ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՖԻՆԱՆՍՆԵՐ

By admin | Jun 26, 2010

ԿԱՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը նորից վերհանեց տարբեր տնտեսական քաղաքականությունների կողմնակիցների հարատև վեճը։ Պետության բարձր մասնակցության կողմնակիցները պնդում են, որ ազատ շուկան այլևս ի զորու չէ ապահովել կայուն տնտեսություն։ Ազատականացման կողմնակիցների կարծիքով էլ, եթե պետությունն ի վիճակի չէ մեղմել ճգնաժամի հետևանքները, ապա անհրաժեշտ է է՛լ ավելի սահմանափակել նրա «խառնվածության» չափերը՝ ազատելով բյուջեն, հետևաբար [...]

ԻՆԵՏՐՆԵՏԱՅԻՆ ՄԻԿՐՈՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ

By admin | May 31, 2010

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
«Հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ աղքատանում»,-այսպես են այսօրվա կապիտալիզմը բնութագրում նրա «թշնամիները»։ Վերոնշյալ պնդումը հիմնավորվում է այն ենթադրությամբ, որ կապիտալի և իշխանության զգալի մասը կուտակված է հարուստների ձեռքին, և դրանք հասանելի չեն աղքատներին։ Սակայն վերջին տասնամյակներում առաջ եկած միկրովարկավորման գաղափարը կարծես թե հնարավորություն է տալիս աղքատներին բարելավել իրենց վիճակը՝ հնարավորություն ստանալով մուտք [...]

ԱՂԲԸ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ

By admin | May 16, 2010

Ի՞ՆՉՆ է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԲԻ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Հնէաբանների համար նշանակալի գիտական աղբյուր է քաղաքակրթությունների թողած աղբը, որն այլ կերպ անվանում են «մշակութային շերտ»: Դժվար է ասել, թե ինչ կարծիք կկազմեն ապագայի հնէաբանները մեր քաղաքակրթության մասին` պեղելով Նուբարաշենի աղբանոցը, սակայն փաստ է, որ աղբահանության կառավարումը մեր երկրի համար դարձել է օրհասական խնդիր։Անշուշտ, զարգացումն ու աղտոտումն անբաժան են [...]

«ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

By admin | May 16, 2010

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ է ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔՈՎ
«Անցիր գետը` շոշափելով հատակի քարերը, որոնց վրա կարող ես ոտք դնել»,- այսպես էր ասում Չինաստանի բարեփոխումների հեղինակ Դեն Շաոպինը: Այս պարզ գաղափարն է ընկած շուրջ 30 տարի առաջ սկսված չինական բարեփոխումների հիմքում: Բարեփոխումների տրամաբանությամբ` պետք չէ վախենալ անհաջողություններից, անհրաժեշտ է փորձել, ստացվելու դեպքում` անցնել առաջ, հակառակ դեպքում` փնտրել [...]

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՆ

By admin | Mar 14, 2010

Մրցակցությունը ամենևին էլ այն տնտեսական կատեգորիան չէ, որը միանշանակ է ընդունվում բոլոր տեսությունների կողմից։ Եթե կապիտալիզմի ու ազատ շուկայի հիմքում մրցակցությունն է, ապա կոմունիզմը այն ընդհանրապես չէր ընդունում, իսկ ավելի ձախամետ տեսություններն էլ անընդհատ նշում են դրա թերությունները։ Գիտությանը դեռ հայտնի չէ, թե տնտեսական ինչ հասարակարգով է այսօր ապրում Հայաստանը, բայց մի բան ակնհայտ է՝ [...]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ

By admin | Jan 26, 2010

ԻՆՉՈ՞Ւ ԼԻՆԵԼ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Ազատ շուկայի կողմնակիցներից շատերի համոզմամբ` բիզնեսի միակ նպատակը շահույթն է։ Մինչդեռ հակառակ կողմը պնդում է, որ հասարակության նկատմամբ բիզնեսը կրում է որոշակի պատասխանատվություն՝ առաջ քաշելով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) գաղափարը։ Սակայն, ճշմարտությունն այլ է. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, դառնալով ընկերությունների ռազմավարական զարգացման կարևոր տարրերից մեկը, հնարավորություն է ընձեռում ավելացնել շահույթը և տալիս է [...]

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ MBA ԵՎ ՈՐՏԵ՞Ղ

By admin | Jan 12, 2010

ԼԱՎ ԲԻԶՆԵՍ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՆ Է
Ուսումնասիրելով մարդու գենետիկ կոդը` ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առաջնորդներ չեն դառնում, առաջնորդներ ծնվում են։ Մյուս կողմից` կա պնդում, որ առաջնորդային հատկանիշները ձեռք են բերվում կյանքի ընթացքում։ Սակայն առանց ընկղմվելու ակադեմիական այս բանավեճի մեջ` միանշանակ կարելի է պնդել, որ լավ առաջնորդին լավ կրթությունը երբեք չի խանգարի։ Այդ իսկ պատճառով  [...]

ԱՆՓՈՐՁ ՄԱԾՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՓՈՐՁԱԾ ԹԱՆ

By admin | Jan 12, 2010

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ԱՐԴՅՈՔ ԱՆՑՆԵԼՈՒ ԲԱՑ ԿՈԴՈՎ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Մեր օրերում բարձր տեխնոլոգիաների զարգացման  ամենակարևոր ռեսուրսը մարդկային կապիտալն է, ինչը փորձում են հնարավորինս թանկ վաճառել։ Այս առավել քան ազնիվ մղումը միանշանակ չի ընդունվում բոլորի կողմից։ Ձախերը վստահ են, որ գիտության հաջողություններից ավելի շատ շահում են գործարարները, քան իրենք` գիտնականները։ Մյուսների կարծիքով` մտավոր սեփականության պաշտպանության խիստ համակարգն արգելակում է [...]

ՍԻՆԳԱՊՈՒՐ

By admin | Dec 20, 2009

ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿՂԶՈՒՑ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Սինգապուրի ու նրա տնտեսական աննախադեպ հաջողությունների մասին շատ է խոսվել և խոսվում է նաև այսօր։ Փոքրիկ մի կղզու վրա ծվարած այս քաղաք-պետության տնտեսական զարգացման մոդելը դարձել է ժամանակակից տնտեսագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների առարկա, ինչպես նաև պետականաշինության ուղենիշ շատ երկրների համար։ Անկախություն ձեռք բերելով ոչ հեռավոր 1965թ.` Սինգապուրին չորս տասնամյակների ընթացքում հաջողվեց դառնալ [...]

ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՕԲԱՄԱ

By admin | Jul 19, 2009

ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՕԲԱՄԱ
ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՙՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ՚ ՄԻՋԵՎ
 
Այն պահից սկսած, երբ որշակիորեն ուրվագծվեցին Բարաք Օբամայի` ԱՄՆ 44-րդ նախագահ դառնալու իրական հնարավորությունները, շատ վերլուծաբաններ սկսեցին նրան համեմատել իր վաղեմի գործընկերներից մեկի` Ֆրանկլին Ռուզվելտի հետ: Երկուսն էլ մասնագիտությամբ իրավաբաններ են, երկուսն էլ դեմոկրատական կուսակցությունից են և երկուսն էլ փոխարինեցին հանրապետական նախագահին£ Բայց ամենամեծ նմանությունը, իհարկե, այն է, որ երկուսն [...]

Next Page »

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են