ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎԻՐՏՈՒԱԼ

By admin | Jul 30, 2010

ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏՈՐՈՒՄ ԵՆ CD-ՆԵՐԻ «ԱԿՑԻԶԱՎՈՐՄԱՆ» ՄԱՍԻՆ
Ինտերնետի տարածման արդյունքում  մարդիկ իրենց անհրաժեշտ բաները սկսում են փնտրել առաջին հերթին վիրտուալ տարածությունում։ Արդեն իսկ ակնհայտ է, որ վիրտուալը լուրջ մարտահրավերներ է առաջացնում նյութական աշխարհի բազմաթիվ մասնագիտությունների ու բիզնեսների ոլորտներում՝ առևտուր, ծառայություններ, լրատվություն և այլն։ Վիրտուալի և նյութականի մրցակցությունն այսօր առավել քան թեժացել է երաժշտական բովանդակության վաճառքների ոլորտում։ [...]

HOMO INTERNETICUS-Ի ՈՒՐՎԱԿԱՆԸ

By admin | Jul 23, 2010

ՎԻՐՏՈՒԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ
50 մլն լսարան ապահովելու համար ռադիոյից պահանջվել է 38, հեռուստատեսությունից՝ 13, ինտերնետից՝ 4, iPod-ից՝ 3 տարի, իսկ ահա Facebook սոցիալական կայքից պահանջվել է ընդամենը 9 ամիս 100 մլն լսարան ապահովելու համար, իսկ ներկայում այն 400 մլն-ից ավել օգտատեր ունի և փաստորեն, եթե պետություն լիներ, ապա կլիներ աշխարհում երրորդը։ Բերված [...]

ԶԵՂՉԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ

By admin | May 16, 2010

ՍՊԱՌՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՆԶԴԸ՝ ԵԿԱՄՈՒՏԻ ԱՂԲՅՈՒՐ
Գաղտնիք չէ, որ ապրանքն էժան գնելու ցանկությունը Homo Economicus-ի (ռացիոնալ սպառողի) վարքագծի անբաժանելի մասն է։ Սահմանված գնից էժան ձեռք բերված ապրանքը ոչ միայն հարստացնում է սպառողին, այլև առևտրում  «հաղթած», «շահած» դուրս գալու գաղափարը պարգևում է նրան յուրատեսակ հոգեկան բավարարվածություն։ Հաշվի առնելով մարդու` քիչ վճարելու բնածին և բիզնեսի շահույթը մաքսիմիզացնելու տրամաբանական ցանկությունները` [...]

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՆ

By admin | Mar 14, 2010

Մրցակցությունը ամենևին էլ այն տնտեսական կատեգորիան չէ, որը միանշանակ է ընդունվում բոլոր տեսությունների կողմից։ Եթե կապիտալիզմի ու ազատ շուկայի հիմքում մրցակցությունն է, ապա կոմունիզմը այն ընդհանրապես չէր ընդունում, իսկ ավելի ձախամետ տեսություններն էլ անընդհատ նշում են դրա թերությունները։ Գիտությանը դեռ հայտնի չէ, թե տնտեսական ինչ հասարակարգով է այսօր ապրում Հայաստանը, բայց մի բան ակնհայտ է՝ [...]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ

By admin | Jan 26, 2010

ԻՆՉՈ՞Ւ ԼԻՆԵԼ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Ազատ շուկայի կողմնակիցներից շատերի համոզմամբ` բիզնեսի միակ նպատակը շահույթն է։ Մինչդեռ հակառակ կողմը պնդում է, որ հասարակության նկատմամբ բիզնեսը կրում է որոշակի պատասխանատվություն՝ առաջ քաշելով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) գաղափարը։ Սակայն, ճշմարտությունն այլ է. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, դառնալով ընկերությունների ռազմավարական զարգացման կարևոր տարրերից մեկը, հնարավորություն է ընձեռում ավելացնել շահույթը և տալիս է [...]

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ MBA ԵՎ ՈՐՏԵ՞Ղ

By admin | Jan 12, 2010

ԼԱՎ ԲԻԶՆԵՍ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՆ Է
Ուսումնասիրելով մարդու գենետիկ կոդը` ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առաջնորդներ չեն դառնում, առաջնորդներ ծնվում են։ Մյուս կողմից` կա պնդում, որ առաջնորդային հատկանիշները ձեռք են բերվում կյանքի ընթացքում։ Սակայն առանց ընկղմվելու ակադեմիական այս բանավեճի մեջ` միանշանակ կարելի է պնդել, որ լավ առաջնորդին լավ կրթությունը երբեք չի խանգարի։ Այդ իսկ պատճառով  [...]

ՓՈԹՈՐԻԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ

By admin | Jan 8, 2010

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ  «ԴՈՒԲԱՅԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ» ԿԱՍԿԱԾԻ ՏԱ՞Կ
Եթե թունելի վերջում լույս է երևում, պետք չէ ուրախանալ. միգուցե դա գնացքն է։ Վերջերս համաշխարհային տնտեսությունը սկսեց ցույց տալ առողջացման որոշակի նշաններ, մի շարք երկրներում ՀՆԱ-ն դանդաղեցրեց իր կտրուկ անկումը, իսկ որոշ երկրներում էլ նույնիսկ ՀՆԱ-ի աճ գրանցվեց: Եվ ահա, ճգնաժամի կողմից դեռևս չապականված, բարեկեցության և հաջողության փարոս համարվող Դուբայի Էմիրությունից [...]

ԱՄՆ-Ի ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑՈՂ ԱՄԵՐԻԿԱ

By admin | Nov 28, 2009

«ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ
1776թ. հիմնադրված Ամերիկայի Միացյալ Նահանգները Հին աշխարհի հետ իր քաղաքականությունը կառուցում էր միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա։ 1823թ. ԱՄՆ-ը հռչակեց Մոնրոյի դոկտրինան, ըստ որի` եվրոպական ցանկացած երկրի միջամտություն Ամերիկաների գործերին դիտվում էր որպես ագրեսիա և ԱՄՆ-ին տալիս էր հակազդելու իրավունք։ Նախագահ Մոնրոն այս հայտարարությամբ փորձում էր կանխել եվրոպական երկրների հնարավոր [...]

Մենք արդեն գործում ենք

By admin | May 1, 2008

Բարի գալուստ իմ կայքը։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ նյութերը հայտնվում են կայքում, տպագիրբ տարբերակով լույս տեսնելուց որոշ ժամանակ անց, հետևաբար նյութերը կարող են թվալ ոչ ակտուալ։ Ինչի առթիվ հայցում եմ Ձեր ներողամտությունը։

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են