ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎԻՐՏՈՒԱԼ
ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏՈՐՈՒՄ ԵՆ CD-ՆԵՐԻ «ԱԿՑԻԶԱՎՈՐՄԱՆ» ՄԱՍԻՆ
Ինտերնետի տարածման արդյունքում մարդիկ իրենց անհրաժեշտ բաները սկսում են փնտրել առաջին հերթին վիրտուալ տարածությունում։ Արդեն իսկ ակնհայտ է, որ վիրտուալը լուրջ մարտահրավերներ է առաջացնում նյութական աշխարհի բազմաթիվ մասնագիտությունների ու բիզնեսների ոլորտներում՝ առևտուր, ծառայություններ, լրատվություն և այլն։ Վիրտուալի և նյութականի մրցակցությունն այսօր առավել քան թեժացել է երաժշտական բովանդակության վաճառքների ոլորտում։ [...]
HOMO INTERNETICUS-Ի ՈՒՐՎԱԿԱՆԸ
ՎԻՐՏՈՒԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ
50 մլն լսարան ապահովելու համար ռադիոյից պահանջվել է 38, հեռուստատեսությունից՝ 13, ինտերնետից՝ 4, iPod-ից՝ 3 տարի, իսկ ահա Facebook սոցիալական կայքից պահանջվել է ընդամենը 9 ամիս 100 մլն լսարան ապահովելու համար, իսկ ներկայում այն 400 մլն-ից ավել օգտատեր ունի և փաստորեն, եթե պետություն լիներ, ապա կլիներ աշխարհում երրորդը։ Բերված [...]
ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՖԻՆԱՆՍՆԵՐ
ԿԱՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը նորից վերհանեց տարբեր տնտեսական քաղաքականությունների կողմնակիցների հարատև վեճը։ Պետության բարձր մասնակցության կողմնակիցները պնդում են, որ ազատ շուկան այլևս ի զորու չէ ապահովել կայուն տնտեսություն։ Ազատականացման կողմնակիցների կարծիքով էլ, եթե պետությունն ի վիճակի չէ մեղմել ճգնաժամի հետևանքները, ապա անհրաժեշտ է է՛լ ավելի սահմանափակել նրա «խառնվածության» չափերը՝ ազատելով բյուջեն, հետևաբար [...]
ԻՆԵՏՐՆԵՏԱՅԻՆ ՄԻԿՐՈՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
«Հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ աղքատանում»,-այսպես են այսօրվա կապիտալիզմը բնութագրում նրա «թշնամիները»։ Վերոնշյալ պնդումը հիմնավորվում է այն ենթադրությամբ, որ կապիտալի և իշխանության զգալի մասը կուտակված է հարուստների ձեռքին, և դրանք հասանելի չեն աղքատներին։ Սակայն վերջին տասնամյակներում առաջ եկած միկրովարկավորման գաղափարը կարծես թե հնարավորություն է տալիս աղքատներին բարելավել իրենց վիճակը՝ հնարավորություն ստանալով մուտք [...]
ԿՐԹՎԵԼԸ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՉԷ
ԵՎ ՈՉ ԷԼ ԿՐԹԵԼԸ
Ընդհանրապես պետք էր սպասել, որ մեր հասարակության վերջին շրջանում գրանցված ակտիվությունը, պետք է շատ դրական արդյունքների բերեր հարցերի լուծումները տալու տեսակետից։ Օտարալեզու դպրոցներ, ուսանողական այգի, քանդվելու է/չի քանդվելու, պետպատվերով մագիստարական տեղերի կրճատում և այլն։ Ասել է թե, մենք պետք է տեսնեինք խնդրի պատճառը, ու պայքարեինք դրանց դեմ, այլ ոչ թե հերթական անգամ [...]
ԱՂԲԸ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ
Ի՞ՆՉՆ է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԲԻ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Հնէաբանների համար նշանակալի գիտական աղբյուր է քաղաքակրթությունների թողած աղբը, որն այլ կերպ անվանում են «մշակութային շերտ»: Դժվար է ասել, թե ինչ կարծիք կկազմեն ապագայի հնէաբանները մեր քաղաքակրթության մասին` պեղելով Նուբարաշենի աղբանոցը, սակայն փաստ է, որ աղբահանության կառավարումը մեր երկրի համար դարձել է օրհասական խնդիր։Անշուշտ, զարգացումն ու աղտոտումն անբաժան են [...]
ԶԵՂՉԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ
ՍՊԱՌՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՆԶԴԸ՝ ԵԿԱՄՈՒՏԻ ԱՂԲՅՈՒՐ
Գաղտնիք չէ, որ ապրանքն էժան գնելու ցանկությունը Homo Economicus-ի (ռացիոնալ սպառողի) վարքագծի անբաժանելի մասն է։ Սահմանված գնից էժան ձեռք բերված ապրանքը ոչ միայն հարստացնում է սպառողին, այլև առևտրում «հաղթած», «շահած» դուրս գալու գաղափարը պարգևում է նրան յուրատեսակ հոգեկան բավարարվածություն։ Հաշվի առնելով մարդու` քիչ վճարելու բնածին և բիզնեսի շահույթը մաքսիմիզացնելու տրամաբանական ցանկությունները` [...]
«ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ է ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔՈՎ
«Անցիր գետը` շոշափելով հատակի քարերը, որոնց վրա կարող ես ոտք դնել»,- այսպես էր ասում Չինաստանի բարեփոխումների հեղինակ Դեն Շաոպինը: Այս պարզ գաղափարն է ընկած շուրջ 30 տարի առաջ սկսված չինական բարեփոխումների հիմքում: Բարեփոխումների տրամաբանությամբ` պետք չէ վախենալ անհաջողություններից, անհրաժեշտ է փորձել, ստացվելու դեպքում` անցնել առաջ, հակառակ դեպքում` փնտրել [...]
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՆ
Մրցակցությունը ամենևին էլ այն տնտեսական կատեգորիան չէ, որը միանշանակ է ընդունվում բոլոր տեսությունների կողմից։ Եթե կապիտալիզմի ու ազատ շուկայի հիմքում մրցակցությունն է, ապա կոմունիզմը այն ընդհանրապես չէր ընդունում, իսկ ավելի ձախամետ տեսություններն էլ անընդհատ նշում են դրա թերությունները։ Գիտությանը դեռ հայտնի չէ, թե տնտեսական ինչ հասարակարգով է այսօր ապրում Հայաստանը, բայց մի բան ակնհայտ է՝ [...]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ
ԻՆՉՈ՞Ւ ԼԻՆԵԼ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Ազատ շուկայի կողմնակիցներից շատերի համոզմամբ` բիզնեսի միակ նպատակը շահույթն է։ Մինչդեռ հակառակ կողմը պնդում է, որ հասարակության նկատմամբ բիզնեսը կրում է որոշակի պատասխանատվություն՝ առաջ քաշելով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) գաղափարը։ Սակայն, ճշմարտությունն այլ է. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, դառնալով ընկերությունների ռազմավարական զարգացման կարևոր տարրերից մեկը, հնարավորություն է ընձեռում ավելացնել շահույթը և տալիս է [...]




Recent Comments