ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ

By admin | Jan 26, 2010

ԻՆՉՈ՞Ւ ԼԻՆԵԼ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ազատ շուկայի կողմնակիցներից շատերի համոզմամբ` բիզնեսի միակ նպատակը շահույթն է։ Մինչդեռ հակառակ կողմը պնդում է, որ հասարակության նկատմամբ բիզնեսը կրում է որոշակի պատասխանատվություն՝ առաջ քաշելով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) գաղափարը։ Սակայն, ճշմարտությունն այլ է. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, դառնալով ընկերությունների ռազմավարական զարգացման կարևոր տարրերից մեկը, հնարավորություն է ընձեռում ավելացնել շահույթը և տալիս է լրացուցիչ մրցակցային առավելություններ` միևնույն ժամանակ լուծելով բազմաթիվ սոցիալական, բնապահպանական հարցեր։

Continue Reading >>

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ MBA ԵՎ ՈՐՏԵ՞Ղ

By admin | Jan 12, 2010

ԼԱՎ ԲԻԶՆԵՍ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՆ Է

Ուսումնասիրելով մարդու գենետիկ կոդը` ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առաջնորդներ չեն դառնում, առաջնորդներ ծնվում են։ Մյուս կողմից` կա պնդում, որ առաջնորդային հատկանիշները ձեռք են բերվում կյանքի ընթացքում։ Սակայն առանց ընկղմվելու ակադեմիական այս բանավեճի մեջ` միանշանակ կարելի է պնդել, որ լավ առաջնորդին լավ կրթությունը երբեք չի խանգարի։ Այդ իսկ պատճառով  այսօր ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում Բիզնեսի կառավարման բնագավառում տրվող MBA (Master of Business Administration) որակավորումը։

Continue Reading >>

ԱՆՓՈՐՁ ՄԱԾՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՓՈՐՁԱԾ ԹԱՆ

By admin | Jan 12, 2010

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ԱՐԴՅՈՔ ԱՆՑՆԵԼՈՒ ԲԱՑ ԿՈԴՈՎ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Մեր օրերում բարձր տեխնոլոգիաների զարգացման  ամենակարևոր ռեսուրսը մարդկային կապիտալն է, ինչը փորձում են հնարավորինս թանկ վաճառել։ Այս առավել քան ազնիվ մղումը միանշանակ չի ընդունվում բոլորի կողմից։ Ձախերը վստահ են, որ գիտության հաջողություններից ավելի շատ շահում են գործարարները, քան իրենք` գիտնականները։ Մյուսների կարծիքով` մտավոր սեփականության պաշտպանության խիստ համակարգն արգելակում է գիտության զարգացումը։ Այս ամենի ենթատեքստում զարմանալի չէ, որ պիրատներն արդեն ունեն իրենց կուսակցությունը, իսկ Copyright-ը ստանում է իր հակակշիռը` հանձին Copyleft-ի։

Continue Reading >>

ՓՈԹՈՐԻԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ

By admin | Jan 8, 2010

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ  «ԴՈՒԲԱՅԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ» ԿԱՍԿԱԾԻ ՏԱ՞Կ

Եթե թունելի վերջում լույս է երևում, պետք չէ ուրախանալ. միգուցե դա գնացքն է։ Վերջերս համաշխարհային տնտեսությունը սկսեց ցույց տալ առողջացման որոշակի նշաններ, մի շարք երկրներում ՀՆԱ-ն դանդաղեցրեց իր կտրուկ անկումը, իսկ որոշ երկրներում էլ նույնիսկ ՀՆԱ-ի աճ գրանցվեց: Եվ ահա, ճգնաժամի կողմից դեռևս չապականված, բարեկեցության և հաջողության փարոս համարվող Դուբայի Էմիրությունից ստացված ահազանգը եկավ հաստատելու մեկ պարզ ճշմարտություն. եթե ամեն ինչ լավ է, ուրեմն ինչ-որ բան դուրս է մնացել ուշադրությունից։ Սակայն  արձագանքները միանշանակ չեն. շատերի կարծիքով` ծառը դեռ նոր է պտուղ տալիս, մյուսներն էլ կարծում են, որ սարսափելի ոչինչ չկա՝ Դուբայն անպայման կդիմանա։

Continue Reading >>

ՍԻՆԳԱՊՈՒՐ

By admin | Dec 20, 2009

ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿՂԶՈՒՑ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Սինգապուրի ու նրա տնտեսական աննախադեպ հաջողությունների մասին շատ է խոսվել և խոսվում է նաև այսօր։ Փոքրիկ մի կղզու վրա ծվարած այս քաղաք-պետության տնտեսական զարգացման մոդելը դարձել է ժամանակակից տնտեսագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների առարկա, ինչպես նաև պետականաշինության ուղենիշ շատ երկրների համար։ Անկախություն ձեռք բերելով ոչ հեռավոր 1965թ.` Սինգապուրին չորս տասնամյակների ընթացքում հաջողվեց դառնալ աշխարհի ամենաբարեկեցիկ և առաջավոր տնտեսություն ունեցող երկրներից մեկը։ Սինգապուրից շատ բան կարող է սովորել նաև Հայաստանը, որովհետև ի տարբերություն Սինգապուրի` մենք դեռ չենք պատասխանել ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի հարցերի, ինչպիսիք են «Որտե՞ղ ենք մենք, ո՞ւր ենք գնում և ինչպե՞ս ենք գնում»։

Continue Reading >>

ԱՄՆ-Ի ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑՈՂ ԱՄԵՐԻԿԱ

By admin | Nov 28, 2009

«ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ

1776թ. հիմնադրված Ամերիկայի Միացյալ Նահանգները Հին աշխարհի հետ իր քաղաքականությունը կառուցում էր միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա։ 1823թ. ԱՄՆ-ը հռչակեց Մոնրոյի դոկտրինան, ըստ որի` եվրոպական ցանկացած երկրի միջամտություն Ամերիկաների գործերին դիտվում էր որպես ագրեսիա և ԱՄՆ-ին տալիս էր հակազդելու իրավունք։ Նախագահ Մոնրոն այս հայտարարությամբ փորձում էր կանխել եվրոպական երկրների հնարավոր միջամտությունը Լատինական Ամերիկայի երկրների անկախության համար մղվող պայքարին։ Սակայն 1914 և 1941 թթ. ԱՄՆ-ը խախտեց չմիջամտելու իր սկզբունքը՝ սկսելով ձևավորել համաշխարհային գերտերություն։ Այսօր արդեն ԱՄՆ-ի ռազմավարական շահերի տիրույթը լայն աշխարհագրական ընդգրկում ունի։ Սակայն, զբաղված լինելով համաշխարհային ահաբեկչության դեմ եռանդուն պայքարով, ԱՄՆ-ը իր ուշադրության կենտրոնից բաց է թողել անմիջապես իր «քթի տակ» ծավալվող գործընթացները։ Փոխարենը տարածաշրջանում իր ակտիվությունն է մեծացնում համաշխարհային գեոքաղաքականության ծագող աստղը` ի դեմս Չինաստանի։ Իսկ հետճգնաժամային նոր իրողությունները նպաստում են համաշխարհային գեոքաղաքականության «նոր ճարտարապետության» կերտմանը։

Continue Reading >>

ԻՍԼԱՄԻ ԲԱՐՁՐ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

By admin | Sep 18, 2009

 

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՈԳՈՎ

Ասում են, հնարավոր չէ կանգնեցնել աշխարհի զարգացման բնականոն ընթացքը։ Նաև պնդում են, որ ոչ ոք ի զորու չէ թաքնվել գլոբալիզացիայից։ Այնուամենայնիվ, արագ զարգացող գլոբալացված աշխարհում հայտնվեցին Սոմալիի ծովահենները՝ վերակենդանացնելով սըր Ֆրենսիս Դրեյքի հնագույն մասնագիտությունը։ Եթե աշխարհի մի մասն այսօր ապրում է` աստվածացնելով շուկայի, բարքերի ազատությունը, գլոբալիզացիան և զարգացումը, աշխարհի մյուս մասը (զգալի¯ մասը) փորձում է ապրել իր, տեղական օրենքներով։ Սեփական կանոններով ապրող ազգերը ենթարկվում են աշխարհի հզորներից հետ մնալու մշտնջենական վտանգին, սակայն գրեթե միշտ գործում է ինքնության պահպանման բնազդը կամ փոփոխությունների համար անհրաժեշտ ճկունության բացակայությունը։ Նման պետության վառ օրինակ է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Continue Reading >>

Ինչքանով են կատարյալ մտավոր սեփականության պահպանության մեխանզիմները Հայաստանում, և որ գործոններն են ազդում արդյունաբերական սեփականության ձևավորման վրա

By admin | Sep 2, 2009

Ընդհանրապես ընդունված է համարել, որ Մտավոր սեփականության համակարգի արդյունավետությունը խթանում է գիտատեխնիկական առաջընթացը։ Արդյունաբերական սեփականության, հեղինակային իրավունքների պաշտպանվածությունը լրացուցիչ խթան են հանդիսանում գիտության ոլորտում թե արտասահմանյան և թե ներքին ներդրումների իրականացման համար։ Թույլ պաշտպանության համակարգով երկրներում, գիտատեխնիկական աշխատանքների ծավալները ընդհանուր առմամբ փոքր են, այնինչ բարձր պաշտպանվածությամբ երրներում առկա է ներդրումային ավելի բարենպաստ միջավայր։ Continue Reading >>

ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՕԲԱՄԱ

By admin | Jul 19, 2009

ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՕԲԱՄԱ

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՙՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ՚ ՄԻՋԵՎ

 

Այն պահից սկսած, երբ որշակիորեն ուրվագծվեցին Բարաք Օբամայի` ԱՄՆ 44-րդ նախագահ դառնալու իրական հնարավորությունները, շատ վերլուծաբաններ սկսեցին նրան համեմատել իր վաղեմի գործընկերներից մեկի` Ֆրանկլին Ռուզվելտի հետ: Երկուսն էլ մասնագիտությամբ իրավաբաններ են, երկուսն էլ դեմոկրատական կուսակցությունից են և երկուսն էլ փոխարինեցին հանրապետական նախագահին£ Բայց ամենամեծ նմանությունը, իհարկե, այն է, որ երկուսն էլ սկսեցին ղեկավարել երկիրը տնտեսական ճգնաժամի պայմաններում£

  Continue Reading >>

ՄԻՋԻՆ ԱՍԻԱ

By admin | Jul 19, 2009

ՄԻՋԻՆ ԱՍԻԱ

 

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՐՁԱՔԱՐԸ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ամենևին էլ Երկիր մոլորակին մեծ արագությամբ մոտեցող գիսաստղ չէ, որ կարողանար միավորել համայն մարդկությանը ընդհանուր վտանգի առջև£ Այնուամենայնիվ, թվում էր, թե նրա դեմ պայքարը կարող էր միավորել աշխարհի հզորներին£ Չնայած հզորները խոսում են խորտակվող նույն նավի մեջ գտնվելու մասին, սակայն շարունակում են առաջ տանել իրենց աշխարհաքաղաքական շահերըª լուծելով արևի տակ ավելի մեծ տեղ զբաղեցնելու մշտնջենական խնդիրը£ Եվ քանի որ Երկիր մոլորակի վրա այլևս չհայտնաբերված տարածքներ չկան, որոնք կբաժանվեն Հռոմի պապերի հրովարտակներով, մեկի դիրքերի ուժեղացումը անխուսափելիորեն բերում է մյուսի թուլացմանը£ Տնտեսական ճգնաժամն էլ, իր հերթին, լրացուցիչ հնարավորություն է տալիս աշխարհի մեծերինª տարածելու իրենց ազդեցությունը£

  Continue Reading >>

© 2009 ՄԱԴՈՅԱՆ.ՆԵԹ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են