Տնտեսական Բլոգ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎԻՐՏՈՒԱԼ
ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏՈՐՈՒՄ ԵՆ CD-ՆԵՐԻ «ԱԿՑԻԶԱՎՈՐՄԱՆ» ՄԱՍԻՆ
Ինտերնետի տարածման արդյունքում  մարդիկ իրենց անհրաժեշտ բաները սկսում են փնտրել առաջին հերթին վիրտուալ տարածությունում։ Արդեն իսկ ակնհայտ է, որ վիրտուալը լուրջ մարտահրավերներ է առաջացնում նյութական աշխարհի բազմաթիվ մասնագիտությունների ու բիզնեսների ոլորտներում՝ առևտուր, ծառայություններ, լրատվություն և այլն։ Վիրտուալի և նյութականի մրցակցությունն այսօր առավել քան թեժացել է երաժշտական բովանդակության վաճառքների ոլորտում։ Ընդ որում` բիզնեսի նոր մոդելները փորձում են մրցակցել նաև տեխնոլոգիական հասարակության թիվ մեկ չարիքի՝ հենության դեմ։
ԹՇՆԱՄԻՆ ՈՒ ՄՐՑԱԿԻՑԸ
Տեսա- և ձայնասկավառակների դասական, օֆլայն խանութները վիրտուալում ունեն ինչպես մրցակիցներ, այնպես էլ դրա ավելի «կատաղի» տեսակը՝ թշնամիներ։ Թշնամի ասածն այստեղ շատ հարաբերական է, քանի որ գործում են շուկայի նույն սեգմենտում, բայց տարբեր իրավական հարթություններում։ Խոսքը բազմաթիվ հենական կայքերի մասին է։ Այնտեղ կարելի է կա՜մ անվճար, կա՜մ էլ շատ մատչելի գներով ներբեռնել գրեթե անսահման երաժշտական բովանդակություն։ Այս դեպքում, սակայն, երաժիշտներն ու ձայնագրող ընկերությունները ոչինչ չեն շահում` ի տարբերություն «երկրային» խանութներում վաճառվող, հեղինակային իրավունքներով պաշտպանված սկավառակների (իհարկե, խոսքը տվյալ դեպքում Հայաստանին չի վերաբերում)։ Երբ ինտերնետը դառնում է ավելի մատչելի մարդկանց համար, իսկ երաժշտական կատարումը հայտնվում է այստեղ խանութների հետ միաժամանակ, ընդ որում՝ անվճար, ապա ձայնասկավառակ գնելն արդեն դառնում է առնվազն անիմաստ։ Օֆլայնի թշնամիները այս դեպքում հիմնականում torrent համակարգերն են։ Սակայն թշնամուն հաղթելու հարցում առավել քան հետաքրքրված են առաջին հերթին ձայնագրող ընկերությունները, որոնք էլ, օգտագործելով բոլոր հնարավոր իրավական մեխանզիմներ, պայքարում են դրա դեմ։ Այսպես՝ 2009թ. աշխարհի ամենախոշոր The Pirate Bay-ի (Ծովահենների հանգրվան)՝ անօրինական երաժշտության բեռնման կայքի հեղինակները ենթարկվեցին մեծ տուգանքների և դատապարտվեցին մեկ տարվա ազատազրկման։ Արևմուտքում ձայնագրող ընկերությունները նույնիսկ հասել են նրան, որ արդեն պատասխանատվության են ենթարկվում նաև անօրինական բովանդակություն ներբեռնողները։ Այնուամենայնիվ, «ծովահենները» միշտ կարողանում են գտնել համեմատաբար անվտանգ «նավահանգիստ», իսկ օգտագործողներն էլ անընդհատ կատարելագործում են անվտանգ հենության տեխնոլոգիաները։
Այնուամենայնիվ, եթե հենական բովանդակությունը լուրջ թշնամի է երաժշտական արդյունաբերության և մանրածախ առևտրի համար, ապա օրինական դաշտում գործող առցանց «խանութները» ավելի շուտ օգնում են առաջինին, սակայն լուրջ մրցակցում են վերջիններիս հետ։
2010թ. փետրվարի 14-ին 71-ամյա Լուի Սուլցերը Apple-ի iTunes ինտերնետային խանութից բեռնեց Ջոնի Քեշի երգերից մեկը։ Այս փաստը այնքան չէր կարևորվի, եթե չպարզվեր, որ սա iTunes-ի վաճառած թվով 10-մլրդ-երորդ երգն էր։ Արդյունքում Սուլսերը ստացավ շնորհավորական նամակ անձամբ Apple-ի տնօրենից՝ Սթիվ Ջոբսից, և iTunes-ի նվեր քարտ՝ 10 000 դոլար արժողությամբ։ Սա առցանց երաժշտական խանութների հաղթարշավի ընդամենը մի դրվագ է, այնինչ վիճակագրությունը է՜լ ավելի ազդեցիկ է։ Այսպես՝ 2003թ. աշխարհում գործում էին 50-ից քիչ արտոնագրված երաժշտություն վաճառող երաժշտական ինտերնետային հարթակներ՝  20 մլն դոլար ընդհանուր հասույթով և 1 մլն միավոր երգացանկով։ 2009թ. աշխարհի 60 երկրներում գրանցված էին առավել քան 400 նման ծառայություններ մատուցող կայքեր՝ 11 մլն երգացանկով և 4.2 մլրդ դոլար հասույթով։ Ըստ NPD Group-ի հաշվարկների՝ եթե 2007թ. համաշխարհային երաժշտության վաճառքների 20%-ն էր բաժին ընկնում ինտերնետին, ապա 2009թ.՝ արդեն 36%-ը:
ՀԱՐՑԻ ԱՐԺԵՔԸ
2004թ. The Rolling Stones ամսագիրը բացահայտեց 15.99 դոլար (Wal-Mart-ի մանրածախ վաճառքի գինը) արժողությամբ մեկ երաժշտական CD-ի գնագոյացման մեխանիզմը։ Այսպես՝ գնի 24%-ը մանրածախ առևտրի վերադիր ծախսերն են, 5%-ը (կամ 0.8 դոլար)՝ նրա շահույթը, 5%-ը՝ CD-ին արտադրելու ծախսերը։ Բայց այստեղ ամենից հետաքրքիրն թերևս այն է, որ CD-ի արժեքի ընդամենը 10%-ն է պատկանում երգչին։
2007թ. Pacific Crest ներդրումային բանկի փորձագետ Էնդի Հարգրիվզը ներկայացրեց iTunes-ում վաճառվող մեկ երգի գնագոյացումը։ Այսպես՝ iTunes-ում վաճառվող մեկ երգի գինը 99 ցենտ էր։ Այս գումարի մինչև 69 ցենտը (70%)  ձայնագրող ընկերություններից երգի ձեռքբերման գինն է, որ վճարվում է Apple-ի կողմից։ Մնացած 30 ցենտից 20 ցենտը Apple-ի վերադիր ծախսերն են, իսկ 10 ցենտը՝ Apple-ի շահույթը։ Այսպիսով՝ մեկ երգի շահութաբերությունը Apple-ի համար կազմում էր 10%, երկու անգամ ավելի, քան երաժշտական մանրածախ խանութի համար։ Ընդ որում՝ ինչպես նշում էր Հարգրիվզը, վաճառքների ավելացումը կրճատելու էր Apple-ի ծախսերը, հետևաբար և ավելացնելու է շահութաբերությունը։ Ի դեպ, եթե յուրաքանչյուր երգի կամ երաժշտական ալբոմի համար անհրաժեշտ է արտադրել առանձին CD՝ իր փաթեթավորմամբ և մնացյալ ծախսերով, ապա Apple-ին անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ բեռնել երգը և հոգալ օպերացիոն ծախսերը։ Այնուամենայնիվ Apple-ի iTunes-ի հաջողության միակ պատճառը երաժշտության նկատմամբ սերը չէր։ Այստեղ մեծ դեր ունեցան նաև Apple-ի կողմից արտադրվող iPod-ը, iPhone-ը, որոնց միջոցով օգտագործողները հեշտությամբ են ներբեռնում երգերը:։
Այնուամենայնիվ, նույնիսկ ամենակարող Ջոբսը չկարողացավ երգերի գինը երկար պահել 0.99 դոլար մակարդակում։ Անցած տարի երգերի համար նախկինում գործող միասնական գնի փոխարեն սահմանվեց 1.29 դոլար՝ նոր հիթերի, 0.69 դոլար՝ հին երգերի համար և 0.99 դոլար միջանկյալ գին։ Այս փոփոխությունը միանգամից զգալիորեն կրճատեց iTunes-ի վաճառքների տեմպերը։ Սակայն կարծես թե բոլորն էլ (Apple-ն ու երաժշտական ինդուստրիան) գոհ էին։ Դժգոհ էր միայն սպառողը, որը, սակայն, ժամանակի ընթացքում նույնպես համակերպվեց։
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՇՈՒԿԱ
Օնլայն երաժշտության շուկան շատ բազմաշերտ է՝ բազմաթիվ տեխնոլոգիական և բիզնես լուծումներով։ Կայքերի մի մասը հնարավորություն է տալիս լսել առցանց՝ առանց բեռնելու հնարավորության, իսկ մյուս մասը՝ բեռնելու հնարավորությամբ։ Կան կայքեր, որոնք տալիս են երկու հնարավորությունները միաժամանակ։ Դրանցից է last.fm կայքը, որը ամսական ընդամենը 3 դոլար բաժանորդավճարով հնարավորություն է տալիս լսել և ստեղծել օնլայն ռադիո։ Կայքը հատուկ ծրագրի միջոցով բաժանորդի ճաշակի և նախասիրությունների համապատասխան ձևավորում է երաժշտական playlist-ներ և առաջարկում է առանձին ՙռադիո ալիքներ՚, որոնք նույնպես ստեղծում են օգտագործողները։ Այստեղ շատ լավ աշխատում է մարդկանց՝ համայնքներ ձևավորելու ցանկությունը. Ամենաառաջին սոցիալական ցանցերից մեկը՝ Myspace.com-ը, չնայած սոցիալական ցանցերի (այդ թվում իր հիմնական ախոյանի  Facebook.com-ի)  միջև  ձևավորված ուժեղ մրցակցությանը, , դուրս չմնաց մրցակցությունից առաջին հերթին իր երաժշտական հարթակի շնորհիվ։ Այստեղ կարելի է լսել անսահման քանակով երաժշտություն՝ ընդ որում՝ անվճար, իսկ կայքի եկամուտները ձևավորվում են հիմնականում գովազդից։ Կայքերի մի զգալի մասի համար եկամուտի աղբյուրը երգերի ներբեռնումն է։ Այս դեպքում օգտագործողը կա՜մ վճարում է յուրաքանչյուր երգի համար մի ֆիքսված գումար, կա՜մ էլ բաժանորդագրվում է և ստանում անսահման (կամ որոշակի սահմանափակմամբ) բեռնման իրավունք։ Արդյունքում շահում է թե՜ սպառողը և թե՜ ձայնագրող ընկերությունը։ Եթե մարդը որևէ երաժշտական ալբոմից հավանել է մեկ կամ երկու երգ, ապա դասական խանութներից գնելու դեպքում, նա ստիպված է ձեռք բերել CD-ն՝ վճարելով բոլոր երգերի համար։ Նման դեպքերը կարող են սպառողին հետ պահել գնում կատարելուց, այնինչ առցանց խանութներից օգտվելու դեպքում գնման հավանականությունն ավելի է բարձրանում։
Երաժշտական արտադրության մեջ անընդհատ առաջանում են բիզնեսի կազմակերպման նոր մոդելներ։ Ինտերնետի և բջջային հեռախոսակապի մասսայականացման հետ մեկտեղ՝ մեծանում է համագործակցությունն օպերատորների հետ։ Մասնավորապես՝ դանիական TDC ինտերնետային և բջջային օպերատորն իր օգտագործողներին առաջարկում է ավելի քան 6.1 մլն երաժշտական կատարումներ բեռնելու անվճար հնարավորություն։ Նորամուծությունից հետո TDC-ի հաճախորդների հոսունությունը կրճատվեց 50%-ով։ Օպերատորները նման ծառայություններ են առաջարկում նաև Բրազիլիայում, Անգլիայում և մի շարք այլ երկներում։ Հայաստանում մեր օպերատորներն առայժմ բավարարվում են հեռախոսազանգի կարճ երաժշտություններ (ringtone) վաճառելով։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ այս ծառայությունները ոչ այնքան եկամուտի աղբյուր են օպերատորների համար, որքան հաճախորդների լոյալությունը ապահովելու միջոց։ Այսօր օնլայն երաժշտության շուկայում է նաև Nokia ընկերությունը, որն իր Nokia Comes with the music ծառայությամբ առաջարկում է ինտերնետից անվճար երաժշտություն բեռնելու հնարավորություն. ծառայության արժեքը նախօրոք ընդգրկված է հեռախոսի գնի մեջ։
ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ՀԵՏ
Արևմուտքում վաղուց են հասկացել, որ հենության և կեղծ CD-ների դեմ պայքարի ամենալավ տարբերակները դատարանն ու բանտը չեն։ Միևնույն է, խելացի օգտագործողը միշտ կգտնի երաժշտությունն անօրինական բեռնելու ուղիներ։ Այդ իսկ պատճառով, ձեռքին պահելով մտրակը, սպառողին տվեցին նաև բլիթ։ Բլիթն այս դեպքում երաժշտության ձեռքբերման համեմատաբար ավելի մատչելի և զգալիորեն հարմար տարբերակներն են։
Իսկ ահա Հայաստանում քննարկվում է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի նախագիծը։ Օրենքը ենթադրում է «ակցիզավորել» սկավառակները՝ դրանով իսկ պայքարելով հենության դեմ և լցնելով պետական բյուջեն։ Մինչ աշխարհը գնում է երաժշտությունը ֆիզիկական կրիչներից վիրտուալ տեղափոխելու ճանապարհով, մենք արհեստականորեն փորձում ենք ժամանակավրեպ գործընթացներ ձեռնարկել։ Նման քայլի դիմելու անհրաժեշտությունը բացատրում են խեղճ աստղերին, դերասաններին ու արվեստի ներկայացուցիչներին կյանքի արժանի պայմանների ապահովման փաստով։ Իսկ թե ինչքանով է մեկ CD-ի վաճառքը հարստացնում երգչին, կարելի է տեսնել աղյուսակում։ Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը իր ապագան կառուցում է` հենվելով Արևմուտքի անցյալի վրա՝ պարտադիր կրկնելով նրա բոլոր կանգառներն ու սխալները։ Արդյունքում ստացվում է մեկ քայլ առաջ, երկուս քայլ հետ։ Իսկապես որ, Աքիլլեսը երբեք չի հասնի կրիային…
Հաբեթ Մադոյան
Business Class #20
HOMO INTERNETICUS-Ի ՈՒՐՎԱԿԱՆԸ
ՎԻՐՏՈՒԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ
50 մլն լսարան ապահովելու համար ռադիոյից պահանջվել է 38, հեռուստատեսությունից՝ 13, ինտերնետից՝ 4, iPod-ից՝ 3 տարի, իսկ ահա Facebook սոցիալական կայքից պահանջվել է ընդամենը 9 ամիս 100 մլն լսարան ապահովելու համար, իսկ ներկայում այն 400 մլն-ից ավել օգտատեր ունի և փաստորեն, եթե պետություն լիներ, ապա կլիներ աշխարհում երրորդը։ Բերված վիճակագրությունը փաստում է մի բան. այսօր ինտերնետն ինտենսիվ կերպով մտնում է մարդկանց կյանք և դառնում հասարակության հիմնական շարժիչ ուժը։ Հասարակությունը դառնում է վիրտուալ, իսկ բիզնեսն ու տնտեսությունը չեն կարող հաշվի չնստել դրա հետ։ Ինտերնետի և հատկապես դրա մասը կազմող սոցիալական ցանցերի շնորհիվ այժմ արդեն ոչ թե մենք ենք փնտրում նորություններ, այլ նորություններն են փնտրում մեզ։ Մոտ ապագայում նույն ձևով ոչ թե մենք ենք փնտրելու մեզ անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները, այլ դրանք են գտնելու մեզ։
Հայաստանը, ինչպես միշտ, «առաջավոր գործընթացներին» ժամանակային լագով՝ խզվածքով է հետևում։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում աննախադեպ իրարանցումն այս բնագավառում ակնհայտ է։
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Մարդկության պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ հայտնագործությունները կտրուկ փոխել են դրա ընթացքը։ Անիվը, աստղադիտակը, կողմնացույցը, Կոլոմբոսի ճանապարհորդությունը, Գուտենբերգի մեքենան հեղափոխական էին մարդկանց համար` դառնալով հասարակության զարգացման հետագա ընթացքը պայմանավորող հիմնական նախադրյալները։ ժամանակակից հասարակության հեղափոխության հիմնական պատճառը կարծես մի քանի տասնամյակով կանխորոշում է դրա զարգացման հետագա ընթացքը։ Խոսքը, անշուշտ, ինտերնետի (համացանց) մասին է։
Վիրտուալ հեղափոխությունը հնարավորություն տվեց մարդկությանը գտնել մի շարք կարևոր խնդիրների լուծումներ, որոնք մինչ այդ համարվում էին խոչընդոտներ զարգացման համար։ Այսօր ինտերնետը մարդկույան ձեռքբերումների կենտրոնացված տեղեկատվական շտեմարան է։ Առցանց հանրագիտարանում՝ Wikipedia-ում, արդեն կարելի է գտնել ցանկացած տեղեկատվություն։ Ընդ որում՝ Wikipedia-ն հանդես է գալիս որպես հանրային բարիք` հանրագիտարան, որը ստեղծվել է օգտագործողների կողմից օգտագործողների համար։ Էլեկտրոնային նամակների, Skype հեռաձայնային համակարգի, տարբեր իրադարձությունների իրական ռեժիմով մեկնաբանությունների միջոցով հեռավորությունը դադարում է լինել խոչընդոտ տեղեկատվության տարածման համար։ Ինտերնետի հետ փոխվում են նաև մարդկանց սոցիալականացման ճանապարհները։ Եվ արդեն սոցիալական ցանցերից որևէ մեկում գրանցվելը ոչ միայն ժամանց է, այլև անհրաժեշտություն։
Ինչպես յուրաքանչյուր տեխնոլոգիական հեղափոխություն, վիրտուալն էլ իր հետ բերեց արժեքների վերաիմաստավորում։ Եթե նախկինում տեղեկատվության հիմնական աղբյուրը մամուլն էր, այսօր պատկերն ուրիշ է։ Սոցիալական մեդիաների, մասնավորապես բլոգոսֆերայի զարգացումը յուրաքանչյուր օգտագործողի հնարավորություն է տալիս ստեղծել սեփական մամուլը, ունենալ ընթերցողների իր բանակը։ Արդեն իսկ որոշ բլոգերներ հասարակական կարծիքի ձևավորման հարցում չեն զիջում առաջատար մամուլին։ Իզուր չէ, որ ռուսական վերլուծական Slon.ru կայքը հրաժարվեց նորությունների դասական ձևաչափից՝ կայքը թարմացնելով միայն բլոգերների միջոցով։ Վիրտուալ հեղափոխության կարևոր ձեռքբերումներից մյուսը տեղեկատվության ազատությունն է։ Wikileaks.org կայքը հրապարակում է այնպիսի նյութեր, որոնք դասական լրատվամիջոցները երբեք չեն հրապարակի`  հաշվի առնելով գրախոսությունը, գաղտնիությունը, պետական կամ մասնավոր շահերը։ Մասնավորապես՝ առաջին անգամ այստեղ տեղադրվեց Իրաքում ԱՄՆ-ի զինվորների կողմից խաղաղ բնակիչների սպանության տեսահոլովակը։
Այսօր արդեն իսկ բազմաթիվ դասական լրատվամիջոցներ իրենց հաղորդումները պատրաստելիս պարբերաբար օգտվում են բլոգոսֆերայի տեղեկատվությունից։ Շատերի կանխատեսումներով՝ ապագայում դասական լրատվամիջոցները կկորցնեն իրենց նշանակությունը, իսկ տեղեկատվական հոսքերը կդառնան անկառավարելի։
Հայաստանում վիրտուալ հեղափոխությունը կարծես նոր է սկսվում, նոր է ձևավորվում նաև սոցիալական մեդիաների օգտագործման մշակույթը։ Սոցիալական մեդիաները մեր հասարակական կյանքում առաջին անգամ նշանակալից դեր ունեցան ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու կառավարության ծրագրին հակազդելու պահպանման նախաձեռնության մեջ։ Facebook-ում ձևավորվեց դահլիճի պաշտպանությանը նվիրված խումբ, որը կարճ ժամանակում հավաքեց 6 000-ից ավելի անդամ։ Ավելին՝ մինչ այժմ կայքի բազմաթիվ հայ օգտագործողներ անվան մեջ օգտագործում են ՙՉի Քանդվելու՚ կոչը, իսկ շատերի դիմանկարի փոխարեն պատկերված է ամառային դահլիճը։ Նույն թեմայի շուրջ բազմաթիվ բլոգային քննարկումներն ապահովեցին հարցի անհրաժեշտ հնչեղությունը, և դահլիճի քանդումն առժամանակ կասեցվեց։ Ոգևորված այս փորձով՝ արդեն իսկ Facebook-ում կարելի է հանդիպել բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների, ինչպիսին է, օրինակ, «Փրկել ուսանողական այգին» նախաձեռնությունը։ Անշուշտ նման նախաձեռնություններ մեր իրականությունում եղել են միշտ, սակայն դրանք երբեք չեն եղել այսքան օպերատիվ և արդյունավետ։
ՆՈՐ ՄԱՐԴԸ ԲԵՐՈՒՄ Է ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
2009թ. անգլիական BBC հեռուստաընկերության թեթև ձեռքով ժամանակակից մարդն անվանվեց Homo Interneticus: Այս մարդն իր ֆիզիոլոգիական տվյալներով բացարձակապես չի տարբերվում Homo Sapiens-ից, սակայն ունի որակապես այլ կենսակերպ և աշխարհայացք։
Այսօր չկա ամբողջական և արժանահավատ վիճակագրություն, թե ինչքան ժամանակ է Homo Interneticus-ն անցկացնում ինտերնետում։ Տարբեր հաշվարկներով՝ այն կազմում է շաբաթական 20-40 ժամ։ Սակայն արդեն ԱՄՆ-ում, Կանադայում և մի շարք այլ երկրներում մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում ինտերնետում, քան հեռուստացույցի առաջ։
Արդյունքում տեղի է ունենում նաև գովազդի հոսքի տեղաշարժ հեռուստատեսությունից և մյուս դասական մեդիա կրիչներից ինտերնետ։ 2009թ. ԱՄՆ-ում գովազդային եկամուտների անկումը թերթերում կազմել է 18.7%, ամսագրերում՝ 14.8%, հեռուստատեսությունում՝ 10.1%, ռադիոյում՝ 11.7%, իսկ ահա ինտերնետում և բջջային ծառայություններում դրանց աճը կազմել է համապատասխանաբար 9.2% և 18.1%։
Մարդու ինտերնետային սոցիալականացման հետ մեկտեղ փոխվում են նաև նրա պատկերացումներն աշխարհի, իրականության և ամենակարևորը՝ անվտանգության մասին։ «Արևմուտքում առցանց հասարկությունը զարգացել է աստիճանաբար, այնտեղ օգտագործողն ավելի լավատեղյակ է  անվտանգության կանոններին։ Հայաստանում առցանց հաղորդակցությունը թռիչքաձև է զարգանում, ու հիմա շատ հայեր չեն հասկանում, որ անձնական տվյալները՝ հեռախոսահամար, հասցե, և նախասիրությունները հանրային քննարկման առարկա չեն, և պետք չէ դրանք հրապարակել։ Տիրապետելով այդ տեղեկատվությանը՝ կարելի է լուրջ վնաս տալ օգտագործողին»,- ասում է Armenianhouse.org առցանց գրադարանի տնօրեն, բլոգեր Կարեն Վրթանեսյանը (ahousekeeper)։ Արդեն իսկ Հայաստանում գրանցվել են հանցագործություններ՝ հիմնված մարդու մասին առցանց տեղեկատվության վրա։ Նման դեպքերը դեռ քիչ են, բայց ինտերնետն էլ Հայաստանում դեռ նոր է զարգանում։ Կ. Վրթանեսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է օգտագործողներին բացատրել նաև ինտերնետի վտանգները։  «Մեզ այսօր անհրաժեշտ է մեդիա կրթություն: Անհրաժեշտ է ինչ-որ ձևով (կրթական կառույցների, հասարակական կազմակերպությունների, թրեյնինգների միջոցով) բացատրել մեր քաղաքացիներին ինտերնետի վտանգներն ու հնարավորությունները»,- ասում է NeoMedia նախագծի համահեղինակ և ադմինիստրատոր Վարդան Պապիկյանը։ Ասվածի տակ վերջինս նկատի ունի, մասնավորապես, որ ամեն անձնական տեղեկատվություն չէ, որ կարելի է թողնել ինտերնետում: Այսօր շատ հաճախ են ջարդում հայկական կայքերը, ինչից, ըստ Պապիկյանի, կարելի է  խուսափել, եթե հայ օգտագործողները տեղեկացված լինեն անվտանգության կանոններին: Ինտերնետի հնարավորություններին ծանոթանալով՝ օգտագործողների մեծ մասը «կքոչի» Odnoklassnik-ներից և կսկսի ձևավորել իրական հայկական բովանդակություն:
Նկատենք նաև, որ օգտագործողները ոչ միայն մեծ ծավալի տեղեկատվություն են թողնում ինտերնետում իրենց մասին, այլև այն դարձնում են իրենց համար տեղեկատվության հիմնական աղբյուր։
Ընդ որում, արդեն իսկ դասական դարձած ինտերնետային գովազդային արշավներից բացի, այստեղ զարգանում են մարկետինգի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են վիրուսային մարկետինգն ու «բերնեբերան ռադիոն»։ Գաղտնիք չէ, որ մարդիկ ավելի հակված են հավատալ իրենց ծանոթներին, քան որևէ լրատվամիջոցի։ Այսօր սոցիալական մեդիաների միջոցով տեղեկատվությունը տարածվում է ավելի արագ, քան երբևէ, ընդ որում՝ տարածվում է ոչ այնքան լրատվամիջոցների, ինչքան ականատեսների, բլոգերների և հասարակ սպառողների կողմից։ Հետևաբար՝ բիզնեսի համար առաջանում է նոր գլխացավանք՝ պահպանել «առցանց հեղինակությունը»։ Ցանկացած բացասական տեղեկատվություն ընկերության, նրա արտադրանքի, բրենդի մասին տարածվում է շատ ավելի արագ, քան որևէ գովազդային ազդակ։ Այսօր մի շարք ընկերություններ առաջարկում են ծրագրային այնպիսի փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս չափել սոցիալական մեդիաների «զարկերակը»։ Այսինքն՝ բիզնեսը հնարավորություն է ստանում իրական ժամանակային ռեժիմով հետևել, թե ինչ են իր և իր մրցակիցների մասին խոսում մարդիկ սոցիալական մեդիաներում։ Այսպիսով՝ մարդկանց զանգվածային միգրացիան դեպի սոցիալական ցանցեր փոխում է նաև բիզնեսի կողմից սպառողի գաղափարի ընկալումը։ Արդեն ավելի կարևոր է ոչ թե այն, թե քանի անգամ են բրենդը ցույց տալիս հեռուստացույցով, այլ այն, թե ինչ են բրենդի մասին խոսում սոցիալական մեդիաներում։
Այսպիսով՝ գերմարդու նիցշեյական կանխատեսումները չիրականացան, փոխարենը առաջացավ Նոր Մարդը՝ Homo Interneticus-ը։ Այս մարդն անընդհատ գտնվում է իրադարձությունների կենտրոնում, տեղեկացված է, սոցիալականացվում է ոչ թե գինետանը, այլ Facebook-ում։ Արդեն շատ դժվար է նրան ստիպել լռել, ենթարկել գրաքննության։ Եվ հետայսու, աշխարհի լավագույն ուղեղներն աշխատելու են այս մարդու՝ անընդհատ աճող կարիքները հոգալու եղանակների վրա։ Բիզնեսն էլ իր հերթին աշխատելու է ապահովել Homo Interneticus-ի հավատարմությունը՝ ձևավորելով դրական իմիջ արդեն վիրտուալ աշխարհում։
WEB-Ի ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Առաջին սերնդի ինտերնետը՝ Web 1.0-ը, համաշխարհային հանրությանը ներկայացվեց 1991թ. և մնաց արդիական մինչև 2000թ. Դոթքոմերի ճգնաժամը։ 2004թ. արդեն սկսեց շրջանառության մեջ մտնել Web 2.0-ի գաղափարը, ինչը վերադարձրեց հանրության (և առաջին հերթին ներդրողների) վստահությունն ինտերնետի նկատմամբ։ Սակայն ինչքան էլ Web 2.0-ը  հեղափոխական թվա, այն օրեցօր ավելացող օգտագործողների պահանջների բավարարման անհրաժեշտության հետևանք էր։
Web 1.0-ի դեպքում տեղեկատվությունը հաղորդվում էր միայն մեկ ուղղությամբ՝ կայքի հեղինակից օգտագործողին (ընթերցողին)։ Web 2.0-ն արդեն հնարավորություն է տալիս օգտագործողներին ձևավորել առցանց բովանդակությունը (կոնտենտը)։ Այս փոփոխության վառ արդյունքներն են Wikipedia-ն, անձնական բլոգերը, Youtube-ը, լուսանկարների փոխանակման Flickr.com կայքը և այլն։ Եթե առաջին սերնդի ինտերնետը ավելի շատ կենտրոնանում էր ընկերությունների վրա, ապա Web 2.0-ի թիրախում մարդկանց հանրույթներն են։ Առաջին սերնդի ինտերնետում ընկերությունների համար մարկետինգային հիմնական կրիչը բաներներն էին, ընդ որում՝ գնվում էին դրանց դիտումները։ Հաջորդ փուլում գովազդի բնույթը փոքր-ինչ փոխվում է։ Գովազդատուն հնարավորություն է ստանում գնել ոչ թե բաների դիտումը, այլ «քլիքը»։ Դրա հետ մեկտեղ առաջ է գալիս կոնտեքստային գովազդը: Որպես կարևոր գովազդային կրիչ սկսվում է դիտարկվել վիրուսային մարկետինգը. ընկերությունները փորձում են դրական իմիջ ստեղծել օգտատերերի մոտ դրանց իսկ միջոցով։
2008թ. արդեն սկսեցին խոսել հաջորդ սերնդի ինտերնետի՝ Web 3.0-ի կամ սեմանտիկ վեբի մասին։
Ինտերնետի կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ դրա միջոցով աշխարհի տարբեր մասերում ձևավորված մարդու «մտքի» արդյունքները դառնում են հասանելի բոլոր օգտագործողների համար։ Այսօր գրեթե չկա մարդու կողմից ստեղծված որևէ տեղեկատվություն, գիտելիք, որն այս կամ այն տեսքով հասու չլինի ինտերնետ օգտագործողներին։ Սակայն միշտ չէ, որ «գուգլելը» տեղեկատվություն գտնելու ամենահարմար ճանապարհն է։ Հաճախ գուգլելու արդյունքում ստացված հղումներն այնքան շատ են, որ նույնիսկ Մինոտավրոսը հեշտությամբ կկորչի դրանց մեջ։ Web 3.0-ը ենթադրում է այնպիսի տեխնոլոգիաների ներդրում, որոնք զգալիորեն կհեշտացնեն տեղեկատվության դասակարգումը, խմբավորումը և դրանց մեքենայական մշակումը։ Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ՝ Web-ը դառնում է ավելի «խելացի»՝ մոտենալով ֆանտաստների երազանքին՝ արհեստական բանականությանը։ Այս դեպքում զգալիորեն հեշտանում է որոնումն ինտերնետում, քանի որ աշխատանքի զգալի մասը կատարում է «խելացի համակարգը»։
Թիմ Բեռներս-Լին, որը համացանցի և Web 3.0-ի համահեղինակներից է, կարծում է, որ սեմանտիկ վեբը կարող է դուրս մղել շուկայից այնպիսի հսկաների, ինչպիսիք են Google-ն ու Facebook-ը: Եթե այսօրվա սոցիալական ցանցերը միացնում են մարդկանց, ապա Web 3.0-ը կապելու է իրերն ու գաղափարները։ Օրինակ` պատկերացրեք, որ բեռնված մեկ լուսանկարի միջոցով օգտագործողը կարող է իմանալ, թե ինչ եղանակ է եղել, ինչ բանկային փոխանցումներ է արել և այլն: Web 3.0-ի հավանական նորամուծություններից մեկը լայն հնարավորություններ է բացում առցանց բիզնեսի և շփման համար։ Մասնավորապես` այս պահին գիտնականներն աշխատում են մի այնպիսի նորարարության վրա, որը հնարավորություն կտա էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ առանց իմանալու ստացողի հասցեն։ Ասել է թե` կարելի է նամակ ուղարկել «18-24 տարեկան, մինչև 2008թ. ԵՊՀ-ն ավարտած աղջիկներին», այսինքն՝ իրականացնել «թիրախավորված նամակագրություն»։
Այնուամենայնիվ, այսօր Web 3.0-ը դեռ գտնվում է մշակման փուլում, չնայած արդեն նախանշված են դրա զարգացման հիմնական ուղղությունները։ Համացանցում արդեն իսկ ստեղծված են մի շարք աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են ապագայի ինտերնետի ալգորիթմները մշակելով։ Սակայն դեռևս վաղ է գուշակել, թե արդյոք նախագծի հաջողությունն իրապես կփոխի մարդու կենսակերպը։
Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԹԱԿԱՐԴԻ ՊԱՆԻՐԸ
Համացանցն այսօր առաջարկում է մեզ առցանց ծառայությունների մի ամբողջական փաթեթ։ Wikipedia-ն արդեն իսկ հետին պլանում է թողնում հանրագիտարաններն ու գրադարանները։ Մինչ աշխարհում տարեկան 1 մլն գիրք է տպագրվում, Google Book Search ծառայությունը լուսածրող սարքի (scanner) միջոցով ժամում 1000 էջ է թվայնացնում։
Մարդն իր ընկերոջ առաջնեկի մասին առաջինը տեղեկանում է Twitter-ից։ Առաջին իսկ հարցի դեպքում մենք ոչ թե դիմում ենք ծանոթ փորձագետների, այլ շտապում ենք գուգլել։ Եվ այս ամենը մատուցվում է  սպառողին` առանց առերևույթ կոմերցիոն շահի։  Եվ չնայած ինտերնետային ծառայությունները մեծ մասամբ անվճար են, այն չի խանգարում ոլորտի հսկաներին մեծ շահույթ ստանալ, իսկ շահույթի աղբյուրը նորից օգտագործողներն են։
Զարգանալով մարդու հետ համընթաց՝ գովազդը երբեք չի ունեցել ավելի մեծ արդյունավետություն, քան այսօր ինտերնետի շնորհիվ։ Մինչև ինտերնետի նշանակության այսչափ մեծացումը որևէ ապրանքի կամ ծառայության գովազդը ՙսպառվում՚ էր նաև այն մարդկանց կողմից, որոնք դրանով ընդհանրապես հետաքրքրված չէին։ Ինտերնետը տալիս է հնարավորություն դարձնել գովազդը ավելի թիրախային։ Այստեղ սպառողը, դիտելով իրեն հետաքրքրող ապրանքի գովազդը, վճարում է ինտերնետի համար։ Ավելի ճիշտ` ինտերնետին ՙվճարում է՚ գովազդատուն, սպառողն էլ, ձեռք բերելով նրա ապրանքները, վճարում է գովազդատուին։ Այս ամենը հնարավոր է դառնում առաջին հերթին փոքրիկ և անտեսանելի cookie ֆայլերի միջոցով։ Երբ օգտագործողն այցելում է որևէ կայք, նրա համակարգչում ստեղծվում է տեսքտային մի ֆայլ (cookie), որը հիշում է, թե ինչով էր զբաղված օգտագործողը ցանցում, և փոխանցում է այդ տեղեկատվությունը համացանցի ՙտերերին՚։ Սա մի կողմից հեշտացնում է ինտերնետի օգտագործումը սպառողների համար։ Այլևս կարիք չկա ամեն անգամ նույն կայքը մտնելուց կատարել անձնական կարգավորումներ. ինտերնետը դա կանի օգտագործողի փոխարեն։ Հետևաբար, եթե դուք բավական երկար ժամանակ է, ինչ համացանցում փնտրում եք տեղեկատվություն MBA կրթության մասին, ապա շուտով կնկատեք, որ ձեզ հանդիպող գրեթե բոլոր ինտերնետային գովազդները վերաբերում են MBA-ին։ Նույն սկզբունքով աշխատում են նաև սոցիալական ցանցերը։ Սպառողների մասին այստեղ հավաքագրված տեղեկատվությունն իսկական գանձ է մարկետոլոգների համար։ Հետայսու կորելու է մարկետինգային հարցումների և հետազոտությունների անհրաժեշտությունը. մարկետինգային հետազոտությունները դառնում են ավելի արագ և մատչելի։ Հենց այստեղ է, որ վտանգվում է մարդու ազատությունը՝ որպես հիմնարար արժեք։ Այս դեպքում մարդու մասին անձնական տեղեկատվությունն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով՝ հիմնականում առանց նրա գիտության։ Այսինքն՝ ոչինչ էլ անվճար չէ, և թվացյալ անվճարության դիմաց մենք վճարում ենք՝ անձնական տեղեկատվությունները «փոխանակելով» ինտերնետում։
Մյուս կողմից՝ ինտերնետը հանգեցնում է մարդու (սպառողի) «միջինացմանը»։ Այսպես` Ebay առցանց խանութը, Last.fm ինտերակտիվ ռադիոկայանը, օրինակ, աշխատում են օգտագործողների խորհուրդների մեխանիզմով։ Երբ սպառողը գնում է eBay-ից Ա ապրանքը, ապա միանգամից հայտնվում է հետևյալ բնույթի տեղեկատվություն. «Այն մարդիկ որոնք գնել են Ա ապրանքը, գնել են նաև Բ ապրանքը», ինչը հուշում է սպառողին նրա հաջորդ գնման մասին։ Երաժշտական-ժամանցային Last.fm կայքում երբ սպառողը «պատվիրում է» որևէ երգ, ապա կայքն առաջարկում է ծանոթանալ բոլոր այն մարդկանց հետ, որոնք նույնպես պատվիրել են այդ երգը։ Դրանով իսկ կարծես թե լուծվում է մարդու մենակության մշտնջենական հարցը՝ սպառողը գտնում է իր նախասիրությունների և ճաշակի տեր այլ մարդկանց։ Սակայն հոգեբաններն ու սոցիոլոգները պնդում են, որ այս տեխնոլոգիան վաղ թե ուշ բերելու է բոլոր սպառողների (մարդկանց) համահավասարեցմանը՝ «միջին վիճակագրական սպառողին»։ Սա էլ իր հերթին սպանում է մարդու մոտ նորը հայտնաբերելու ունակությունը։ Սակայն դժվար է պատկերացնել բիզնեսի համար առավել հարմար տարբերակ, քան միջին սպառողն է։ Այլևս անհրաժեշտ չէ գովազդային արշավը փորձակել հասարակության տարբեր շերտերի համար, ցուցաբերել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցում։
ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ինտերնետը Հայաստանում բավական դանդաղ է զարգացել (և զարգանում) մի շարք պատճառներով՝ համակարգչի օգտագործման ցածր մակարդակ, ինտերնետային ենթակառուցվածքների թույլ զարգացվածություն, շուկայում առկա բարձր գներ և այլն։ Վերջին 1-2 տարիներին պատկերն էապես փոխվել է։ Դա հատկապես պայմանավորված է շուկայի այս հատվածում մրցակցության սրման և նոր ինտերնետ մատակարարների ի հայտ գալու փաստով: Հատկապես նշանակալից էր Icon Communication, Ucom և Orange ընկերությունների դերակատարությունը։ Կարևոր էր նաև կառավարության համապատասխան որոշումը, որով 2010թ. սկզբից մեծածախ ինտերնետ մատակարարների համար սահմանված գնային առաստաղն իջեցվեց շուրջ 2 անգամ։
Ներկայում ևս այս շուկայում բուռն զարգացումներ են տեղի ունենում, և ինտերնետ մատակարարները գներն իջեցնելու և մրցակցային ծառայություններ առաջարկելու միջոցով փորձում են ձեռք բերել ինտերնետ շուկայում հնարավորինս մեծ մասնաբաժին։
Ըստ Circle.am և B24.am նախագծերի համատեղ ուսումնասիրության՝ մարտի արդյունքներով հայկական ինտերնետ մատակարարման շուկայում «ամենայուղոտ պատառները» բջջային օպերատորներինն են Beeline՝ 38.6%, Orange՝ 12.4%, և Viva Cell-MTS՝ 10.7%։ Նրանց հաջորդում են ADC-ն` 7.7%,  Arminco-ն` 7.3%, Cornet AM-ը` 5.1%, և Icon Communication-ը` 4.3%։ Ինտերնետի զարգացման օգտին է խոսում նաև սմարթֆոն տեսակի երկու հեռախոսների՝ iPhone-ի և HTC-ի պաշտոնապես ներկայացումը Հայաստանում, որը կարող է խթանել բջջային ինտերնետի զարգացումը։
Հայաստանում ինտերնետի զարգացման հարցում կարևոր է նաև հայկական կայքերի զարգացումը։ Ի դեպ, դրանք գրանցված են ինչպես հայկական .am, այնպես էլ .com, .ru և այլ արտասահմանյան դոմենային տիրույթներում։ Circle.am-ում գրանցված շուրջ 1200 կայքերի 52%-ը` .am, 28%-ը՝ .com, 8%-ը՝ .ru, իսկ մնացած կայքերը այլ դոմենային տիրույթներում են գրանցված։ Իսկ ընդհանուր առմամբ, հայկական կայքեր այցելությունների միայն 40%-ն է կատարվում Հայաստանից, մնացածը արտասահմանից է։ Այնուամենայնիվ, վերջին ամիսներին նկատվում է ինչպես նոր կայքերի ստեղծման, այնպես էլ հայկական կայքեր այցելությունների կտրուկ աճ։ Circle.am-ի և B24.am-ի համատեղ ուսումնասիրության արդյունքներով՝ միայն մարտին փետրվարի համեմատ գրանցվել է Circle.am-ի կայքեր այցելությունների (15.3%) և  էջերի դիտարկումների (13,4%) աճ։ Վերջին 7 ամիսների ընթացքում այդ ցուցանիշն աճել է 73%-ով։ Թեև դրա մի մասը բացատրվում է Circle.am-ում գրանցված կայքերի ավելացմամբ, այնուամենայնիվ դրա ազդեցությունը շատ փոքր է, քանի որ հիմնական պատճառը ինտերնետի օգտագործման աճն է։
Եթե 2000թ. հայկական դոմենների .am տիրույթում գրանցված կայքերի թիվը չէր անցնում 1 000-ը, ապա այսօր արդեն այն հատում է 12 000-ի սահմանը: Այնուամենայնիվ, հայկական կայքերի համար, օտարերկրյա կամ միջազգային դոմենային տիրույթներն ու հոսթինգը դեռևս մնում են նախընտրելի, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ: «Անուղղակիորեն բովանդակության զարգացմանը խոչընդոտում է նաև այն փաստը, որ .am դոմենի գրանցումը Հայաստանում թանկ է»,- ասում է Վ. Պապիկյանը: Մյուս կողմից՝ արտասահմանյան սերվերներում տրամադրվող հոսթինգն ավելի գերադասելի է անվտանգության տեսակետից: Եթե նորից հիշենք այն ենթադրությունը, որ ցանկացած վիրտուալ երևույթ ունի իր ֆիզիկական կրիչը, և այդ կրիչի տերն է, որ ղեկավարում է «վիրտուալը»,  ապա հայկական կոնտենտի տեղակայումը հայկական կրիչներում ամենևին էլ «ուռա-հայրենասիրության» հարց չէ:
Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՏԵՆՏԸ
Այնուամենայնիվ, ինչքան էլ Facebook-ն ու Google-ը ընկալվեն որպես համամարդկային երևույթներ, շատ երկրներում հաջողված փորձեր արվեցին՝ դրանց տեղական փոխարինողներ գտնելու համար։ Մասնավորապես՝ որոշ երկրներում տեղական որոնողական համակարգերը կարողացան հետին պլան մղել Google-ին։ Ռուսաստանում առաջատարը Yandex.ru-ն է (տեղական շուկայի 63%-ով), Չեխիայում՝ Seznam.cz-ը, Հարավային Կորեայում՝ Naver.com-ը, Չինաստանում` Baidu.com-ը և այլն։ Կա մրցակցություն նաև սոցիալական ցանցերի ոլորտում։ Ըստ  J’son & Partners Consulting ընկերության հետազոտության՝ Ռուսաստանում սոցիալական ցանցերից օգտվում է մինչև 25 մլն մարդ, հիմնականում Vkontakte.ru, Odnoklassniki.ru և МойМир@Mail.ru կայքերից, այնինչ Facebook-ում գրանցված է ընդամենը 1 մլն ռուսաստանցի օգտագործող։
Նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպայում նույնպես առավել մեծ ճանաչում ունեն տեղական սոցիալական ցանցերը։ Ի դեպ, այս կամ այն երկրում տարբեր սոցիալական կայքերում գրանցվածների ցուցանիշները որոշակիորեն կախված են նաև տվյալ երկրում այդ կայքի հանրաճանաչությունից, ինչպես նաև սովորույթներից։ Ասվածը տեղին է նաև Հայաստանի համար։ Մասնավորապես, հայտնի է, որ մեր երկրում առավել տարածված է ռուսական Odnoklassniki.ru կայքը, որի հայաստանցի օգտագործողների քանակը տարբեր գնահատականներով 250 000-300 000 է։ Մասնագետների գնահատմամբ՝ այս կայքի հայաստանյան օգտագործողների մի զգալի հատվածի համար այն նույնացվում է ինտերնետի հետ, այսինքն՝ ինտերնետ ասելով նրանք հասկանում են Odnoklassniki.ru։ Այս զավեշտալի երևույթն ունի նաև իր դրական կողմը.  օգտագործողների մի ստվար բանակ սկսել է առաջին անգամ ինտերնետ օգտագործել հենց ի դեմս Odnoklassniki.ru-ի։ Facebook-ում գրանցված հայաստանցիների թիվը ապրիլի վերջի դրությամբ մի փոքր ավել էր 50 000-ից։ Համեմատության համար՝ մեր հարևան Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում էր 130 000, իսկ Վրաստանում՝ 300 000։ Եվ եթե երկրների բնակչությունների համադրման տեսանկյունից Հայաստանը մի փոքր ավելի մեծ ակտիվություն (բնակչության 1,6%) ունի այս կայքում՝ Ռուսաստանի (բնակչության 0.7%) և Ադրբեջանի (բնակչության 1,4%) համեմատ, ապա Վրաստանին այն էապես զիջում է (բնակչության 7%)։ Վերջինիս ակտիվությունը կարելի է բացատրել այս երկրում առավելապես ՙարևմտյան կողմնորոշմամբ՚ և անգլերենիի ավելի շատ կիրառելիությամբ։ Facebook-ն էլ ավելի շատ ընկալվում է որպես անգլալեզու օգտագործողների կայք, թեև 70-ից ավելի լեզուներով տարբերակ այն ևս ունի, այդ թվում՝ հայերեն տարբերակը։
Հայաստանում ինտերնետից օգտվողներին քանակի ավելացման հետ մեկտեղ՝ մեծանում է նաև պահանջարկը սոցիալական ցանցերի և նմանատիպ պլատֆորմների նկատմամբ։ Հայաստանում նույնպես փորձեր են արվում ստեղծել տեղական սոցիալական մեդիաներ։ Արդեն իսկ ստեղծվել են մի շարք սոցիալական ցանցեր (Hayutyun.am, Hayland.am, Kuku.am և այլն), նոր-նոր զարգացող որոնողական համակարգ (hsearch.am), բլոգային հարթակներ և այլն։ Այստեղ առաջանում է այլ հարց. արդյոք փոքր Հայաստանին, որտեղ ինտերնետի հասանելիությունը ամենացածրերից է աշխարհում, անհրաժե՞շտ են սեփական սոցիալական մեդիաներ։ «Մենք այսօր գլոբալ մրցակցության մեջ ենք Facebook-ի և մյուս պլատֆորմների հետ և պետք է հասկանանք, թե ինչ մրցակցային առավելություններ կարող ենք ունենալ նրանց նկատմամբ,- ասում է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը,- անշուշտ, հայերը պետք է լինեն բոլոր ակտիվ նորարարական հարթակներում և սովորեն նրանց միջոցով։ Սակայն, որպես հասարակություն և ինքնություն, մենք ընկնում ենք ահռելի կախվածության մեջ, եթե չունենք մեր սեփական հարթակները։ Եթե մեր վիրտուալ աշխարհի ֆիզիկական կրիչները չպատկանեն մեզ, և մենք չունենանք մեր սեփականը, ապա մեզ սպառնում է ուտիլիզացիա ուրիշների կողմից»։
Այսպիսով՝ սեփական հարթակների անհրաժեշտությունը պետք չէ դիտարկել միմիայն բիզնեսի տեսանկյունից, քանի որ այստեղ առկա է հստակ ազգային և պետական շահ։ Եկեք պատկերացնենք, թե Հայաստանի քաղաքացիները իրենց մասին ինչ ծավալի տեղեկատվություն են թողնում արտասահմանյան ցանցերում (հետևաբար և արտերկրում գտնվող դրանց կրիչների՝ սերվերների վրա)։ Եթե մարդկանց վիրտուալ սոցիալականացումը շարունակվի առնվազն այս տեմպերով, ապա վաղ թե ուշ նույնիսկ հետախուզական ծառայությունները կարող են կորցնել իրենց արդիականությունը՝ ինտերնետի միջոցով մարդու մասին բոլոր տվյալները «կհավաքվեն» մի վայրում։ Վերջերս Հայաստանում NeoMedia նախագծի կողմից գործարկվեց մի նոր սոցիալական մեդիա՝ Armenix.com-ը, որը դեռ այդքան էլ հայտնի չէ, սակայն հեղինակների համոզմամբ՝ դա ընդամենը ժամանակի հարց է։ «Armenix.com-ի առաջնային խնդիրը հայկական կոնտենտի զարգացումն է,- ասում է Վարդան Պապիկյանը:- Այն Facebook-ի և Twitter-ի յուրահատուկ խառնուրդ է։ Այստեղ նաև հնարավորություն կա տեղադրել վիդեո և աուդիո կոնտենտ, ի տարբերություն Twitter-ի՝ տեղադրել ուղիղ հղումներ, ստեղծել խմբեր, մեկնաբանել և այլն»։ Մյուս կարևոր տարբերությունը Twitter-ից այն է, որ այստեղ մեկ հաղորդագրության թույլատրելի նիշերի քանակը 200 է՝ չհաշված հղումի նիշերի քանակը։ 20 օրվա ընթացքում Armenix-ում արդեն գրանցվել է 110 օգտագործող, ինչը, Վ. Պապիկյանի կարծիքով, ամենևին էլ վատ ցուցանիշ չէ։ Այսօր Armenix-ը գործարկած NeoMedia-ն դեռևս այս ծրագրից շահույթ չի ակնկալում։ Սակայն Վ. Պապիկյանը կարծում է, որ համբերել է պետք. ժամանակի ընթացքում կավելանա այցելուների և օգտագործողների քանակը, ծրագիրն էլ կդառնա շահութաբեր։
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԼՈԳՈՍՖԵՐԱ
Հայկական բովանդակության և մեր երկրում սոցիալական մեդիաների զարգացման կարևոր գրավականը բլոգային հարթակների զարգացումն է։ Բլոգային հարթակներում օգտագործողները ստեղծում են իրենց առցանց օրագրերը, որտեղ փոխանակվում են տարբեր հարցերի շուրջ իրենց կարծիքներով։ Թե՜ հայկական և թե՜ արտասահմանյան բլոգոսֆերայի մեծ մասն այսօր ողողված է անձնական բնույթի տեղեկատվությամբ՝ ով ինչ կերավ կամ ով ինչ է հագնելու երեկոյան։ Սակայն այստեղ կարելի է հանդիպել նաև այնպիսի բլոգերների, որոնք իրապես փոքրամասշտաբ լրատվական միջոցներ են։ Հաճախ ընթերցողների շրջանակներում այս բլոգերներն ունեն ավելի մեծ հեղինակություն, քան թերթերն ու հեռուստատեսությունը։ «Բլոգը ավանդական մամուլի նկատմամբ ունի մի շարք առավելություններ, դրանք են՝ օպերատիվություն, գրաքննություն, ոչ ֆորմալ, անմիջական գրելաոճ և այն վարելու նվազագույն ծախսեր»,- ասում է Կ. Վրթանեսյանը։ Սակայն բլոգը միայն հանրությանը սեփական մտքերը ներկայացնելու միջոց չէ։ Հայաստանում NeoMedia նախագիծն արդեն իսկ գործարկել է մի քանի ծրագրեր, որոնք պետք է նպաստեն հայկական բլոգոսֆերայի զարգացմանը։ Դրանցից են Armfeeds.com հայկական բլոգերի կատալոգը, որտեղ հավաքվում են հայ բլոգերների բոլոր գրառումները։ Blogomarket.com կայքը, որը դեռ գտնվում է փորձարկման փուլում, նպատակ ունի «հանդիպեցնել» գովազդատուներին և բլոգերներին։ Այս կայքում բլոգերները վաճառքի են հանելու գովազդային հարթակներ՝ իրենց բլոգներում։ Վ. Պապիկյանի կարծիքով՝ հայկական ցանկացած բլոգ կարող է եկամտաբեր լինել տիրոջ համար, եթե, իհարկե, այն ունենա հաճախումների անհրաժեշտ քանակ։ Իսկ ահա բլոգեր Կ.Վրթանեսյանն ասում է. «Չեմ կարծում, որ հայկական բլոգները կարող են մոնետիզացվել դասական գովազդի՝ քլիքների ու դիտումների հաշվին, քանի որ ընթերցողների թիվը մեծ չէ՝ անգլալեզու կամ ռուսալեզու կայքերի համեմատ»։ Սակայն բլոգերը հնարավորություն ունի համագործակցել բիզնեսի հետ այլ ձևաչափով։ Բիզնեսը գովազդային արշավներում հաճախ օգտագործում է հայտնի մարդկանց դրական կարծիքը իր բրենդի վերաբերյալ։ Այսօր բիզնեսի ներկայացուցիչները շահագրգռված են, որ հեղինակություն ձեռք բերած բլոգերները դրական խոսեն իրենց մասին։ Օրինակ՝ բլոգերը կարող է իր մոտ հրապարակել որևէ բրենդի, ապրանքի մասին գովազդային գրառում։ Այս դեպքում գործ կունենանք թաքնված գովազդի հետ, երբ ինչ-որ հանրույթում հեղինակավոր մարդը կներկայացնի իր «անաչառ» կարծիքը երևույթների վերաբերյալ: Այս առումով թերևս արժե ներկայացնել մի բավական ուշագրավ վիճակագրություն. աշխարհի 20 լավագույն բրենդների անունների որոնման արդյունքների 1/4-ը օգտատերերի կողմից գրված բովանդակություն է, իսկ բլոգերների 34%-ը կարծիքներ է գրում բրենդների վերաբերյալ։
Ի դեպ, աշխարհում կա 200 մլն–ից ավելի բլոգ, իսկ բլոգերների կեսից ավելին ցուցաբերում է ամենօրյա ակտիվություն։
Բլոգը որպես գովազդի հարթակ դիտարկելիս առաջին հերթին հաշվի են առնում նրա այցելուների քանակը, ինչը, սակայն, կարող է և բավական խաբուսիկ լինել: Վերջերս Կ. Վրթանեսյանը նման մի փորձ է արել: Blogs.yandex.ru կայքից վերցնելով այդ օրը բլոգոսֆերայում ամենաքննարկվող թեմաներից առանցքային բառերը` նա դրանք տեղադրել է որևէ իմաստային տարր չպարունակող բլոգային գրառման մեջ` թվարկելով այնտեղ առանցքային բառերը (գրառմանը կարելի է ծանոթանալ այստեղ http://ahousekeeper.livejournal.com/735013.html): Արդյունքում օգտագործողները, փնտրելով տաք թեմաները, անընդհատ հայտնվել են նրա բլոգում, ինչի հետևանքով բլոգի այցելուների թիվը սովորականի համեմատ ավելացել է մոտ երկու անգամ:
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ հայկական բիզնեսին ավելի շատ կհետաքրքրեին մասնագիտական բլոգերները, որոնք այսօր մեր իրականությունում շատ քիչ են։ Հայկական բլոգոսֆերան հիմնականում զբաղված է հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմով կամ էլ անդրադառնում է համընդհանուր նշանակության թեմաների, ինչը, անշուշտ, կարևոր է, սակայն դանդաղեցնում է մասնագիտական էլեկտրոնային բովանդակության զարգացումը։
Ի՞ՆՉ է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Վերջին շրջանում ինտերնետային տեխնոլոգիաների զարգացումը կարծես առաջ է ընկել մարդուց։ Մինչ մարդը հասցնում է ամբողջովին յուրացնել նորույթը, այն արդեն բարոյապես մաշված է։ Այս դեպքում այն ընկերությունները, որոնք դադարում են նորն արարել, վաղ թե ուշ հայտնվում են շուկայի հետնամասում։ Արագ զարգացող շուկան ստիպում է ընկերություններին անընդհատ առաջարկել նոր լուծումներ կամ լքել շուկան, ընդ որում՝ երկարատև կտրվածքով գրեթե բացառվում է որևէ մեկի մենաշնորհային դիրքը։ Ոչ հեռու անցյալում Yahoo-ն համարվում էր թիվ մեկ որոնողական համակարգը, Myspace-ը` ամենավառ ապագայով սոցիալական ցանցը և այլն։ Այսօր պատկերն այլ է՝ Google-ն ու Facebook-ը, որոնք կարծես թե գործում են տարբեր սեգմենտներում, արդեն մրցակցում են միմյանց հետ՝ իրենց հետևում թողնելով իրավիճակի նախկին տերերին։ Սակայն նույնիսկ վերոնշյալ երկուսի ակնհայտ գերիշխող դիրքի պայմաններում այսօր կան բազմաթիվ տեղական, մասնագիտացված սոցիալական ցանցեր և որոնողական համակարգեր, որոնք ապագայում միգուցե և կկարողանան փոխել իրերի դասավորվածությունն իրենց օգտին։
Այնուամենայնիվ, խոսելով ապագայի տեխնոլոգիաների մասին, Վ. Պապիկյանը կարծում է, որ մոտ ապագայում մենք կարող ենք ականատես լինել Facebook-ի հարթակում կորպորատիվ կայքերի ձևավորմանը։ Եթե ընկերության թե՜ սպառողները և թե՜ աշխա-տակիցներն այստեղ են, ապա տրամաբանորեն նրանց կայքերն էլ պետք է լինեն այստեղ:  Քանի որ Google-ի կողմից գործարկված սոցիալական ցանցերն այդպես էլ չկարողացան հաստատվել շուկայում, Facebook-ին մնում է ստեղծել սեփական որոնողական համակարգն ու էլեկտրոնային փոստը։ Իր վերջին նորամուծության՝ համացանցի տարբեր կայքերում like կոճակի ավելացման շնորհիվ՝ Facebook-ը լուրջ հնարավորություն է ստանում ապագայում ունենալ սեփական որոնողական համակարգը: like-երի միջոցով ստացված վիճակագրությամբ՝ Facebooke-ը հնարավորություն կստանա «գնահատել» կայքերի էջերը, հետևաբար և ստեղծել որոնողական ուրույն համակարգ։ Էլեկտրոնային փոստի հարցը կարծես թե ավելի հեշտ է։
Վիրտուալ աշխարհի աշխարհագրական տարածման հետ մեկտեղ պարզ է դառնում, որ այն երկրները, որոնք կտնօրինեն վիրտուալ աշխարհի ֆիզիկական կրիչները, կստանան (կամ կպահպանեն) գերիշխող դիրք աշխարհում։ Հայաստանի պես փոքր երկրները, եթե նույնիսկ ի վիճակի չեն ապահովելու որոշակի ծանրակշիռ դեր համաշխարհային զարգացման այս գործընթացներում, ապա նախնական շրջանում պետք է գոնե փորձեն ընդհանրապես դուրս չմնալ գործընթացներից։ «Ցանկացած տեխնոլոգիական նորամուծություն պահանջում է սոցիալական նորամուծության պահանջ։ Եթե չլինի հասարակական պահանջ, չի լինի նաև տեխնոլոգիական զարգացում»,- ասում է Գարեգին Չուգասզյանը։ Երբ առաջանում է սոցիալական նորարարության պահանջ, հասարակությունը սկսում է փնտրել իրեն անհրաժեշտ լուծումները։ Մասնավորապես` Facebook-ում տարբեր հասարակական խնդիրների շուրջ ձևավորված խմբերը սոցիալական նորարարության տեխնոլոգիական լուծումների լավ օրինակներ են։ Այս դեպքում հայկական այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Armenix.com-ն ու մի շարք այլ սոցիալական ցանցեր, մի կողմից՝ հետևանք են հասարակությունում ձևավորվող նոր պահանջների, մյուս կողմից՝ կարող են նոր հայտնագործությունների պատճառ դառնալ՝   առաջարկելով սոցիալական խնդիրների նոր տեխնոլոգիական լուծումներ։ «Եթե ուշադրություն դարձնենք նորարարությունների քարտեզին, ապա կտեսնենք, որ այն խիստ կուտակված է որոշակի աշխարհագրական վայրերում։ Եթե նորարարությունները կենտրոնացած են մի քանի կետերում, հետևաբար այնտեղ դրանց համար ստեղծված են համապատասխան պայմաններ։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ, որ նույնիսկ վիրտուալ աշխարհի հասանելիությունը չի ենթադրում, որ ինտերնետային խոշոր հայտնագործություններ կարող են իրականանալ ցանկացած վայրում, ուր կա ծրագրավորող և համացանցին միացրած համակարգիչ»,- ասում է Գ. Չուգասզյանը։ Միայն նորարարությունների համար անհրաժեշտ պայմանների, բարենպաստ միջավայրի ձևավորումն է, որ մեզ թույլ կտա արժանի տեղ գրավել համաշխարհային տեխնոլոգիական զարգացման արդի շղթայում։
Այսպիսով՝ պետք է փաստել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետի կտրուկ զարգացման պայմաններում ձևավորվում է հասարակության և մարդու նոր տեսակ, որի պահանջմունքները ևս նոր են և անընդհատ փոխվելու են։ Բիզնեսի տեսանկյունից այս գործընթացները հուշում են սպառողի նոր տեսակի և բիզնես հարաբերությունների նոր ձևաչափի առաջացման մասին։ Այս ամենը լուրջ մարտահրավերներ են, որոնց հետ պետք է հաշվի նստի ժամանակին համընթաց քայլել ցանկացող յուրաքանչյուր ընկերություն։
Business Class #19
Հաբեթ Մադոյան
ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՖԻՆԱՆՍՆԵՐ
ԿԱՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը նորից վերհանեց տարբեր տնտեսական քաղաքականությունների կողմնակիցների հարատև վեճը։ Պետության բարձր մասնակցության կողմնակիցները պնդում են, որ ազատ շուկան այլևս ի զորու չէ ապահովել կայուն տնտեսություն։ Ազատականացման կողմնակիցների կարծիքով էլ, եթե պետությունն ի վիճակի չէ մեղմել ճգնաժամի հետևանքները, ապա անհրաժեշտ է է՛լ ավելի սահմանափակել նրա «խառնվածության» չափերը՝ ազատելով բյուջեն, հետևաբար և հարկատուներին լրացուցիչ ծանրաբեռնվածությունից։ Այս ամենի կողքին զարգանում է տնտեսական մի նոր մոդել, որն իր ակունքներն է վերցնում Աստծո (այս դեպքում Ալլահի) խոսքից՝ Ղուրանից։ Իսլամական ֆինանսները հավակնում են ձևավորել կայունության մթնոլորտ անկայուն աշխարհում։
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ
Վերջին հաշվով՝ կրոնը միայն չի վերաբերում մարդու հոգեկանին ու անդրշիրիմյան կյանքին, այլև փորձում է կարգավորել մարդու առօրյան։ Այդ իսկ պատճառով կրոնն ունի իր դիրքորոշումը բազմաթիվ տնտեսական կատեգորիաների վերաբերյալ։ Մասնավորապես, Հին Կտակարանում արգելվում է վաշխառությունը։ Այնուամենայնիվ, այն մարդուն, որը չի դավանում տվյալ կրոնը, շահույթի նպատակով պարտք տալը չի արգելվում, նույնիսկ խրախուսվում է։ Պատճառը մեկն է. եթե վարկառուն չկարողանա վերադարձնել վարկը, ապա նա կդառնա վաշխառուի ստրուկը։ Նշենք, որ նույնատիպ պատգամներ կան նաև հրեաների սուրբ գրքերում, որտեղ նույնպես արգելվում է վարկ (տոկոսով փող) տալ հրեային, ինչը, սակայն, թույլատրելի է «ոչ հրեաների» (գոյ) դեպքում։
Մուսուլմանների մոտ առօրյա կյանքը հիմնականում կարգավորվում է Ղուրանով, որը մի շարք այլ աղբյուրների հետ ձևավորում է մուսուլմանի ճիշտ վարվելակերպի կանոնագիրքը՝ շարիաթը։ Շարիաթի օրենքներով էլ ձևավորվում են տնտեսական այն հասկացությունները, որոնք թույլատրելի են ուղղափառ մուսուլմանի համար։
Համաձայն շարիաթի օրենքների՝ արգելվում են տնտեսական գործունեության որոշ տեսակներ, որոնք առավել քան սովորական են դարձել արևմտյան հասարակության համար։ Մասնավորապես՝ իսլամական սկզբունքներով աշխատող ֆինանսական ինստիտուտներին արգելվում է ներդրումներ կատարել խաղատներում, ալկոհոլի արտադրության և վաճառքի, զենքի առևտրի և բոլոր այն ոլորտներում, որոնք «հարամ» (իսլամի կողմից արգելված) են։ Շարիաթն արգելում է նաև զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը հիմնված է անորոշության վրա կամ ունի բարձր ռիսկայնություն. նման գործարքները շարիաթն անվանում է «հարար» (անորոշություն)։ Մասնավորապես՝ Մուհամեդ մարգարեն ասում է «….մի գնեք ձուկը, որ դեռ ջրում է, բուրդը, որ դեռ չի աճել, կաթը, որ դեռ կթված չէ»։ Արդյունքում իսլամական ֆինանսներից դուրս են մնում այնպիսի ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են օպցիոններն ու ֆյուչերսները։ Արգելվում են նաև այն գործարքները, որոնց հիմքում ընկած չեն իրական ակտիվներ։ Շարիաթը նաև խստիվ արգելում է բանկային գործունեության հիմնաքարը՝ «վաշխառությունը» (րիբա), ապահովագրական գործարքները և այլն։ Այս ամենի ենթատեքստում հարց է առաջանում. եթե իսլամն արգելում է հիմնական ֆինանսական գործարքները, ապա ինչի՞ հաշվին են աշխատում իսլամական բանկերն ու ֆինանսական կառույցները։ Պարզվում է, որ նույնիսկ նման արգելքների պարագայում բանկային գործունեությունը, միևնույնն է, մնում է շահութաբեր։ Այսօր մուսուլմանական շատ երկրներում մեծ զարգացում են ապրում իսլամական ֆինանսները, որոնք, լինելով «հալալ» իսլամի աչքերում, սկսում են մրցակցել դասական ֆինանսների հետ՝ նույնիսկ վերջիններիս հողում։
«ՀԱԼԱԼ» ՎԱՐԿԵՐ
Անտոկոս վարկը յուրաքանչյուր բանկի համար սարսափելի մի բան է, ինչքան էլ որ այն ուրախացնի պոտենցիալ վարկառուին։ Այստեղ դասական վարկավորման տարրական սկզբունքներին ծանոթ մարդու համար առաջանում է մեկ տրամաբանական հարց. եթե իսլամական բանկն իր փողի դիմաց չի վերցնում տոկոս, ապա որտեղից են ձևավորվում նրա եկամուտները՝ հաշվի առնելով, որ իսլամական բանկերի վարկերը չունեն բարեգործական բնույթ։ Իրականում, սակայն, իսլամական բանկերը վարկի դիմաց ստանում են որոշակի փոխհատուցում, սակայն գործարքն ունի ավելի շուտ ներդրումային, քան վարկային բնույթ։ Դասական բանկը տրամադրում է վարկը և ստանում տոկոսներ՝անկախ նրանից՝ վարկառուի բիզնեսը շահութաբեր է, թե ոչ։ Իսլամական վարկի դեպքում բանկը կիսում է վարկառուի ռիսկերը։ Վարկը ստանալիս վարկառուն պարտավորվում է իր ապագա եկամուտների՝ նախօրոք պայմանավորված չափը տրամադրել բանկին։ Եվ եթե արդյունքում ձեռնարկատերը ստանա շահույթ, շահույթ կստանա նաև բանկը։ Վնասի ռիսկը նույնպես կիսվում է բանկի և վարկառուի միջև. անհաջողության դեպքում վարկառուն չի ստանում եկամուտ իր ծախսած ժամանակի և աշխատանքի դիմաց, իսկ բանկը կորցնում է իր դրամական միջոցները։ Արդյունքում պահպանվում են Մուհամեդի հիմնական պատգամներն առ այն, որ փողը չի կարելի դիտարկել որպես ապրանք և վաճառել այն, իսկ ուղղադավան մուսուլմանն էլ չպետք է զբաղվի վաշխառությամբ։
Սպառողական կամ որևէ ապրանք ձեռք բերելու համար տրվող վարկերի դեպքում իսլամական ֆինանսիստները դիմում են որոշակի խորամանկությունների, ընդ որում՝ այնպես, որ գոհ լինեն և՛ Ալլահը, և՛ բանկը։ Եթե դասական բանկը դրա համար տոկոսով վարկ է տրամադրում սպառողին, ապա իսլամական բանկը հանդես է գալիս որպես «առևտրային միջնորդ»։ Վարկառուի լիազորությամբ՝ բանկը ձեռք է բերում վերջինիս անհրաժեշտ ապրանքը, այնուհետև վաճառում է այն վարկառուին։ Բնականաբար, ձեռքբերման և վաճառքի գները տարբերվում են միմյանցից։ Այս տարբերությունը դասական վարկավորման համար տոկոս է, իսկ իսլամական բանկերի համար՝ առևտրային հավելագին։ Ընդ որում՝ վարկառուն, ինչպես դասական վարկավորման ժամանակ, ապրանքի գինը վճարում է որոշակի ժամանակի ընթացքում՝ մասերով կամ ամբողջությամբ։ Արդյունքում գործ ենք ունենում ոչ թե վարկավորման, այլ պարզ առուվաճառքի գործարքի հետ։ Այնուամենայնիվ, եթե դասական վարկավորման դեպքում անպարտաճանաչ հաճախորդին կարելի է տույժ ու տուգանքների ենթարկել, ապա իսլամը արգելում է դա անել։ Սակայն վարկառուն էլ է մարդ, իսկ բանկն ինչքան էլ իսլամական լինի, միևնույն է, չի կարող իր հույսը դնել միմիայն հաճախորդի աստվածավախության վրա։ Այսօր բազմաթիվ իսլամական բանկեր, առուվաճառքի պայմանագրի հետ մեկտեղ, հաճախորդին ստիպում են ստորագրել մի շարք պարտավորագրեր։ Այդ իսկ պատճառով իսլամի մի շարք աստվածաբաններ սկսել են պնդել, որ բանկերի այս գործունեությունը բավականին էլ «հարամ» է։
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ է ԱԼԼԱՀԻ ԿՈՂՄԻՑ
Փորձելով կարգավորել տնտեսական հարաբերությունների բոլոր կողմերը՝ իսլամը չէր կարող շրջանցել նաև ապահովագրության ոլորտը։ Դասական ապահովագրությունը հարամ է իսլամի տեսակետից, քանի որ այն պարունակում է թե՛ հարարի և թե՛ րիբայի տարրեր։ Իսլամական ապահովագրությունը (տակաֆուլ) գործում է հետևյալ սկզբունքներով։ Նախ՝ ապահովագիր ընկերությունը կարող է իր դրամական միջոցներն օգտագործել միայն հալալ նպատակներով, այնպես, ինչպես պահանջում է շարիաթը։ Դասական ապահովագրության դեպքում, եթե ապահովագրական դեպքը տեղի չի ունենում, ապա ապահովագրված անձը չի ստանում ոչինչ, և նրան չեն տրվում ապահովագրավճարներ։ Սակայն տակաֆուլի դեպքում ապահովագրավճարներն ավելի շուտ դիտարկվում են որպես նվիրատվություն, որոնց հիման վրա ձևավորվում է յուրատեսակ փոխօգնության հիմնադրամ։ Այսինքն՝ ապահովագրվածը, դեպքը տեղի ունենալու դեպքում, ստանում է ապահովագրավճարը։ Սակայն այս դեպքում ապահովագրական վճարը դիտարկվում է որպես օգնություն՝ մեկ հավատացյալ մուսուլմանից մյուսին։ Ինչպես վարկավորման դեպքում, այստեղ նույնպես գործում է շահույթը և ռիսկերը կիսելու սկզբունքը։ Այսինքն՝ ապահովագրվողի կողմից հատկացված վճարները ապահովագրական ընկերության կողմից ներդրվում են տարբեր հալալ բիզնեսներում, և ապահովագրվածը դրանից ստանում է որոշակի եկամուտ՝ նախօրոք որոշված չափաբաժնով։ Դասական ապահովագրական ընկերության եկամուտը հիմնականում ձևավորվում է ապահովագրական վճարների և մուծումների տարբերությամբ։ Տակաֆուլի դեպքում այս տարբերությունը նույնպես շահութաբաժինների տեսքով բաժանվում է ապահովագրված անձանց միջև։
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Եթե շարիաթն արգելում է տոկոսով փող տալը, ապա, բնականաբար, կարգելի նաև տոկոսով փող վերցնելը։ Սակայն մուսուլմանները նույպես ազատ դրամական միջոցները տեղաբաշխելու կարիք ունեն, իսկ իսլամական (և ոչ միայն) ինստիտուտներին էլ դրանք ամենևին չէին խանգարի։ Այստեղ է, որ առաջ է գալիս հալալ պարտատոմսի՝ սուկուկի գաղափարը։ Ինչպես և վարկավորման դեպքում, այստեղ նույնպես արգելվում է տոկոսն ու անորոշությունը։ Չնայած իսլամի տեսաբաններն առանձնացնում են սուկուկի 5 տեսակ, այնուամենայնիվ նրանք ունեն մի շարք կարևոր ընդհանրություններ։ Պարտատոմսերը տեղաբաշխվում են հետևյալ սկզբունքով. թողարկող ընկերությունը տեղաբաշխողին որպես սեփականություն է փոխանցում որոշակի գույք, այդ գույքի արժեքին համապատասխան թողարկվում են պարտատոմսեր, որոնք և տեղաբաշխում է տեղաբաշխողը։ Այստեղ պարտատոմսերի տեղաբաշխումը ներառում է լիզինգի և արևմտյան շուկաները ցնցած «սեքյուրիթիզացիայի» տարրեր։ Պարտատոմս թողարկողը տեղաբաշխողին վճարում է իր գույքը օգտագործելու դիմաց։ Երբ պարտատոմսերի արժեքն ամբողջովին մարվում է, թողարկողը հետ է ստանում իր գույքը։ Սակայն եթե հասարակ պարտատոմսերի տերերը եկամուտ են ստանում տոկոսի կամ պարտատոմսերի գնի փոփոխությունից, ապա իսլամական պարտատիրոջ շահույթը ձևավորվում է կա՛մ գործարքի հիմքում առկա գույքի արժեքի տատանումից, կա՛մ էլ պարտատոմս թողարկող ընկերության շահույթից. ինչպես իսլամական վարկավորման դեպքում։ Սակայն նորից խստիվ արգելվում է թողարկել պարտատոմսեր, եթե դրանք ապահովված չեն իրական ակտիվներով։ Ըստ իսլամական ֆինանսների տեսաբանների՝ այս պահանջը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել դեֆոլտներից առաջացող վնասները։
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Առաջին իսլամական բանկը հիմնադրվել է 1963թ. Եգիպտոսում, որը, սակայն, զգալի հաջողություններ չունեցավ։ Հետագայում իսլամական ֆինանսները սկսեցին զարգանալ մինչև 2001թ. սեպտեմբերի 9-ի հայտնի դեպքերը, երբ որ իսլամի հետ կապված ամեն ինչ հայտնվեց կասկածի տակ։ Այնուամենայնիվ, ի սկզբանե մի քանի երկրներում (հիմնականում իսլամադավան, օրինակ՝ Մալայզիա, Պակիստան) իսլամական ֆինանսները բուռն զարգացում ապրեցին՝ տարածվելով նաև մյուս մուսուլմանական երկրներում։ «Իսլամական բանկինգը լուրջ հնարավորություններ ունի ներգրավելու Պարսից ծոցի արաբական երկրներում կուտակված կապիտալը, որին չեն դիպել դասական բանկային ինստիտուտները»,- Business Class–ի հետ հարցազրույցում ասում է Լոնդոնում գործող «Իսլամական բանկինգի և ապահովագրության կենտրոնի» փորձագետ, դոկտոր Ջամալդին Ֆալիլը։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ իսլամական ֆինանսների ակտիվներն ամբողջ աշխարհում արդեն իսկ կազմում են 260 մլրդ դոլար, և ենթադրվում է, որ 2016թ. դրանց ծավալը կհասնի 1 տրլն դոլարի։ Այսօր այդ ակտիվների 60%-ը կուտակված է Մերձավոր Արևելքում։ 50 ամենախոշոր իսլամական բանկերից 40-ը նույնպես այստեղ է գտնվում։
Իսլամական ֆինանսներն այսօր տարածում են գտնում նաև ոչ մուսուլման պետություններում։ Իսլամական բանկերը մեծ պատրաստակամությամբ ներդրումներ են կատարում ոչ մուսուլմանական բիզնեսներում՝ պահպանելով շարիաթի օրենքները։ Դրա միջոցով նրանք ոչ միայն դիվերսիֆիկացնում են իրենց գործունեությունը, այլև փորձում են վերականգնել իսլամի տուժած հեղինակությունը առաջին հերթին արևմտյան երկրներում։ Աշխարհն էլ, տեսնելով նավթային դոլարների ահռելի ծավալներն ու ցանկանալով հաստատվել օրեցօր աճող մուսուլմանական բնակչության սեգմենտում, պատրաստ է գնալ «հալալացման»։ Առաջին անգամ Եվրոպայում Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ նահանգը 2004թ. թողարկեց սուկուկներ՝ 100 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Պարտատոմսերի գնորդների զգալի մասը Մերձավոր Արևելքից էր։ ԱՄՆ-ում գործող The East Cameron Gas Company-ն 2007թ. թողարկեց այդ երկրի պատմության առաջին իսլամական պարտատոմսերը՝ 167 մլն դոլար արժողությամբ։ «Չնայած իսլամական ֆինանսները ստեղծվել են մուսուլմանների համար, ավելի շատ կրոնական նկատառումներով, այնուամենայնիվ այսօր այն չի սահմանափակվում միայն նրանցով։ Այն երկրներում, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլման է, թիրախային խումբը դասական բանկերի հաճախորդներն են։ Մուսուլմանական փոքրամասնությամբ երկրներում իսլամական ֆինանսների թիրախը նորից մուսուլմաններն են։ Սակայն այսօր ոչ մուսուլմանների ներգրավումը իսլամական ֆինանսների համակարգում նույնպես խրախուսվում է»-ասում է Ջ. Ֆալիլը։
Վերջին տվյալներով՝ եվրոպական սուկուկի ընդհանուր շուկան «յուրացնելու», Եվրոպայում Իսլամական ֆինանսների կենտրոն դառնալու համար այսօր պայքարում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Ֆրանսիան այս տարի պատրաստվում է թողարկել գրեթե 1 մլրդ եվրո արժողությամբ սուկուկներ, ինչին հասնելու համար պատրաստ է նույնիսկ օրենսդրական փոփոխություններով «հարմարվել» շարիաթին։ 2008թ. Սեծ Բրիտանիայի պետական ծրագրով նախատեսվում էր իրականացնել լայնաշերտ բարեփոխումներ, որոնց արդյունքում երկիրը մուտք կստանար «իսլամական դրամապանակին»։ HSBC, Lloyd TSB, UBS բանկերն արդեն մատուցում եմ «շարիաթին վայել» բանկային ֆինանսական ծառայություններ։ Ջ. Ֆալիլի կարծիքով՝ ֆինանսական ճգնաժամի հետևանքով վարկերի ծավալների կրճատումը է՛լ ավելի գրավիչ է դարձնում իսլամական ֆինանսները՝ անկախ կրոնական պատկանելությունից։
Այնուամենայնիվ, նկատենք, որ իսլամական ֆինանսները նույնպես տուժեցին տնտեսական ճգնաժամից թե՛ ծավալների որոշակի կրճատման և թե՛ նրանց ապահովության տեսակետից։ Dubai World-ի, սաուդյան Saad Group-ի և մի շարք արևմտյան սուկուկներ թողարկած ընկերությունների դեֆոլտները վկայում են, որ նույնիսկ հալալ ֆինանսները կարող են հարամվել՝ անբարենպաստ տնտեսական կոնյուկտուրայի պայմաններում։
Business Class #19
ԻՆԵՏՐՆԵՏԱՅԻՆ ՄԻԿՐՈՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
«Հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ աղքատանում»,-այսպես են այսօրվա կապիտալիզմը բնութագրում նրա «թշնամիները»։ Վերոնշյալ պնդումը հիմնավորվում է այն ենթադրությամբ, որ կապիտալի և իշխանության զգալի մասը կուտակված է հարուստների ձեռքին, և դրանք հասանելի չեն աղքատներին։ Սակայն վերջին տասնամյակներում առաջ եկած միկրովարկավորման գաղափարը կարծես թե հնարավորություն է տալիս աղքատներին բարելավել իրենց վիճակը՝ հնարավորություն ստանալով մուտք գործել կապիտալի շուկա։ Իսկ ինտերնետային տեխնոլոգիաների զարգացումը միկրովարկավորման գործընթացը տեղափոխում է վիրտուալ աշխարհ։
ԱՂՔԱՏՆԵՐԻ ԲԱՆԿԸ
Վարկ տրամադրելիս վարկային կազմակերպությունները հաշվի են առնում մի շարք կարևոր գործոններ, որոնք են հաճախորդի վարկային պատմությունը, սեփականությունը, եկամուտները և այլն։ Սակայն անցած դարի երկրորդ կեսից շրջանառության մեջ մտավ միկրովարկավորման գաղափարը, որը ենթադրում էր վարկերի տրամադրումն այն մարդկանց, որոնց դասական վարկային կազմակերպությունները նույնիսկ «շեմից ներս չեն թողնի»։ Միկրովարկավորումն իր առաջին և ամենաազդեցիկ հաջողությունն ունեցավ Բանգլադեշի Հանրապետությունում։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ Յունուսն իր առաջին միկրովարկը տրամադրեց սեփական գրպանից՝ այն ընդամենը 27 դոլար էր, որը հատկացվեց Բանգլադեշի գյուղերից մեկում բնակվող 42 կանանց։ Հետագայում Յունուսը հիմնադրեց Grameen Bank-ը, որը ժողովրդի մեջ ստացավ «Աղքատների բանկ» անունը, քանի որ հարուստների մուտքն այս բանկ «արգելված է»։ Բանկն իր վարկերը տրամադրում է առանց որևէ փաստաթղթավորման, ապահովագրման, գրավի կամ վարկառուի կողմից այլ պարտավորություններ վերցնելու։ Վարկառուներն իրենց հերթին կազմում են 5 հոգուց բաղկացած խմբեր, և խմբի անդամներից մեկի կողմից վարկը չմարելու դեպքում ամբողջ խումբը զրկվում է հետագա վարկավորման հնարավորությունից։ Վարկառուն պատասխանատվություն է վերցնում միայն իր խղճի և խմբի անդամների առաջ: Յունուսի մյուս նորարարության համաձայն` բանկի բաժնետեր կարող է դառնալ միմիայն նրա հաճախորդը (բացառությամբ պետական փոքր մասնաբաժնի)։ Իր գոյության 26 տարիների ընթացքում Grameen Bank-ը տրամադրել է 8,7 մլրդ դոլարի վարկ, ընդ որում` բանկն ունի վարկերի վերադարձելիության գրեթե 99%-անոց ցուցանիշ:
Grameen Bank-ի հաջողություններն այնքան ոգևորիչ էին, որ միկրովարկավորումը սկսվեց տարածվել ամբողջ աշխարհում` հասնելով այն աստիճանի, որ 2005թ. ՄԱԿ-ի կողմից հայտարարվեց Միկրովարկավորման միջազգային տարի։ Ըստ Mixmarket. org կայքի վիճակագրության (ընդգրկում է տվյալներ շուրջ 1795 միկրովարկավորմամբ զբաղվող կազմակերպություններից)` 2008թ. միկրովարկերի համաշխարհային պորտֆելը կազմել է 44.2 մլրդ դոլար, վարկառուների քանակը՝ 86.2 մլն մարդ։
Այնուամենայնիվ, մինչ այսօր չկան ընդհանուր չափանիշներ, թե միկրովարկերն ինչ ծավալով, պայմաններով և տոկոսադրույքով պետք է տրամադրվեն։ Այստեղ ավելի շատ կարևորվում է վարկավորման թիրախային խումբը՝ ամենաաղքատ մարդիկ, որոնք այլ հավասար պայմաններում երբեք վարկ չեն ստանա։ Այնուամենայնիվ, միկրովարկերի տրամադրումը կապված է բավական բարձր գործառնական ծախսերի հետ, ինչի արդյունքում շատ վարկային կազմակերպություններ կա°մ ֆինանսավորվում են դրամաշնորհների հաշվին, կա°մառաջարկում են սովորականից մի քանի անգամ բարձր տոկոսադրույքներ։
ԻՆՏԵՐՆԵՏ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ՝ KIVA
Դարի ոգուն համահունչ` ստեղծվեցին ինտերնետային վարկավորման մի շարք ծրագրեր։ Եթե еBay-ը հարթակ է, ուր գնորդն ու վաճառողը հանդիպում են իրար, ապա prosper.com, lendingclub.com կայքերում հանդիպում են մարդիկ, որոնք ունեն վարկի կարիք, և նրանք, ովքեր պատրաստ են տրամադրել փոխառու միջոցներ։ Սակայն ինտերնետ վարկավորման ոլորտում ամենամեծ աղմուկը հանեց միկրովարկեր տրամադրող Kiva.org կայքը, որն ուներ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական մեծ նշանակություն։ Վերջին երկու տարվա ընթացքում ընդգրկվելով ամերիկյան հեղինակավոր` Time ամսագրի լավագույն 50 կայքերի ցանկում` Kiva-ն դարձել է միկրովարկերի աղբյուր զարգացող երկրների համար, իսկ մարդկության առավել «պատասխանատու» հատվածին հնարավորություն է տալիս ներդրումներ անել աղքատության հաղթահարման գործում։
Իր բնույթով Kiva-ն միջնորդ է միկրովարկային կազմակերպության (ՄՎԿ) և վարկեր տրամադրելու պատրաստակամություն ունեցող անձանց միջև, ընդ որում` վարկերը տրամադրվում են միայն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով։ Համակարգն աշխատում է հետևյալ սկզբունքով։ Kiva-ի գործընկեր ՄՎԿ-ն կայքում բացում է իր վարկառուի անձնական էջը, որտեղ ներկայացվում են վարկի նպատակը, մարման ժամանակացույցը, ապահովագրության առկայությունը և այլն։ Կայքում գրանցված անհատ վարկատուները, դիտելով վարկառուի անձնական էջը, կարող են տրամադրել վարկ (PayPal վճարային համակարգի միջոցով)՝ նվազագույնը 25 դոլարի չափով։ Kiva-ն հավաքագրում է վարկառուներից ստացված գումարները և փոխանցում այն ՄՎԿ-ին։ Ստացված գումարը ՄՎԿ-ն փոխանցում է իր վարկառուին, ընդ որում` որոշ դեպքերում ՄՎԿ-ները վարկը տրամադրում են մինչև Kiva-ին դիմելը, իսկ վարկառուի անձնական էջն արդեն բացվում է post factum: Ժամանակի ընթացքում ՄՎԿ-ն հետ է հավաքագրում վարկերը և փոխանցում այն Kiva-ին, որն էլ իր հերթին գումարը վերադարձնում է վարկատուներին։ Ստանալով գումարը` վարկատուները հնարավորություն ունեն այն վերածել կանխիկ գումարի, տրամադրել այլ վարկառուների և նույնիսկ մի որոշ գումար նվիրաբերել Kiva-ին (վերջին հաշվով` նա նույնպես ծախսեր ունի)։
Անհատ վարկատուներն իրենց վարկերի դիմաց տոկոս չեն ստանում, շահույթ չունի նաև Kiva-ն, իսկ ՄՎԿ-ն արդեն վարկերը տրամադրում է որոշակի տոկոսադրույքով՝ իր ծախսերը հոգալու և, ինչու չէ, շահույթ ստանալու ակնկալիքով։ Kiva-ի հաճախորդներին գործընկեր ՄՎԿ-ները միկրովարկերը տրամադրում են միջինը 35.5% տոկոսադրույքով, ինչը բավական մոտ է համաշխարհային միջինին, իսկ Kiva-ի միջին վարկի ծավալը կազմում է 400 դոլար։ 2010թ. մարտի 15-ի դրությամբ Kiva-ն տրամադրել է 165 մլն դոլարի վարկ: Այն ունի 110 գործընկեր կազմակերպություն, իսկ վարկատուների քանակը գերազանցում է 685 000-ը։ Kiva-ի միկրովարկավորման հիմնական թիրախը կին ձեռներեցներն են. նրանց է բաժին ընկնում վարկերի 82%-ը։ Կայքն առանձնանում է նաև վարկերի տրամադրման նախանձելի արագությամբ. 2008թ. տվյալներով` կայքում վարկ է տրամադրվել միջինը 31 վայրկյանը մեկ անգամ: Վարկերի տրամադրման «օպերատիվությունը» հասկանալու համար նկատենք, որ, օրինակ, այս տարվա մարտի 15-ի դրությամբ նախորդած 7 օրերի ընթացքում մեկ վարկային հայտն ամբողջովին բավարարելու համար անհրաժեշտ էր միջինը 84 ժամ։
Տնտեսական ճգնաժամի խորացմամբ պայմանավորված` Kiva-նորոշեց իր գործունեությունը տարածել նաև զարգացած երկրներում, մասնավորապես` ԱՄՆ-ում։ Սակայն հիմնական վարկառուները մնում են զարգացող/աղքատ երկրները։ Վերջին տվյալներով` վարկառուների ցանկում առաջին տեղն զբաղեցնում է Կամբոջիան՝ 7,3 մլն դոլար, երկրորդը` Պերուն՝ 6,1 մլն։ Kiva-ի ամենամեծ վարկային պորտֆել ունեցող գործընկերը նիգերական LAPO միկրովարկային կազմակերպությունն է, որին 2006թ. դեկտեմբերից այս կողմ հաջողվել է ստանալ 4,3 մլն դոլարի վարկ։
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՇԽՎՈՒՄ ՌԻՍԿԵՐԸ
Վարկավորումը բավական ռիսկային բիզնես է, միկրովարկավորումը՝ առավել ևս։ Այնուամենայնիվ, կրելով որոշակի ռիսկեր, ֆինանսական ընկերությունները շահույթ են ակնկալում (ինչը բնորոշ է ցանկացած բիզնեսի), այնինչ Kiva-ի վարկատուները չունեն շահույթի և ոչ մի ակնկալիք, անգամ կրում են ֆինանսական կորստի ռիսկեր։ Սակայն Kiva-ն, ինչպես միկրովարկավորման առաջամարտիկ Grameen Bank-ը, ունի վերադարձելիության 100%-ին մոտ ցուցանիշ։ Մի շարք արտասահմանյան փորձագետների կարծիքով` վերադարձելիության այս ցուցանիշը չի արտացոլում իրականությունը, քանի որ նույնիսկ եթե վարկառուն չի վերադարձնում գումարը, գործընկեր կազմակերպությունը, այնուամենայնիվ, կարող է վճարել Kiva-ին՝ սեփական իմիջին վնաս չհասցնելու համար։
Kiva-ում գործում են վարկատուների դրամական միջոցների ապահովագրման մի քանի սկզբունքներ։ Գաղտնիք չէ, որ զարգացող երկրների թիվ մեկ թշնամին տեղական արժույթի արժեզրկումն է։ ՄՎԿ-ն վարկը վերցնում է ԱՄՆ դոլարով և սովորաբար տրամադրում է այն իր վարկառուներին տեղական տարադրամով, իսկ Kiva-ի վարկատուներին պարտավորեցնում էին վարկը վերադարձնել նորից դոլարով։ Փոխարժեքի տատանումներից առաջացող կորուստները Kiva-ում բաշխվում են երկու սկզբունքով. առաջին` ՄՎԿ-ն ամբողջովին իր վրա է վերցնում կորուստները։ Երկրորդ` եթե տեղական տարադրամի փոխարժեքի տատանումը դոլարի նկատմամբ չի գերազանցում 20%-ը, առաջացող կորուստներն իր վրա է վերցնում ՄՎԿ-ն, եթե այն գերազանցում է 20%-ը, ռիսկերն արդեն անցնում են վարկատուին։ ՄՎԿ-ի և վարկառուի անձնական էջերում պարտադիր նշվում է վերոնշյալ երկու սկզբունքներից մեկի օգտագործման մասին։ Նույն էջերում նշվում է նաև այն մասին, թե արդյոք վարկը ապահովագրվա՞ծ է ՄՎԿ-ի կողմից։ ՄՎԿ-ների հետ Kiva-ն աշխատում է net billing-ի համակարգով, այսինքն` յուրաքանչյուր ամիս ՄՎԿ-ի կողմից հավաքագրված վարկերից հանվում են նրա ընթացիկ պարտավորությունները վարկատուների նկատմամբ, և ՄՎԿ-ին է տրամադրվում միայն տարբերությունը։ Այս համակարգը ոչ միայն խնայում է դրամական փոխանցումների հետ կապված գործառնական ծախսերը, այլև թույլ չի տալիս ՄՎԿ-ին պարտքեր կուտակել կամ օգտագործել կայքը մեքենայությունների նպատակով։
Այնուամենայնիվ, նույնիսկ այսպիսի «կատարյալ և ազնիվ» թվացող համակարգը զերծ չէ խնդիրներից։ Kiva-ի գործընկեր կազմակերպություններից 10-ը գրանցել են դեֆոլտ՝ 10%-ից բարձր մակարդակով, ընդ որում` կազմակերպություններից 5-ը Քենիայից են։ Քենիական ՄՎԿ-ների դեֆոլտները Kiva-ն հիմնականում բացատրում է երկրում առաջացած հետընտրական քաղաքական լարվածությամբ, ինչի արդյունքում վարկերի հավաքագրումը բնակչությունից ՄՎԿ-ների համար դարձել է անհնար։ Իսկ ահա Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող MSFA կազմակերպության դեֆոլտի պատճառը (27.8%) նրա բարձրաստիճան մենեջերների մեքենայություններն են։ Այնուամենայնիվ, նույնիսկ դեֆոլտի պարագայում Kiva-ի մասնագետները շարունակաբար փորձում են վերադարձնել գումարները դատական հայցերի, ներքին պայմանավորվածությունների և այլ մեխանիզմների միջոցով։
KIVA – ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում Kiva-ի միակ գործընկերը «Նոր Հորիզոն» ունիվերսալ վարկային կազմակերպությունն է։ Այն սկսել է աշխատել Kiva-ի հետ դեռևս 2009թ. օգոստոսից մինչ այժմ կայքի միջոցով 57 վարկառուի համար ստացել է 104 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ վարկ։ Kiva-ից ստացված գումարները կազմում են կազմակերպության միկրովարկերի պորտֆելի գրեթե 10%-ը։ «Երբ մենք որոշեցինք համագործակցել Kiva-ի հետ, մեզ այցելեց նրանց ներկայացուցիչը, որը երկու օրվա ընթացքում իրականացրեց Due Dilligence (կազմակերպության գործունեության բազմակողմանի ուսումնասիրություն-BC), որից հետո մեզ առաջարկվեց պայմանագիր, որով մենք մտանք փորձաշրջան, ինչը ենթադրում էր վարկերի ծավալների որոշակի սահմանափակումներ»,- ասում է «Նոր Հորիզոնի» գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանը։ Սակայն ըստ Kiva-ի հետ ձեռք բերած նախնական պայմանավորվածության, սկսած այս տարվա գարնանից` բոլոր տեսակի սահմանափակումները վերացվելու են։ Խ. Քերոբյանի խոսքով` իրենց կազմակերպությունում վարկերի վերադարձելիության մակարդակն այսօր կազմում է 100%: Այս պահին «Նոր Հորիզոնն» ինքն է ապահովագրում իր վարկերը, այսինքն` վարկառուի չվճարելու դեպքում վարկը Kiva-ին վճարվում է կազմակերպության կողմից։ Սակայն կազմակերպությունը չի իրականացնում վարկի ապահովագրություն տարադրամի տատանումներից (գործում է 20%-ի սկզբունքը) այն դեպքերում, երբ գումարը վարկառուին տրամադրվում է դրամով, իսկ այն դեպքերում, երբ վարկը տրամադրվում է դոլարով, ապահովագրության անհրաժեշտությունն արդեն կորչում է։ «Նոր Հորիզոնն» առաջարկում է միկրովարկերը 20-24% տարեկան տոկոսադրույքով, ինչը բավական ցածր է Kiva-ի գործընկերների միջին ցուցանիշից:
Անդրադառնալով Հայաստանում միկրովարկավորման հիմնախնդիրներին` Խ.Քերոբյանը նշում է, որ մեր երկրում միկրովարկավորումն օրենսդրորեն հավասարեցված է վարկավորման այլ տեսակներին, ինչի արդյունքում այն դադարում է լինել աղքատության դեմ պայքարի իրական գործիք։ Ի տարբերություն Հայաստանի` ԱՊՀ մի շարք երկրներում միկրովարկավորումը կարգավորվում է առանձին օրենսդրությամբ։ Այսօր մեր երկրում միկրովարկերը վարկերի այլ տեսակներից տարբերվում են հիմնականում տրամադրվող մեկ վարկի գումարի փոքր ծավալով, այնինչ պահանջները վարկառուի նկատմամբ գրեթե նույնն են։ Խ. Քերոբյանի կարծիքով` միկրովարկավորման հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ դրա միջոցով «կայացնելով» իր բիզնեսը` սկսնակ գործարարն արդեն դառնում է «ընդունելի» դասական վարկավորման համար։
Հետևելով Kiva-ի հաջողություններին` առաջանում է մի պարզ և կարևոր հարց. ի՞նչնէ ստիպում գերմանացի ծրագրավորող Կլաուսին վարկավորել երևանաբնակ, հագուստի առևտրով զբաղվող Սաթենիկ Գասպարյանին։ Պատճառը միգուցե այն է, որ հարուստ Արևմուտքի քաղաքացիներն սկսել են շարժվել կոնֆուցիականության «ամոթ է լինել հարուստ աղքատ երկրում» կարգախոսով։ Անշուշտ, մաքուր խղճով ապրելու համար բավական է ընդամենը գումար նվիրաբերել որևէ բարեգործական հիմնադրամի, սակայն Kiva-ի դեպքում Կլաուսը հստակ գիտի, թե ում է հատկացվում իր գումարը և ինչ նպատակներով է այն ծախսվելու։ Վարկատուն դառնում է մասնակից վարկառուների հաջողությանը։ Կլաուսը ժամանակի ընթացքում հետ կստանա իր վարկը և միգուցե այն կտրամադրի Կամբոջիայի գյուղական համայնքներից մեկում անասնաբուծության զարգացմանը և այսպես շարունակ։ Արդյունքում, չհեռանալով համակարգչի էկրանից, Kiva-ի վարկատուն իրեն անմիջական մասնակից է զգում աղքատության դեմ պայքարում, ինչն անշուշտ ավելին է, քան այն եկամուտը, որ կստացվեր, եթե 25 դոլարը որպես ավանդ տրվեր բանկին։
Business Class #18
ԿՐԹՎԵԼԸ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՉԷ
ԵՎ ՈՉ ԷԼ ԿՐԹԵԼԸ
Ընդհանրապես պետք էր սպասել, որ մեր հասարակության վերջին շրջանում գրանցված ակտիվությունը, պետք է շատ դրական արդյունքների բերեր հարցերի լուծումները տալու տեսակետից։ Օտարալեզու դպրոցներ, ուսանողական այգի, քանդվելու է/չի քանդվելու, պետպատվերով մագիստարական տեղերի կրճատում և այլն։ Ասել է թե, մենք պետք է տեսնեինք խնդրի պատճառը, ու պայքարեինք դրանց դեմ, այլ ոչ թե հերթական անգամ հերոսաբար հաղթահարեինք հետևանքները, ու պաշտպանվեինք միջազգային բուրժուազիայի կողմից մեր դեմ նյութվող դավերից։
Ինձ համար, օրինակ, տարկետման իրավունքով մագիստրական տեղերի կրճատումն ու դրանից առաջացած աղմուկը (նու թեթև աղմուկիկը) լավ առիթ էր հերթական անգամ մի կարևոր հարցի շուրջ մտածելուց՝ արդյո՞ք կրթությունը պետք է լինի մենաշնորհ։
Երբ պետական բուհերի ուսանողները դուրս էին եկել պայքարի (պայքարի մասին ես ծանոթ եմ այնքանով, ինչքանով գիտեմ որ նման ֆեյսբուքյան խումբ կար), պետք է իրենց էլ, մեզ էլ մի հարց տալ՝ ինչու նույն մարդիկ չեն պայքարում, ասենք, մասնավոր բուհերում տարկետման իսպառ բացակայության դեմ։ Վերջին հաշվով, նույն օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ փաստարկներից մեկն էլ այն էր, որ եթե լինեն մի քանի նման մասնավոր դպրոցներ, ապա դա կտանի «էլիտարացման»՝ դասակարգային խնդիրների։ Ես դրան չեմ հավատում, բայց նույն սկզբունքով էլ, ինչ իրավունք ունեն պետական բուհերի ուսանողները էլիտարացվել, իսկ մասնավորները մնան պրոլետարների շարքերում։ Իհարկե՝ իրավունք չունեն։ Կուզեմ միանգամից ասել, էլիտարացման մեղավորները պետական բուհերի ուսանողները չեն, նույն հաջողությամբ, նրանք կարող էին լինել նաև մասնավորների ուսանող, էլիտարացվողը տվյալ դեպքում հենց այդ բուհերն են, իսկ էլիտարացնողն էլ պետությունը։
ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՅԻՆԻ
Երբ Սովետը նոր էր քանդվել, մասնավոր բուհերը զարգացման լավ նախադրյալներ ստացան, ինչպես ցանկացած մասնավոր այլ բան։ Այն ժամանակ էլ մասնավոր բուհերի համար հեշտ էր մրցակցելը, առաջին հերթին պետականի դեմ։ Ասենք Ռոմանոյի անվճարի անցողիկ բալը կարող էր 60-ից 58 լինել։ Մի կողմ դնենք, թե ովքեր էին անցնում այդ անցողիկով, բայց մի բան հաստատ էր. Բավականին խելացի, լավ, կրթված ու արժանի երեխան կարող էր դուրս մնալ պետական բուհից, ու ընդունվել մասնավոր։ Դրանով իսկ պահպանվում էր պետականնների «էլիտարությունը», ամեն մարդ չէր ընդունվում ու ընդունվողներն էլ բավականին ընդունակ էին՝ թե մտային և թե ֆինանսական տեսակետից։ Սկզբնական շրջանում հենց դրա հաշվին էին զարգանում մասնավորները։ Կար յուրատեսակ բալանս, պետականները վերցնում էին ամենահարուստներին, մասամբ նաև ամենախելոքներին, մասնավորներն էլ խելոք, բայց ոչ այնքան հարուստներին։ Ու մի բան էլ, պետականները բնականաբար տալիս էին տարկետման իրավունքը, ինչը մի զգալի մրցակցային առավելություն էր։ Դասախոսական անձնակազմը թե մասնավորներում թե պետականներում նույնն էր, նույնն էր նաև կրթական ծրագիրը։ Բայց այս ամենի հետ մետկեղ, մասնավորները պետք է մի առավելություն ունենային, որը միգուցե չարիք կթվար շատերի աչքին, բաց հասարակությանը լավ էլ օգուտ էր. մասնավոր բուհերում կոռուպցիոն ռիսկերը զգալիորեն ավելի քիչ էին։
Բայց հետո, պետական բուհերն ու ընդհանրապես «պետական» համակարգը հասկացավ, որ կարող է ընդունել ցանկացածին ու բոլորին։ Այդպես առաջացան, կիսավճարովիները, կիսավճար տարկետումներովները, կիսավճար առանց տարկետումներովներն ու նման շատ այլ կոմբինացիաներ, ինչն արդեն պետք է ամբողջովին փակեր պետական դիպլոմի «գիժ» հայ խոպանչիների սեգմենտն ամբողջությամբ։
Հա ասեմ, որ կրթական ծրագրից, դասախոսական անձնակազմից, գրադարանների ու համակարգիչների առկայությունից բացի, նաև շատ կարևոր է թե ովքեր են քո հետ սովորում նույն լսարանում։ Իզուր չէ, որ արևմտյան համալսարանները, քննական թեսթերի արդյունքներից բացի, մի քանի հատ էլ լրացուցիչ էսսե են ուզում, հասկանալու համար, թե դու ով էս և ինչ կարող ես տալ քո հետ սովորող մյուս ուսանողներին։ Իսկ մեր մոտ, երբ ցանկացած «կոշկակար» ուզում է բարձրագույն կրթություն ստանալ և ստանում է, եթե փող ունի, վերոնշյալ գործոնն արդեն շան տեղ էլ չի անցնում։ Եթե հաշվի առնենք, որ մեր պետական բուհերը խոշոր հարկ վճարողների վերին շարքերում են, այստեղ աշխատելն էլ «հարգի» է ու լավ էլ փողոտ, ապա այստեղ էլ «իշխանական» համակարգը ստանում է լուրջ լծակներ՝ եկամուտների վերաբաշխման վրա լուրջ ազդեցություն ունենալու համար։ Արդյունքում, կրթական համակարգը դուրս է մնում մրցակցությունից, կարելի է  ասել մրցակցություն չկա էլ։ Կա մրցակցություն միայն մասնավորների միջև, այն էլ զարգացման որևէ հնարավորություն չի բացում շուկայի համար։
ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ
Ո՞րն է ելքը։ Բացարձակապես անհրաժեշտություն չկա պետական բուհերը մասնավորեցնելու, անհրաժեշտ է նրանց զրկել իրենց հիմնական մրցակցային առավելությունից՝ պետպատվերից ու տարկետման իրավունքից ընդհանրապես։ Արդյունքում անշուշտ պետականները կճռան, միգուցե ժամանակի ըթնացքում կդառնան ոչ շահութաբեր պետության համար ու կմանսավորեցվեն, ամբողջովին թե մասամբ։ Բայց մենք կշահենք մի բանով՝ կստանանք մրցակցություն մեզ համար այսօր մի շատ կարևոր ոլորտում՝ կրթությունում։ Հեծանիվ հայտնաբերել այստեղ պետք չէ, հաջորդ քայլն արդեն վաղուցց հայտնի է ամբողջ աշխարհում։
Այսպես, պետական պատվերը, կամ տարկետումը տրվում է կոնկրետ մարդուն, այլ ոչ թե բուհին։ Ենթադրենք պետությունը որոշում է, որ այս տարի իրեն անհրաժեշտ է 100 կառավարիչ ուսանող։ Բոլոր դիմորդները հանձնում են քննությունները՝ կլինեն դրանք միասնական դպրոցական, թե այնպես, ինչպես արվում է արտասահմանում՝ TOEFL, GMAT, GRE և այլն։ Քննական արդյունքների հիման վրա ուսանողները շահում են պետական կրթաթոշակ՝ տարկետման իրավունքով կամ առանց՝ նորից որոշելու հարց է։ Հետո արդեն, ապագա ուսանողները դիմում են իրենց ուզած բուհերին, և ընդւնվելու դեպքում էլ, պետությունը վճարում է այդ բուհին ուսանողի վարձը և տալիս նրան՝ և ոչ թե բուհին, տարկետման իրավունք։ Արդյունքում առաջանում է ուսանողի համար լուրջ մրցակցություն բուհերի միջև։ Բոլորը կսկսեն իրենց կաշվից դուրս գալ ուսանող բերելու համար։ Կլավանա կրթության մակարդակը, կհրավիրվեն ավելի լավ դասախոսները, կթարմացվի գրադարանը, կվերազինվի բուհը և այլն։ Տեսեք, եթե դուք շահել եք կրթաթոշակ և ձեր կրթաթոշակով կարող եք գնալ սովորելու ուր ուզեք, բնականաբար դուք կընտրեք այն բուհը, որը կառաջարկի ձեզ լավագույն պայմանները՝ ասել է թե ամենալավ կրթությունը։
Այստեղ արդեն նվազում են նաև կոռուպցիոն ռիսկերը. Ոչ մի բուհ ռիսկ չի անի կաշառք վերցնել, կամ փող ուտել։ Համալսարանի պատիվը միանգամցի կընկնի, ու մյուս տարի էլ դիմող չի լինի։ Չի լինի դիմոզ, չի լինի նաև փող, ու ոչ էլ դա ուտելու որևէ հնարավորություն։
Ի մի բերելով, նորից եմ պնդում, մեր կրթության այսօրվա ողբալի վիճակից դուրս գալու միակ ճանապարհը ոլորտում մրցակցություն մտցնելն է։ Պետական բուհերն արդեն շատ են չարաշահում իրենց տրված մենաշնորհը, զարգացում գրեթե չկա, դասախոսական պաշտոնները ժառանգական են (եթե ամբիոնում կա պրոֆեսոր՝ Աշոտ Պետրոսովիչ, ուրեմն անպայման կա դոցենտ՝ Պետրոս Աշոտովիչ), դիպլոմը ծախու է, կաշառակերությունը՝ անխնա։ Պետական բուհերի համակարգն արդեն վաղուց ապացուցել է, որ ինքն համաշխարհային շուկաներում ոչ մրցունակ է և ոչ էլ կենսունակ (ինչու մենակ համաշխարհային, տեղականում էլ առանձնակի չեն փայլում)։ Ուրեմն ո՞րն է իմաստը պահպանել առանց այդ էլ փտած համակարգը, եթե կարելի է բոլորին տալ կրթվելու ու կրթելու հավասար հնարավորություններ ու դրանով իսկ առողջացնել ոլորտը։ Վերջին հաշվով չեն կարող լինել մասամբ ազատ շուկայական հարաբերություններ։
ԱՂԲԸ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ
Ի՞ՆՉՆ է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԲԻ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Հնէաբանների համար նշանակալի գիտական աղբյուր է քաղաքակրթությունների թողած աղբը, որն այլ կերպ անվանում են «մշակութային շերտ»: Դժվար է ասել, թե ինչ կարծիք կկազմեն ապագայի հնէաբանները մեր քաղաքակրթության մասին` պեղելով Նուբարաշենի աղբանոցը, սակայն փաստ է, որ աղբահանության կառավարումը մեր երկրի համար դարձել է օրհասական խնդիր։Անշուշտ, զարգացումն ու աղտոտումն անբաժան են միմյանցից, սակայն եթե նույնիսկ հնարավոր չէ խուսափել աղտոտումից, ապա առնվազն պետք է փորձել նվազեցնել այն: Աղբի դեմ  «պայքարը» բիզնեսի մի տեսակ է, որը կարիք ունի համակարգման և, ինչու չէ, նաև խթանման: Այնուամենայնիվ, այսօր բազմաթիվ գործոններ խանգարում են մեզ ունենալ մաքուր քաղաք և ապագա սերունդների առաջ կանգնել պարզ ճակատով:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներն արդյունաբերական հասարակարգի ձևավորման անփոխարինելի բաղադրիչներից են: 50 տարի առաջ մարդկությունը չուներ բջջային հեռախոսներ և համակարգիչներ, հետևաբար և չկար դրանց օգտահանման (ուտիլիզացիայի) խնդիրը: Սակայն այսօր, երբ տեխնոլոգիաների բարոյական մաշվածքը զգալիորեն ավելի արագ է ֆիզիկականից, խնդիրը դառնում է առավել քան արդիական: Արևմտյան տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է սպառման մշտական աճ, հետևաբար` գնված բջջային հեռախոսը, մեքենան, համակարգիչը պետք է կարճ ժամանակահատվածում փոխվեն նոր տեսակներով: Սակայն էներգիայի պահպանման սկզբունքի նմանությամբ հինը չի կարող ուղղակի անհետանալ: Այն կա՜մ պետք է վերամշակել, ինչը հաճախ բավական թանկ հաճույք է, կա՜մէլ պարզապես թաղել աչքից հեռու, ինչն առաջացնում է զգալի էկոլոգիական վնասներ: Nokia և Ericsson ընկերություններն իրենց գրասենյակների կամ գործընկեր կազմակերպությունների միջոցով ամբողջ աշխարհում սպառողներից հետ են հավաքում օգտա գործված բջջային հեռախոսները` դրանք վերամշակելու նպատակով: Բջջային հեռախոսների վերամշակմամբ զբաղվող բրիտանական Regenersis ընկերության FoneBack ծառայությունը բրիտանացիներից ձեռք է բերում օգտագործված բջջային հեռախոսներ և վերավաճառում դրանք զարգացող երկրներում, որտեղ «նոր հեռախոսները շատ թանկ են»: Արդյունքում շահում են բոլորը` թե՜ բրիտանացիները, որ խուսափեցին բնությանը վնաս տալուց և նույնիսկ վարձատրվեցին դրա դիմաց, թե՜ զարգացող երկրների բնակիչները, որոնք ստացան էժան հեռախոս ձեռք բերելու հնարավորություն: Իսկ թե ինչ կլինի այդ հեռախոսների հետ զարգացող երկրներում, երբ նրանք դուրս գան շահագործումից, արդեն բրիտանացիներին այդքան էլ չի հուզում:
Սակայն եթե աղբի վերամշակումը զարգացած երկրների համար հիմնախնդիրներից մեկն է, զարգացող երկրներն աշխատում են այս հարցերը շրջանցել: Վերջին հաշվով էքստենսիվ տնտեսական աճը հաշվի չի նստում առաջացող բացասական հետևանքների հետ: Հայաստանում, մասնավորապես Երևանում, դեռևս լուծված չէ նույնիսկ աղբահանման օպտիմալ կազմակերպման խնդիրը, ուր մնաց մտածել աղբի վերամշակման մասին: Այսօր Հայաստանը ձգտում է դառնալ ոչ ավել, ոչ պակաս զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն, սակայն դժվար թե եվրոպացի բարձրաճաշակ զբոսաշրջիկներն առանձնակի գոհունակությամբ խոսեն մայրաքաղաքի փողոցների մաքրության մասին: Ասում են նաև, որ մեր քաղաքի աղտոտվածության հիմնական պատճառը մեր իսկ քաղաքացիներն են: Անշուշտ, այստեղ կա որոշակի ճշմարտություն, սակայն գերմանացին ավելի մաքրասեր չէ, քան հայը, պարզապես այնտեղ աղբահանումն իրականացվում է պատշաճ մակարդակով:
ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԴՐՍՈՒՄ
Աղբի (թափոնների) կառավարման առկա քաղաքականությունները դասակարգելիս Արևմուտքում օգտագործվում է Աղբի հիերարխիայի (Waste Hierarchy) գաղափարը, որն անմիջականորեն կապված է 3R-երի (Reduce, Reuse, Recycle) տեսության հետ: Ըստ այս տեսության` թափոնների կառավարման ամենանախընտրելի տարբերակը դրանց քանակի կրճատումն է (Reduce): Այս նպատակով սպառողներին խորհուրդ է տրվում ձեռք չբերել այնպիսի արտադրանք, որի օգտագործման արդյունքում առաջանում են չվերամշակվող թափոններ: Նույն սկզբունքով արտադրողներին խորհուրդ է տրվում խուսափել թափոններ առաջացնող ապրանքների արտադրությունից: Եթե, այնուամենայնիվ, հնարավոր չէ կրճատել թափոնների ծավալը, ապա խորհուրդ է տրվում վերաօգտագործել դրանք (Reuse): Իր նախընտրելիությամբ երրորդ տեղում է թափոնների վերամշակումը (Recycle): Այս դեպքում թափոնները ոչ թե «հանձնվում են հողին», այլ, ենթարկվելով վերամշակման, նորից ներգրավվում են արտադրության մեջ: Եթե թափոնները հնարավոր չէ կրճատել, վերաօգտագործել կամ վերամշակել, ապա աղբը, կուտակվելով հատուկ նախատեսված վայրերում, այրվում է` վերածվելով էլեկտրաէներգիայի: Թափոնների կառավարման ամենաքիչ նախընտրելի տարբերակի դեպքում այն ընդամենը կուտակվում է աղբանոցներում: Թափոնների կառավարման վերջին տարբերակը թերևսամենաէժան և ամենատարածվածն է աշխարհում: Սակայն նույնիսկ աղբանոցները պետք է աշխատեն հատուկ չափանիշներին համապատասխան, հակառակ դեպքում նրանք դառնում են վտանգավոր շրջակա միջավայրի համար:
Հայաստանում աղբահանությունն ավելի շուտ ընկալվում է որպես զուտ հասարակական բարիք: Ճիշտ է, բնակչությունից գանձվում են աղբահանության վճարներ, սակայն դրանից օգտվում են թե՜ վճարողները և թե՜ չվճարողները, ընդ որում` վճարումն իրականացվում է` անկախ թափոնների ծավալներից: Աշխարհում այսօր կիրառվում են աղբահանման այնպիսի մեխանիզմներ, որոնք թափոնների կառավարման ծախսերը դնում են դրանք արտադրողների վրա: Արտադրողը դառնում է պատասխանատու իր ապրանքի կենսական ցիկլի բոլոր շրջանների, այդ թվում` շահագործումից հետո առաջացող օգտահանման համար` ներառելով դրա հետ կապված ծախսերն ապրանքի շուկայական արժեքի մեջ: Վերոնշվածի առավելություններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուրը վճարում է միայն իր կողմից արտադրված թափոնների օգտահանման (ուտիլիզացիա) համար, ընդ որում` վճարումն իրականացվում է արտադրված թափոնների ծավալին համամասնորեն: Այս դեպքում աղբահանությունը դադարում է լինել զուտ հասարակական բարիք, այսինքն` երբ դրանից օգտվում են և՜ վճարողները, և՜ չվճարողները: Մի շարք երկրներում ֆի զիկական անձանց համար գործում է «Վճարիր աղբը նետելիս» (PAYT-Pay As You Throw) սկզբունքը: Այս դեպքում անձը ձեռք է բերում հատուկ աղբի համար նախատեսված, տարբեր տարողությամբ տոպրակներ, որոնց գինն էականորեն տարբերվում է սովորական տոպրակների գնից, այսինքն` դրանց մեջ ներառված են այդ վճարները, կամ վարձակալում է աղբամաններ: Սկզբունքը շատ պարզ է, արդար և արդյունավետ` շատ աղտոտողը վճարում է շատ: Համակարգը կարողանում է ստիպել մարդուն կրճատել թափոնները` «հարվածելով» անմիջապես մարդու գրպանին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐԻՔԸ` ԲԻԶՆԵՍԻ ՈԼՈՐՏ
Այն, ինչ հանդիսանում է ծախս մեկի համար, անպայման եկամուտի աղբյուր է մեկ ուրիշի համար: Արևմտյան գրեթե բոլոր երկրներում թափոնների կառավարումն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից. բացառություն չէ նաև Հայաստանը: Սակայն եթե Արևմուտքում կան ոլորտում ձևավորված ստանդարտներ, համապատասխան օրենսդրական դաշտ, Հայաստանը դեռևս գտնվում է անցումային փուլում: Այնուամենայնիվ, 2009թ. Համաշխարհային բանկի դրամաշնորհով գերմանական «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերությունը պատրաստեց  «Մասնավոր հատվածի մասնակցությամբ Երևան քաղաքում կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման վերաբերյալ» խորհրդատվական ուսումնասիրությունը, որը նպատակ ուներ ներկայացնել աղբահանության ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկել ոլորտի կարգավորման և զարգացման նոր մեխանիզմներ: «Ֆիխտների» զեկույցը, ինչ խոսք, մեծ նշանակություն ունի համաշխարհային փորձի կիրառման տեսակետից, սակայն ոչ պակաս կարևոր է նաև այն, որ արտասահմանում նման գործունեության փորձ ունեցող մեր հայրենակիցներն այսօր սկսում են աշխատել մայրաքաղաքի աղբահանման ոլորտում: «Մենք զբաղվում ենք աղբահանությամբ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Լավ ծանոթ ենք այս բիզնեսին և որոշեցինք նույնն անել նաև Երևանում»,-ասում է Արաբկիր համայնքում աղբահանություն իրականացնող «ԷկոԱր» ընկերության բաժնետեր Գիտուն Բաղդասարյանը: Վերջինիս կարծիքով` Լատվիայի և Հայաստանի միջև կա երկու զգալի տարբերություն: Նախ` Հայաստանում չկա ոլորտի զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտ, և հետո` Հայաստանում աղբահանության սակագներն զգալիորեն ավելի ցածր են, ինչը, բնականաբար, նվազեցնում է բիզնեսի շահութաբերությունը: Ըստ «Ֆիխտների» զեկույցի` Երևանի համայնքներում աղբահանման սակագները տատանվում են 100-200 դրամի (մարդ/ամիս) սահմաններում` կազմելով միջինը 140 դրամ: Պատշաճ աղբահանություն իրականացնելու համար աղբահանության սակագինը, ըստ «Ֆիխտների», պետք է կազմի 320-480 դրամ: «Արաբկիր համայնքում աղբահանման համար գանձվող 200 դրամը շատ քիչ է: Որպեսզի մեր ներդրումներն արդարացվեն, աղբահանության սակագինը մեկ մարդու հաշվով պետք է կազմի 450-500 դրամ»,-ասում է «ԷկոԱր» ընկերության տնօրեն Արա Դանիելյանը: 2009թ. «Ֆիխտների» պատվերով հայկական IPSC կազմակերպության իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած Երևանի բնակչության մեծ մասը կողմ է ոլորտի բարեփոխումներին, սակայն կողմ արտահայտվածների միայն 66%-ն է պատրաստ վճարել բարեփոխումների համար: Մյուս կողմից` հարցումը ցույց է տալիս, որ բնակչության կողմից աղբահանման ամենաարդար սակագինը համարվում է միջինը 140 դրամը, սակայն հետազոտության արդյունքներով`հարցվածների մեծ մասն ըն դունելի է համարում մինչև 300 դրամ սակագինը: Աղբահանության բիզնեսի կայացման մյուս խնդիրը բնակչությունից վճարների հավաքագրումն է: Ըստ զեկույցի` հավաքագրման ցուցանիշները բավական ցածր են` միջինը մինչև 56%: «Մենք որևէ լծակ չունենք բնակչությանն ստիպելու վճարել աղբահանության համար: Ցանկալի կլիներ, որ համայնքներն զբաղվեին աղբահանության վճարների հավաքմամբ և վճարեին մեզ մեր ծառայությունների դիմաց»,-ասում է Ա. Դանիելյանը: Բնականաբար, եթե աղբահանությունը շահույթ չի բերելու, պետք չէ սպասել ոլորտում ո՜չ արդյունավետության աճի և ո՜չ էլ նորարարությունների: Իր գործունեության առաջին վեց ամսվա ընթացքում «ԷկոԱրն» իրականացրել է մինչև 1.5 մլն դոլարի ներդրում: Դրա միջոցով ներկրվել են նոր մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև հին աղբարկղերը փոխարինվել են եվրակոնտեյներներով: «Մենք մասնակցելու ենք Երևան քաղաքի աղբահանման համար սպասվող մրցույթին, որի արդյունքներով Երևանը բաժանվելու է երկու օպերատորների միջև: Եթե հաղթենք մրցույթը, կներդնենք ևս 3 մլն դոլար»,-ասում է Ա.Դանիելյանը:
«Ֆիխտների» գնահատմամբ` ամենաբարենպաստ սցենարի դեպքում 2027թ. Երևանում տարեկան կարտադրվի մոտ 420 000 տոննա աղբ: Գ. Խաչատրյանի կարծիքով` միայն Նուբարաշենի աղբավայրը չի կարող բավարարել մայրաքաղաքի պահանջարկը: Նախնական շրջանում Երևանին պետք է առնվազն երկու աղբավայր` յուրաքանչյուրը 500 000 տոննա տարողությամբ: Ապագայի մասին խոսելիս Ա. Դանիելյանը նաև նշում է, որ նրանք պլանավորում են կառուցել սեփական թափոնակուտակիչը (աղբավայրը)`իր աղբի վերամշակման գործարանով: Նման գործարանի կառուցումը, ըստ Ա. Դանիելյանի, կարժենա 45-50 մլն եվրո:
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Եթե անդրադառնանք Աղբի կառավարման հիերարխիային, ապա Հայաստանը գտնվում է բուրգի ամենաստորին հատվածում, ասել է թե` իրականացնում է ամենաքիչ նախընտրելի քաղաքականությունը: Երևանից աղբը դատարկվում է Նուբարաշենի թափոնակուտակիչում: Մնալով արևի տակ` աղբը նեխում է` արտադրելով մեթան գազ, որը զգալի վնաս է պատճառում շրջակա միջավայրին: Հաճախ աղբահանող ընկերությունները, տրանսպորտային ծախսերը կրճատելու նպատակով, քաղաքի տարբեր ծայրերում ձևավորում են իրենց աղբանոցները: Սակայն աղբի նման օգտագործումը ոչ միայն բնապահպանական վնաս է հասցնում հասարակությանը, այլև ռեսուրսների վատնում է` դրանց խիստ սահմանափակության պայմաններում: Դրանով իսկ մենք հերքում ենք քարից հաց քամող ազգի մեր համբավը: Վերջին հաշվով, վերամշակված թափոնները կարող են արտադրության հումք հանդիսանալ պոլիէթիլենի, ապակու և արդյունաբերության մի շարք այլ ոլորտներում:
Մյուս կողմից` Երևանի քաղաքացիներից շատերի կողմից աղբահանությունը դիտվում է որպես զուտ հասարակական բարիք: Եթե նույնիսկ ես չեմ վճարում աղբահանության համար, կարող եմ աղբը հանգիստ դնել փողոցում. միևնույն է, այն կհավաքեն: Նման մոտեցման պատճառով ոլորտը դուրս է մնում մասնավոր բիզնեսի ուշադրությունից: Այնինչ մասնավոր ընկերությունների ներդրումները խիստ օգտակար կարող էին լինել ոլորտի համար` թե՜ ներդրումների և թե՜ նորամուծությունների տեսակետից: Հետևաբար, ոլորտի զարգացման և, վերջապես, մաքուր քաղաք ունենալու համար մնում է մի բան` ստեղծել այնպիսի օրենսդրություն և ենթակառուցվածքներ, որ աղբահանումը դառնա շահութաբեր բիզնես։
Business Class #18
ԶԵՂՉԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ
ՍՊԱՌՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՆԶԴԸ՝ ԵԿԱՄՈՒՏԻ ԱՂԲՅՈՒՐ
Գաղտնիք չէ, որ ապրանքն էժան գնելու ցանկությունը Homo Economicus-ի (ռացիոնալ սպառողի) վարքագծի անբաժանելի մասն է։ Սահմանված գնից էժան ձեռք բերված ապրանքը ոչ միայն հարստացնում է սպառողին, այլև առևտրում  «հաղթած», «շահած» դուրս գալու գաղափարը պարգևում է նրան յուրատեսակ հոգեկան բավարարվածություն։ Հաշվի առնելով մարդու` քիչ վճարելու բնածին և բիզնեսի շահույթը մաքսիմիզացնելու տրամաբանական ցանկությունները` այսօր հայկական շուկայում գործում են մի շարք ընկերություններ, որոնք խոստանում են սպառողին գին սակարկել առևտրի կետերում, իսկ առևտրի կետերին` ապահովել հաճախորդներով։
ԻՆՉ Է ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հաճախորդներին զեղչերի տրամադրումն ընկերությունների գնային և մարկետինգային քաղաքականության անբաժան մասերից է: Խանութների պատուհաններին մեծ տառերով փակցված զեղչային ակցիաների մասին հաղոր դագրությունները հուշում են, որ կա՜մ խանութն ունի ապրանք, որից այս կամ այն պատճառով ցանկանում է ազատվել, կա՜մէլ նպատակ ունի գայթակղել նոր հաճախորդների: Սակայն նույնիսկ զեղչային ակցիաների բացակայության դեպքում խանութները պատրաստ են «իջնել գնի մեջ» հաճախորդին հաճոյանալու և նրան երկրորդ անգամ տեսնելու ակնկալիքով: Սպառողները միշտ ցանկանում են ապրանք ձեռք բերել զեղչով, իսկ խանութները հիմնականում պատրաստ են այն տրամադրել, միայն թե որոշակի կախվածություն առաջացնեն հաճախորդների շրջանում: Այդ գործը կազմակերպելու համար խանութներն ապավինում են սեփական նախաձեռնությանը` ստեղծելով սեփական զեղչային համակարգ և թողարկելով համապատասխան քարտեր: Սակայն կախված բիզնեսի չափերից և բնույթից` երբեմն ավելի ճիշտ է, որ այդ գործն իրականացնեն այդ ոլորտում մասնագիտացած ընկերությունները: Արդյունքում առաջանում է բիզնեսի մի տեսակ, որն ստանձնում է միջնորդի առաքելությունը: Այս բիզնեսով զբաղվող ընկերությունները ձևավորում են զեղչային համակարգեր, որոնք ընդգրկում են զեղչ տրամադրելուն պատրաստ մի շարք խանութներ, իսկ զեղչի իրավունքը վաճառվում կամ անվճար տրամադրվում է սպառողներին ակումբային քարտերի կամ կտրոնների տեսքով: Հայաստանում այդպիսի ընկերությունները դեռևս սակավաթիվ են, սակայն վերջին մեկ-երկու տարվա ընթացքում նկատելի տեղաշարժ է նկատվում այս ուղղությամբ:
Այսպես, Հայաստանի շուկայում մի քանի տարի գործող Paradox ընկերության զեղչային համակարգում ընդգրկված են 250-ից ավելի խանութներ: Գնելով ընկերության զեղչային քարտերը` սպառողը հնարավորություն է ստանում համակարգում ընդգրկված խանութներում ստանալ վերջիններիս հետ նախօրոք համաձայնեցված զեղչերը: Չնայած համակարգի առերևույթ պարզությանը` այնուամենայնիվ, ընկերությունն աշխատում է ոչ առանց բար դությունների: «Լինում են դեպքեր, երբ մեզ հետ համագործակցող խանութում փոխվում է վաճառողը, նոր վաճառողն էլ չիմացության պատճառով հրաժարվում է զեղչ տրամադրել: Զեղչից բացի` քարտատիրոջ համար կարևոր է սպասարկման որակը»,-ասում է Paradox ընկերության տնօրեն Լևոն Հարությունյանը: Ընկերությունն անընդհատ զտում է իր խանութների ցանկը` դուրս թողնելով այնտեղից անպարտաճանաչ և ցածր սպասարկման որակ ունեցող գործընկերներին: Երբ որևէ խանութ, վերոնշյալ հանգամանքներից ելնելով, դուրս է մնում ցանցից, ընկերության շուրջ 1600 քարտապանները sms-ների միջոցով ստանում են համապատասխան ծանուցում, որտեղ նաև նշվում է խանութը համակարգից հանելու պատճառը, ինչը, փաստորեն, հակա գովազդ է դառնում տվյալ խանութի համար: Լ. Հարությունյանի կարծիքով` նման հակագովազդն ամենալավ տույժն է անպարտաճանաչ խանութների նկատմամբ: Այնուամենայնիվ, նա նշում է, որ համակարգից դուրս մնացող խանութների թիվն այնքան էլ մեծ չէ, քանի որ խնդիրները սովորաբար լուծվում են խոսելու, բացատրելու միջոցով: Ձեռք բերելով զեղչային քարտը` հաճախորդը ստանում է ընտրության լայն հնարավորություն` մեկ քարտով գնումներ կատարել տարբեր խանութներում և սպասարկման կետերում, ասել է թե` ինչքան շատ է ցանցի խանութների քանակը, այնքան մեծ է զեղչային քարտի գրավչությունը սպառողների համար:
Մեկ այլ զեղչային ընկերության` Magic Sale-ի զեղչային համակար գում ընդգրկված է շուրջ 70 խանութ։ «Եթե համակարգում ընդգրկված խանութների քանակը շատ է, հաճախորդն ավելի քիչ ուշադրություն է դարձնում մեկ կոնկրետ խանութին»,-ասում է Magic Sale-ի տնօրեն Աննա Միրզոյանը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ընկերության շահույթի միակ աղբյուրը համակարգում ընդգրկված խանութներն են, զեղչ ստանալու իրավունքը սպառողներին տրամադրվում է անվճար: Ի տարբերություն Paradox-ի` այս ընկերությունը ոչ թե հաճախորդներին տրամադրում է զեղչի քարտեր, այլ հնարավորություն է տալիս ցանկացած մարդու մտնել ընկերության ինտերնետային կայքը (bonus.am), տպել այնտեղ առկա զեղչային կտրոնները, այնուհետև ներկայացնելով համապատասխան խանութներին` ստանալ միանվագ զեղչ: Կտրոնը տպելու խնդիրների առկայության դեպքում, զեղչ ստանալու համար անհրաժեշտ է հիշել կտրոնի վրա գրված հնգանիշ զեղչի կոդը և հայտնել այն առևտրի կետի աշխատակցին:
Մեկ այլ` Econom365 ընկերությունն ընդամենը 6 ամիս է, ինչ շուկայում է, բայց հասցրել է ձևավորել հաճախորդների բավարար բազա: «Խանութը միշտ ունի զեղչի հնարավորություն, իսկ հաճախորդը միշտ զեղչ է ուզում: Ընդգրկվելով զեղչային համակարգում` շահում են բոլորը: Խանութի համար զեղչային համակարգն էժան (ոչ անվճար, քանի որ զեղչված գումարը նույնպես ծախս է-BC) գովազդի տեսակ է, քանի որ մենք պատրաստում ենք բուկլետներ, կատալոգներ, որտեղ առկա են համակարգում ընդգրկված խանութների տվյալները, և բաժանում դրանք սպառողներին»,-ասում է ընկերության տնօրեն Վահագն Մաթևոսյանը: Նրա կարծիքով` համակարգում ընդգրկված խանութը կորցնելու ոչինչ չունի: Հաճախորդը խանութ այցելելիս ստանում է զեղչ, ինչը խանութը պատրաստ է տրամադրել, հակառակ դեպքում այն ստանում է անվճար գովազդի հնարավորություն:
ՄԱՐԿԵՏԻՆԳԱՅԻՆՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե տնային տնտեսուհին ստանում է sms շինանյութի խանութում ընթացող ակցիայի մասին, ապա գործ ունենք ոչ արդյունավետ ուղղակի մարկետինգի (direct marketing) հետ: Զեղչային համակարգերով զբաղվող ընկերությունները քարտատերերի տվյալների բազաների միջոցով հնարավորություն են ստանում գովազ դային տեղեկատվությունը հասցնել թիրախային սպառողին: «Մենք իրականացնում ենք մեր քարտատերերի սեգմենտավորում` ըստ սեռի, տարիքի, գործունեության տեսակի և այլն: Վճարելով մեկ sms-ի համար ընդամենը 13 դրամ` խանութը հնարավորություն է ստանում գովազդային տեղեկատվություն հաղորդել իրեն հետաքրքիր սպառողների սեգմենտին»,-ասում է Paradox-ի տնօրենը: Որպեսզի մարկետինգային նման քաղաքականությունն արդյունավետ լինի, ընկերությունը ժամանակ առ ժամանակ մաքրում է նաև քարտատերերի բազան` դուրս թողնելով այնտեղից նրանց, ովքեր ակտիվ գնորդներ չեն հանդիսանում: Արդեն իսկ ընկերության կողմից թողարկվում են հատուկ եռամսյակային սեզոնային կատալոգներ` Երևանի խանութների, նրանց կողմից նախատեսվող ակցիաների մասին: Համակարգում ընդգրկված բոլոր խանութները ներառվում են ընկերության կատալոգների մեջ անվճար, սակայն առանձին գովազդային էջ ունենալու համար, այնուամենայնիվ, պետք է վճարել: Կատալոգներն իրենց հերթին անվճար տրամադրվում են բոլոր ակտիվ քարտապաններին, այսինքն` այս դեպքում նույնպես գովազդային տեղեկատվությունը հասցվում է թիրախային սպառողին:
ԻՍԿ Ո՞Վ է ՎՃԱՐՈՂԸ
Զեղչային համակարգերն իրենց բնույթով միջնորդ են առևտրի կետերի և սպառողների միջև:Այստեղ միջնորդի դերն է գտնել փոխշահավետ լուծում երկու կողմերի համար` առևտրային կետերին ընձեռելով հաճախորդներ ապահովելու, իսկ հաճախորդներին` գումար խնայելու հնարավորություն: Միջնորդությունը նույնպես բիզնես է, այսինքն` պետք է ունենա շահույթ կամ էլ առնվազն կարողանա ծածկել իր ծախսերը: Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում` կողմերից որ մեկը պետք է վճարի ծառայության համար: Econom365-ի տնօրենի կարծիքով` զեղչային համակարգից օգտվելու համար պետք է վճարի միայն սպառողը, քանի որ գործարքի արդյունքում շահում է միայն նա: Այդ իսկ պատճառով ընկերության շահույթի միակ աղբյուրը զեղչային քարտերի վաճառքն է, իսկ ցանցում ընդգրկված ընկերություններից ոչ մի գումար չի գանձվում: Սակայն Magic Sale ընկերության տնօրենը հակառակ կարծիքին է: «Զեղչային համակարգի գործունեության արդյունքում շահում են միմիայն խանութները: Խանութների միջև առկա մրցակցության պայմաններում նրանք պետք է շահագրգռված լինեն նոր հաճախորդներ ներգրավելու հարցում և պետք է վճարեն դրա համար, իսկ զեղչերի տեսքով արտոնությունների առկայությունը սպառողի համար խանութ այցելելու լուրջ խթան է: Հետևաբար, ցանցում ընդգրկվելու համար պետք է վճարի խանութը, իսկ հաճախորդը` քարտը ստանա անվճար»,-ասում է Ա. Միրզոյանը: Paradox ընկերությունը շարժվում է երրորդ ճանապարհով: Այստեղ սպառողները վճարում են զեղչեր ստանալու համար, սակայն ի հավելումն դրա` ստանում են լրացուցիչ ծառայություններ` սեզոնային կատալոգների, sms ծանուցումների տեսքով: Խանութները համակարգում ընդգրկվելու համար չեն վճարում, այլ վճարում են լրացուցիչ ծառայությունների` թիրախային խմբերին sms-ներ ուղարկելու և սեզոնային կատալոգներում գովազդային էջ ունենալու դիմաց:
Եթե մշտական հաճախորդը խանութի զեղչային քարտը ստանալու համար ստիպված է որոշակի գնումներ կատարել, իսկ մյուսը նույն զեղչերը ստանում է անվճար կամ զգալիորեն ավելի ցածր ծախսերով, ապա ձևավորվում է առաջինների համար անարդար իրավիճակ: Անշուշտ, ուրիշներին քարտերի կամ զեղչային կուպոնների վաճառքը չի կարող փոխհատուցել մշտական հաճախորդների ծախսերը, սակայն այն կարող է վերջիններիս մոտ վերականգնել արդարության զգացումը: Մյուս լուծումն իհարկե կլինի այն, որ խանութը իր մշտական հաճախորդներին տրամադրի ավելի բարձր զեղչեր, քան քարտային համակար գերից յուրաքանչյուրին: Հակառակ դեպքում խանութների զեղչային քարտեր ստանալու ակնկալիքով գնումներ կատարելը սպառողի համար դառնում է անիմաստ:
ՍԵՓԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Զեղչային քարտերի համակարգի լիարժեք կայացման համար Հայաստանում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք արդեն նշվեցին շուկայի խաղորդների կողմից: Սակայն այս խնդիրների լուծումը մեծ մասամբ պետք է դրվի հենց իրենց` ծառայությունները մատուցողների վրա, իսկ խանութները պետք է ապահովվեն հաճախորդներով, վերջիններս էլ` զեղչերով:
Յուրաքանչյուր առևտրի կետ, անկախ որևէ զեղչային համակարգում ընդգրկվելու փաստից, մշտապես գնից «իջնելու տեղ ունի»: Սակայն եթե եվրոպացին գերադասում է ցույց տալ քարտը և ստանալ զեղչ, հայ սպառողը դեռևս պահպանում է ավելի շատ ասիական մշակույթին հատուկ սակարկելու սովորությունը, որը հաճախակի դառնում է առևտրի անբաժանելի մասը:
Չնայած զեղչային համակարգերի որոշակի արդյունավետությանը` այսօր բազմաթիվ խանութներ առաջնորդվում են սեփական զեղչային քաղաքականությամբ: Այսպես, բարձր գնային սեգմենտում գործող Rivoli de Luxe պերճանքի առարկաների խանութ-սրահն անդամակցում է երկու զեղչային համակարգերի, սակայն խանութի տնօրեն և սեփականատեր Արմեն Գևորգյանն այնքան էլ բարձր չի գնահատում համակարգերի արդյունավետությունն իր բիզնեսի համար: «Մեր հաճախորդների բազան ձևավորվել է տարիների ընթացքում: Յուրաքանչյուր հաճախորդի` կլինի նոր թե հին, մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում` կախված նրանց գնումների ծավալներից, հաճախականությունից և մի շարք այլ հանգամանքներից»,-ասում է նա: Ա. Գևորգյանի խոսքով` իրենց տրամադրած զեղչերը շատ ավելի մեծ են, քան այն, որն առաջարկում են զեղչային քարտեր, հետևաբար` ոչ մի հաճախորդի ձեռնտու չէ խանութի առաջարկած անհատական զեղչերի փոխարեն զեղչ ստանալ քարտերից որևէ մեկով:
Եթե Rivoli de Luxe-ը կարող է հաճախորդներին ցույց տալ անհատական մոտեցում, ապա նույնը չեն կարող անել լայն սպառման ապրանքներ առաջարկող խանութները: Այս դեպքում առաջանում է հաճախորդների լոյալության ձեռքբերման անհրաժեշտությունը, որին կարելի է հասնել նաև զեղչային քարտերի միջոցով: «Մեր գործունեության հինգ տարվա ընթացքում գովազդ ենք տեղադրել տարբեր մեդիա կրիչներում, սակայն փորձը ցույց է տալիս, որ զեղչային համակարգը հաճախորդներ ներգրավելու ավելի արդյունավետ միջոց է՚,-ասում է Sela հագուստի խանութի տնօրեն Նարինե Զաքարյանը: Խանութն իր հաճախորդներին է տրամադրում սեփական զեղչային քարտերը, որոնք որոշակի ծավալի գնումների դեպքում քարտատիրոջը տալիս են 3-7% զեղչի իրավունք: Տրամադրելով զեղչայի քարտերը` խանութն ինքն է ձևավորում իր հաճախորդների բազան և sms-ների միջոցով տեղեկացնում է հաճախորդներին հատուկ առաջարկների, սեզոնային զեղչերի կամ նոր հավաքածուների մասին: Այս պահին ընկերությունն ունի շուրջ 4000 քարտատեր: Չնայած սեփական զեղչային քարտերի առկայությանը` ընկերությունը համագործակցում է 3 զեղչային համակարգերի հետ: Ն. Զաքարյանը չի դժգոհում համակարգերի արդյունավետությունից, սակայն խանութի վաճառքների 70-80%-ը ձևավորվում է մշտական հաճախորդների` Sela-ի քարտատերերի հաշվին:
Այսօր Երևանի շատ խանութներ կա°մունեն սեփական զեղչային քարտեր, կա°մ անդամակցում են զեղչային համակարգերից որևէ մեկին, կա՜մէլ համադրում են վերոնշյալ երկուսը: Սեփական զեղչային համակար գի առկայությունն ապահովում է սպառողների լայն զանգվածների լոյալությունը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում իրականացնելու արդյունավետ, թիրախային մարկետինգային քաղաքականություն: Անդամակցելով զեղչային համակարգերին` առևտրի կետերը լրացուցիչ ծառայություններից օգտվելու դեպքում հիմնականում շահում են: Իսկ եթե նույնիսկ չեն էլ օգտվում այդ ծառայություններից, միևնույն է, ստանում են որոշակի գովազդային հնարավորություններ: Սակայն ոլորտի զարգացման համար դեռևս կան մի շարք դժվարություններ` թե՜ սպառողների թերահավատությունը (որը հաճախ ունի օբյեկտիվ պատճառներ) և թե՜ խանութների` զեղչեր տրամադրելու դժկամությունը:
Հաբեթ Մադոյան
Business Class #18
«ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ է ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔՈՎ
«Անցիր գետը` շոշափելով հատակի քարերը, որոնց վրա կարող ես ոտք դնել»,- այսպես էր ասում Չինաստանի բարեփոխումների հեղինակ Դեն Շաոպինը: Այս պարզ գաղափարն է ընկած շուրջ 30 տարի առաջ սկսված չինական բարեփոխումների հիմքում: Բարեփոխումների տրամաբանությամբ` պետք չէ վախենալ անհաջողություններից, անհրաժեշտ է փորձել, ստացվելու դեպքում` անցնել առաջ, հակառակ դեպքում` փնտրել նոր ճանապարհ: Հետևաբար, բարեփոխումները չեն ենթադրում, որ անհրաժեշտ է հինը միանգամից և ամբողջովին փոխել նորով: Բարեփոխումներն իրականացվում են քայլ առ քայլ` առանց հասարակությանը մեծ շոկի ենթարկելու: Այս ճանապարհով է այսօր «երկնային» կայսրությունը փորձում հասնել տնտեսական զարգացման բարձր ցուցանիշների, ինչպես նաև ձևավորել այդքան սպասված երկրորդ բևեռը:
ԴԵՆՇԱՈՊԻՆՅԱՆ ՁԵՌԱԳԻՐ
Անշուշտ, Չինաստանի հիմնադիրն է համարվում պոետ, փիլիսոփա, մեծ հեղափոխական Մաո Ցզեդունը: Եվ իզուր չէ, որ վերջինս ընդգրկված է 20-րդ դարի ամենահեղինակավոր անձանց ցանկում: Իր գործունեությամբ Մաոն ավելի շատ նման է Ստալինին` անձի պաշտամունք, պայքար հակահեղափոխական ուժերի դեմ, մշակութային հեղափոխություն և այլն: Այնուամենայնիվ, այսօրվա Չինաստանի զարգացումն ու հաջողությունները հիմնականում պայմանավորված են մեկ մարդու` Դեն Շաոպինի իրականացրած բարեփոխումներով: Զբաղեցնելով մի շարք բարձրաստիճան պաշտոններ` Դենը, այնուամենայնիվ, կասկածի տակ է դնում հասարակության և տնտեսության կազմակերպման այդ ժամանակվա մոտեցումները: Նա վստահ էր, որ երկրի բարեկեցության ամրապնդման համար անհրաժեշտ է ձևավորել սոցիալիստական շուկայական տնտեսություն` անհրաժեշտ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրումների համար և ապահովելով մասնավոր հատվածի զարգացումը: Խոսելով կապիտալիզմ թե կոմունիզմ երկընտրանքի մասին` Դենն ասում է. «Ինձ համար միևնույն է` կատուն սև է, թե սպիտակ, քանի դեռ մուկ է բռնում»: 1966թ. Դենին զրկում են բոլոր պաշտոններից և ուղարկում տրակտորների գործարան` աշխատելու որպես բանվոր: Ելնելով երկրում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակից` 1974թ. Մաոն ստիպված է լինում վերադարձնել Դենին մեծ քաղաքականություն: Մաոյի մահից հետո Դենն ստիպված է լինում ևս մեկ անգամ պայքարել իր բարեփոխումների համար արդեն Մաոյի հետնորդների խմբի դեմ: Այս անգամ նույնպես Դենը կարողանում է հասնել հաջողության և երկրի կառավարման առանցքային պաշտոններին նշանակում է իր գաղափարակիցներին: Ստանալով ամբողջական իշխանություն` Դենն սկսում է տնտեսական և հասարակական բարեփոխումների ամբողջական գործընթացը: Սակայն ի տարբերություն սոցիալիստական այլ երկրների (մասնավորապես ԽՍՀՄ-ի) բարեփոխումների` Դենը չգնաց համակարգը շուկայականով փոխարինելու ճանապարհով: Շուկան ոչ թե փոխարինեց, այլ կցվեց համակարգին: Գյուղատնտեսության ոլորտում թույլատրվեց մասնավոր գործարարությունը, ըստ որի` գյուղացին ինքն էր իր արտադրանքն առաջարկում շուկային: ժամանակի ընթացքում սկսեց նվազել նաև պետական հատվածի կշիռը, զարգացում ստացավ մասնավոր ձեռներեցությունը: Ձեռնարկություններին և ընկերություններին թույլատրվեց ներդնել աշխատանքի խրախուսման սեփական համակարգը և նույնիսկ օգտագործել ձևավորված շահույթի որոշ մասը: Դենը խրախուսում էր Չինաստանի ներգրավումը համաշխարհային տնտեսական համակար գին: Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Չինաստանի հարավում ստեղծվում են մի շարք ազատ տնտեսական գոտիներ, և սկսվում է ներմուծման մաքսադրույքների պարբերական իջեցման քաղաքականությունը:
Նշանակալի էին նաև Դենի հաջողություններն արտաքին քաղաքականության, հատկապես Չինաստանի վերամիավորման հարցում: Կապիտալիզմին սովոր Հոնգ Կոնգը Չինաստանին միացնելու համար Դենն առաջ է քաշում «մեկ պետություն, երկու համակարգ» սկզբունքը: 1984թ. չինա-բրիտանական բանակցությունների ընթացքում որոշվում է Հոնգ Կոնգը Չինաստանին փոխանցելու հարցը: Ըստ այդմ` 1997թ. Հոնգ Կոնգն անցնում է Չինաստանին, սակայն ևս 50 տարի այն պահպանելու է տնտեսության և հասարակության կազմակերպման կապիտալիստական սկզբունքները: Առաջնորդվելով նույն սկզբունքներով` Չինաստանն իրեն է միացնում նաև Մակաոն, իսկ այսօր բանակցում է Թայվանի հետ: Եվ վերջապես, Դենը խախտում է կոմունիստական առաջնորդների հիմնական սկզբունքներից մեկը. 1992թ.` դեռևսիր կենդանության օրոք, նա հեռանում է քաղաքականությունից ու լքում պետական պաշտոնները:
ՊԵԿԻՆՅԱՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ
Չինական զարգացման տեսությունը մշտական հրճվանքի առարկա է բոլոր այն մարդկանց համար, որոնք հավատում են զարգացման երրորդ ճանապարհի գոյությանը: Ասել է թե` ո°չ կապիտալիզմ և ո°չէլ սոցիալիզմ, այլ մի ուղի, որը վերցնում է այս երկուսի լավագույն կողմերը: Սակայն Չինաստանն ինքը մեծ զգուշությամբ է մոտենում չինական զարգացման գաղափարին: Ելույթ ունենալով Եվրամիության հետ կապերին նվիրված համաժողովին` չինացի գիտնական Լի Ցզյունժուն հայտարարեց, որ չինական զարգացման մոդել իրականում գոյություն չունի, այդ ամենը հնարել է Արևմուտքը: Լին մասնավորապես ասում էր, որ չկա զարգացման մոդել, քանի որ հիմնական հասարակական համակարգերն ու ինստիտուտները դեռևս կայացման փուլում են, հետևաբար, չինական մոդելի փոխարեն ավելի ճիշտ կլիներ օգտագործել չինական առանձահատկություններ եզրույթը:
1989թ. ամերիկացիների կողմից առաջ քաշվեց զարգացման նոր մոտեցում՝ «Վաշինգտոնյան կոնսենսուս», ինչը ենթադրում էր զարգացող երկրների կողմից շուկաների առավելագույն ազատականացում: Սակայն ոչ բոլոր երկրներն ընտրեցին այս ուղին, իսկ ընտրողներն էլ հիմնականում մատնվեցին անհաջողության: 2004թ. նորից Արևմուտքում առաջ քաշվեց «Պեկինյան կոնսենսուսի» (ՊԿ) գաղափարը, որով և պետք է սահմանվեին չինական զարգացման առանձահատկությունները: ՊԿ հիմնաքարերից մեկը նորարարական տնտեսության ձևավորումն է: Այս տեսությունը մերժում է այն ենթադրությունը, որ զարգացող երկրները նորարարությունները պետք է իրականացնեն փուլ առ փուլ` սկսելով ամենաներքևից: Ասել է թե` պղնձալարերով կապ ապահովելու փոխարեն` անհրաժեշտ է միանգամից անցնել օպտիկամանրաթելին: Այսինքն` Չինաստանը չի պատրաստվում սպասել, երբ նոր տեխնոլոգիաները, Արևմուտքում հնանալով, մուտք կգործեն Չինաստան: Անշուշտ, Չինաստանն օգտագործում է իր ամենակարևոր առավելություններից մեկը` էժան աշխատուժը, սակայն հասկանալով, որ երկարաժամկետ կտրվածքով միայն դրա հաշվին երկար չես կարող ապրել` անցնում է առավել արտադրողականությամբ տեխնոլոգիաների ներդրման տնտեսության բոլոր ճյուղերում: 2002թ. Չինաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Ձյան Ձեմինը իր 90-րոպեանոց ելույթում 90 անգամ օգտագործեց «նոր» բառը: Նորը դառնում է Չինաստանում պաշտամունքի առարկա: Դա է վկայում նաև մեկ պարզ վիճակագրությունը. եթե 1982թ. Չինաստանի մարզային ղեկավարության ընդամենը 20%-նուներ բարձրագույն կրթություն, ապա 2002թ. այս ցուցանիշն արդեն կազմում էր 98%:
Չինական զարգացման մյուս կարևոր հիմնաքարը կայուն և արդար տնտեսության ձևավորումն է: Եթե մինչև տնտեսական բարեփոխումները աղքատության աստիճանը Չինաստանում կազմում էր 64%, 2004թ. այս ցուցանիշն արդեն կազմում էր 10%: Ժամանակի ընթացքում Չինաստանում դադարում են զարգացումը բնութագրել միայն ՀՆԱ-ի աճով. սկսում են օգտագործվել «Կանաչ ՀՆԱ», «Թափանցիկ ՀՆԱ» եզրույթները: Այժմ Չինաստանում մեծ ուշադրություն են սկսել դարձնել բնապահպանական, սոցիալական անհավասարության խնդիրներին: Չինաստանը բռնում է կայուն տնտեսական զարգացման ուղին:
«Պեկինյան կոնսեսուսի» վերջին, սակայն ոչ պակաս կարևոր մասը արտաքին հարաբերություններն են: Ինտեգրվելով միջազգային հանրությանը` Չինաստանը ձգտում է պահպանել իր ինքնուրույնությունը, ավելին` ստանձնում է համաշխարհային գերտերության երկրորդ բևեռը ձևավորելու առաքելությունը: Իրականացնելով հսկայական ներդրումներ զարգացող երկրներում` ժամանակի ընթացքում Չինաստանը փոխում է աշխարհի պատկերացումներն իր մասին` «չինական վտանգը» սահուն վերածելով  «չինական հնարավորությունների»:
ՔԱՐԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
19-րդ դարի սկզբում, երբ Արևմուտքում թափ էր առնում արդյունաբերական հեղափոխությունը, և կար աշխատուժի նկատմամբ մեծ պահանջարկ, Չինաստանում ապստամբություններ էին, աղքատություն և սով: Արդյունքում սկսվեց չինացիների արտագաղթը դեպի Եվրոպա և Նոր աշխարհ: Այսօր բացարձակ ցուցանիշներով Չինաստանն ունի աշխարհի ամենամեծ սփյուռքը` գրեթե 40 մլն մարդ: Երբ Չինաստանն սկսեց տնտեսական բարեփոխումները, և օտարերկրյա ներդրումների պահանջ զգացվեց, չինական սփյուռքն առաջին արձագանքողն էր: Ներդրումները հիմնականում սկսեցին գալ Հարավարևելյան Ասիայի երկրներից` Հոնգ Կոնգ, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա և այլն, որտեղ արդեն իսկ ձևավորվել էր բավական ազդեցիկ չինական համայնք: Տարբեր հաշվարկներով` չինացիներին է պատկանում Թաիլանդի և Մալայզիայի մասնավոր կապիտալի 80%-ը, Ինդոնեզիայի 70%-ը, Ֆիլիպինների 50%-ը: Ընդհանուր առմամբ, Չինաստան մտնող օտարերկրյա ներդրումների մինչև 75%-ը բաժին է ընկնում չինական սփյուռքին: Այնուամենայնիվ, Չինաստանում նպատակահարմար չեն գտնում խոսել սփյուռքի ներդրումների մասին` ենթադրելով, որ թվերը կարող են խնդիրներ առաջացնել չինական փոքրամասնությունների համար:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) տեսակետից Չինաստանն այսօր գտնվում է ամենաբարենպաստ դիրքերում: 1998-2008 թթ. ՕՈՒՆ-երի ընդհանուր ծավալն աճել է 238%-ով, այնպես որ, 2008թ. Չինաս տանը երրորդն էր աշխարհում` 108 մլրդ դոլար կամ համաշխարհային ՕՈՒՆ-երի ընդհանուր ծավալի 6%-ը: Ընդհանրապես ՕՈՒՆ-երի ներգրավման քաղաքականությունն իրականացնելիս Չինաստանը հետևում էր Դենի` «գետն անցնելու» խորհուրդներին: Բարեփոխումների նախնական փուլում օտարերկրյա ներդրողներին թույլատրվում էր գործունեություն իրականացնել միայն հատուկ տնտեսական գոտիներում, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերում: Օտարերկրյա ներդրումների իրական բումը Չինաստանում սկսվեց 2001թ., երբ երկիրն անդամագրվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և սկսվեցին տնտեսական բարեփոխումները: Մասնավորապես, օտարերկրյա ներդրողներին թույլատրվեց չինական ընկերություններում իրենց մասնաբաժինը հասցնել 51%-ի: Օտարերկրյա ներդրումների վրայից հանվեցին նաև աշխարհագրական, ճյուղային և մի շարք այլ սահմանափակումներ, օրինակ` այն պայմանը, որ ներդրումներ կարելի էր անել միայն արտահանող կամ բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններում: 2001-2008 թթ. Չինաստան իրականացվող ՕՈՒՆ-երի ծավալն աճում է միջինը տարեկան 13%-ով, այն դեպքում, երբ նույն ցուցանիշն ամբողջ աշխարհի համար կազմում է 7%: Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ օտարերկրյա ներդրումների ծավալների վրա: 2009թ. առաջին յոթ ամսվա տվյալներով` ՕՈՒՆ-երի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազեցին` հուլիսին հասնելով ամենացածր մակարդակին` -36%: Օգոստոսից նույն ցուցանիշն սկսեց աճել` նոյեմբերին կազմելով` 32%: Ընդհանուր առմամբ, 2009թ. առաջին 11 ամիսներին ՕՈՒՆ-երի ընդհանուր ծավալը նվազել է նախորդ տարվա համեմատ մոտ 10%-ով:
ՔԱՐԵՐ ՆԵՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
2008թ. համաշխարհային ՕՈՒՆ-երի ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվեց 13%-ով, մինչդեռ Չինաստանի կողմից իրականացվող ՕՈՒՆ-երի ծավալը նույն տարվա ընթացքում աճեց 232%-ով: 2009թ. Չինաստանի համար եկավ քարեր նետելու ժամանակը: Ինչպես նշում են Չինաստանի պետական մարմինները, 2009թ. վերջնական արդյունքներով` պատմության ընթացքում առաջին անգամ Չինաստանից դուրս եկող ՕՈՒՆ-երի ծավալը կգերազանցի երկիր մտնող ՕՈՒՆ-երի ծավալը` կազմելով շուրջ 150 մլրդ դոլար: Չինաստանը, որը դեռ 30 տարի առաջ ուներ օտարերկրյա ներդրումների մեծ կարիք, այժմ դառնում է կապիտալ արտահանող պետություն: Տրամաբանությունը պարզ է. օգտվելով էժան աշխատուժի իր առավելությունից, իր տնտեսություն ներգրավելով արտասահմանյան ընկերություններին` Չինաստանը ժամանակի ընթացքում կարողացավ կուտակել զգալի կապիտալ միջոցներ: Չինաստանի համար եկամուտի խիստ կարևոր աղբյուր է արտահանումը: Այսպես, եթե 2004թ. Չինաստանի ընդհանուր արտահանումը կազմում էր 593 մլրդ դոլար, ապա 2009թ. այն արդեն հասել էր 1.2 տրլն-ի։ Այս ցուցանիշով Չինաստանը արդեն երկրորդն է աշխարհում (Եվրոմիությունից հետո), քանի որ ընդամենը այս տարվա հունվարի կեսերին հայտնի դարձավ, որ Չինաստանն արդեն առաջինն է։ Արտահանման աճի հետ մեկտեղ զգալիորեն աճում է նաև ներմուծումը, սակայն եթե 2004թ. զուտ արտահանումը կազմում էր 32 մլրդ, ապա 2009թ.` 273 մլրդ: Այսպիսով, ժամանակի ընթացքում  «հավաքելով քարերը», հեղեղելով աշխարհն էժան չինական արտադրանքով` այսօր Չինաստանն սկսում է «քարեր նետել»` ցանկանալով գնել աշխարհը:
Արտահանում իրականացնող չինական ընկերություններին օդի և ջրի պես անհրաժեշտ է մասնակցություն ունենալ արտադրության համաշխարհային ցիկլերին` սեփական տնտեսության զարգացումն ապահովելու համար: Չինաստանի օտարերկրյա ներդրումների զգալի մասը դեռևս բաժին է ընկնում Հոնգ Կոն գին, սակայն այն արդեն իր ներկայությունն ունի աշխարհի գրեթե բոլոր կետերում, որտեղ կան նավթ, գազ, նորագույն տեխնոլոգիաների կամ սպառման լայն շուկաներ կամ գոնե դրանց հեռանկարը: Չինաստանն արդեն ունի պայմանագիր Բրազիլիայի հետ, ըստ որի` այն կներդնի մոտ 10 մլրդ դոլար այս երկրի ազգային էներգետիկ ընկերության` Petrobras-ի մեջ: Լայնամասշտաբ ներդրումների ծրագրեր կան Վենեսուելայում, որտեղ Չինաստանն արդեն իսկ շահագործում է մի շարք նավթահորեր:
Չինաստանն իր 1.3 մլրդ բնակչությամբ աշխարհի ամենախոշոր շուկան է: Զարգացող տնտեսության պայմաններում չինացիներն անընդհատ կարիք են ունենալու միջազգային ժամանակակից ստանդարտներին համապատասխան արտադրանքի: Սակայն չինական ընկերությունները չեն պատրաստվում սահմանափակվել միայն տեղական արտադրությամբ կամ օտարերկրյա ընկերությունների ներմուծմամբ: Երբ 2009թ., ի թիվս այլոց, անկում էր ապրում նաև ավտոմեքենաների շուկան, սնանկ էին հայտարարվում մի շարք ավտոհսկաներ, Չինաստանի ավտոշուկան, ընդհակառակը, աճում էր: Նախորդ տարի Չինաստանի ավտոմեքենաների շուկան իր ծավալներով գերազանցեց ԱՄՆ-ին` դառնալով առաջինը աշխարհում: Չինաստանը հետ չմնաց այս ոլորտի զարգացման միտումներից, իսկ ճգնաժամն էլ հասավ օգնության: Երբ նախորդ տարվա դեկտեմբերին զգալի ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած Ford-ը հայտարարեց իր շվեդական «դստեր»` Volvo-ի վաճառքի մասին, չինական Geely ավտոարդյունաբերող ընկերությունն այն գնելու ցանկություն հայտնեց: Գործարքի արժեքը պաշտոնապես հայտարարված չէ, սակայն ըստ որոշ տվյալների` այն կազմելու է 1.8-2 մլրդ դոլար: Չնայած գործարքը դեռ պետք է ստանա երկու երկրների կառավարությունների հավանությունը, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Չինաստանը փորձելու է առավելագույնը քաղել տնտեսական ճգնաժամից` հաստատվելով համաշխարհային արդյունաբերության կարևոր ճյուղերում: Չինական ավտոարտադրող ընկերություններից մյուսը` BAIC-ը, 2009թ. ձեռք բերեց General Motors-ին պատկանող Saab-ի տեխնոլոգիաների մի մասը, ինչպես նաև Saab 9-3 և 9-5 մոդելների արտոնագրերը` Չինաստանում արտադրելու նպատակով:
ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՎԵՐԸ
Երկար ժամանակ հրաշքների անսովոր արևմտյան հասարակությունը չէր ուզում ընդունել Չինաստանի գերտերության վերածվելու գաղափարը: Իսկապես, ինչպես կարող է մի երկիր, որը դեռևսունի աղքատության բարձր մակարդակ, որտեղ թույլատրված է ու կիրառվում է մահապատիժը, և գործում է ՙտոտալիտար՚ հասարակարգ, դառնալ գերտերություն: Սակայն վերջին շրջանում Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը սկսում են փոխել իրենց կարծիքը: Այսպես, ամերիկյան The Pew Research Centre հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող կենտրոնի 2009թ. նոյեմբերի հետազոտության արդյունքներով` ԱՄՆ բնակչության 44%-ը կարծում է, որ Չինաստանը տնտեսական գերտերություն է, այնինչ ընդամենը 27%-ի կարծիքով է ԱՄՆ-ը գերտերություն: Նշենք նաև, որ 2008թ. փետրվարի հետազոտության արդյունքներով` ամերիկացիների 41%-ը նախապատվությունը տալիս էր սեփական երկրին, և ընդամենը 30%-ը` Չինաստանին: Ամերիկացիների նման կարծիքը նաև կանխորոշում է նրանց մոտ բևեռների փոփոխության անհրաժեշտությունը: Նույն կենտրոնի կողմից ԱՄՆ հեղինակավոր Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամների միջև անցկացվող հարցումները ցույց են տալիս հետևյալ պատկերը. 2005թ. Չինաստանը նշվել էր նրանցից 31%-ի կողմից` որպես ՙԱՄՆ-ի ապագայի ամենակարևոր դաշնակից՚, 2009թ. այդպես են պատասխանել հարցվածների 58%-ը: Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում Ճապոնիան նշածների թիվը կրկնակի նվա զել է` 32%-ից մինչև 16%: Այնուամենայնիվ, արևմտյան փորձագետների մի հոծ խումբ քննադատորեն է մոտենում Չինաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին` ամեն ինչ վերագրելով վիճակագրության հնարքներին, և գուժում է այս երկրի` Դուբայի ապագան կրկնելու վտան գի մասին: Սակայն նրանց հետ համաձայն չեն ամերիկացիների մեծամասնությունը, զարգացող երկրներն ու հենց իրենք` չինացիները: Եվ մինչ Արևմուտքը փորձում է հասկանալ և գնահատել չինական գործոնը, հա զարամյա ազգերին հատուկ հան դարտությամբ, շոշափելով հատակի քարերը, չինացիները փորձում են անցնել գետի մյուս ափը:
Հաբեթ Մադոյան
Business Class #18
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՆ
Մրցակցությունը ամենևին էլ այն տնտեսական կատեգորիան չէ, որը միանշանակ է ընդունվում բոլոր տեսությունների կողմից։ Եթե կապիտալիզմի ու ազատ շուկայի հիմքում մրցակցությունն է, ապա կոմունիզմը այն ընդհանրապես չէր ընդունում, իսկ ավելի ձախամետ տեսություններն էլ անընդհատ նշում են դրա թերությունները։ Գիտությանը դեռ հայտնի չէ, թե տնտեսական ինչ հասարակարգով է այսօր ապրում Հայաստանը, բայց մի բան ակնհայտ է՝ հայկական ընկերությունները մրցակիցներ չունեն։ Համենայն դեպս այդպես է մտածում մեր բիզնեսի զգալի մասը։
ԱՆԿԱՏԱՐՅԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի բերումով շատ եմ հանդիպում տարբեր բնույթի ու մասթի ձեռնարկատերերի հետ։ Նրանց տրվող հարցերի շրաջանակում անպայամն կա մեկը՝ «Ովքեր են ձեր մրցակցիները»։ Այս հարցի պատասխանը բոլորի մոտ գրեթե նույնն է՝ Մենք մրցակիցներ չունենք։ Կամ էլ մոտավորապես էսպես
Լրագրող – Ո՞վքեր են Ձեր մրցակիցները։
Տնօրեն- Մրցակիցնե՞ր։ Հմմմ….. Աննա մենք մրցակիցներ ունե՞նք։
Աննա- Չէ հա, մենք մրցակիցներ չունենք։
Տնօրեն- Չէ մենք մրցակիցներ չունենք։ ….Հա իհարկե կան ոլորտում ուրիշ մարդիկ, բայց իրանք ուրիշ սեգմենտում են…. մանր մունր են… չէ ինչ մրցակիցներ, ամեն մեկս մեր գործն ենք անում։
Բիզնեսի մրցակիցների մասին լռելու պատճառները երկուսն եմ տեսնում։ 1. Չեն ուզում խոսել մրցակիցներից, որ նյութում մենակ իրենք երևան։ Սա անշուշտ միամտություն է, բոլոր դեպքերում ամեն ինչ էլ կպարզենք, որտեղ էլ լինեն մրցակիցները՝ հաստատ կգտնենք։ Այս տեսակետից անշուշտ նման պատասխանը ընդամենը դժվարեցնում է լրագրողի աշխատանքը, ոչ ավելին։ Չեմ կարծում, որ բիզնեսի ներկայացուցիչները դա չեն հասկանում։ Կամ էլ հասկանում են, բայց «նավսյակի» փորձում։ 2. Ամենայն հավանականությամբ իրենք իսկապես մտածում են որ մրցակիցներ չունեն։ Կամ եթե նույնիսկ գիտեն, որ ունեն, նրանց մասին ոչինչ էլ չգիտեն։ Բենչմարկինգն այնքան հեռու է այսօրվա հայկական բիզնեսից, ինչքան Հիմալայները Նեվադայից։ Կան անշուշտ ընկերություններ, սրանք հիմնականում խոշորներն են, որոնք անգիր գիտեն հակառակորդին։ Նույնիսկ ունեն աշխատողներ, որոնք հսկում են վերջիններիս մոտ տեղի ունեցող ցանկացած փոփոխությունները։ Սակայն դրանք շատ փոքր քանակ են կազմում, իսկ բիզնեսի հիմնական մասը միևնույն է վստահ է, որ ինքը մրցակից չունի։ Մյուս կողմից, մեր շատ «նոր երիտասարդ» բիզնեսբոյերի կողմից մրցակցությունն դիտարկվում է որպես «ուրիշի հացին վայիս» լինել, ինչում բնականաբար չեն ուզենա խոստովանել՝ հարիր չէ։
ՄՅՈՒՍ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ
Եթե բենչմարկինգի բացակայությունը զգալիորեն նվազեցնում է բիզնեսի արդյունավետությունը, այս երևույթը ուղղակի կանգնեցնում է բիզնեսի զարգացումը։ պատկերացնում եք քանի լավ մտքեր են թաղվել «Էդ հնարավոր չի անել», «Մեր Գագոն փորձեց՝ տակ տվեց», «Նման բան ոչ ոք չի արել» և այլն։ Բայց նման գործը խաթարող պատրվակներից, ամենաշատը ինձ նյարդացնում է «Էտտեղ մրցակցություն կա՝ չես դիմանա»։ Նյարդայնացնում է ոչ թե այն փաստը, որ բիզնեսից դուրս բոլորն էլ անում են բենչմարկինգ, այլ այն, որ երիտասարդ ձեռնարկատերերի միտքը հենց սկզբից մտնել շուկա ու լինել առաջինը։ Առաջինը՝ միայն առաջինը ու միանգամից։ Հասկանալով որ իրենք չեն լինի առաջինը, բիզնես գաղափարը միանգամից դեն է նետվում։ Մի կողմից սա լավ է՝ գործից չհասկացողները անիմաստ  «եթերը չեն մունդռի», ու կմնան միայն իսկական բիզնեսի հոտառությամբ մարդիկ, մյուս կողմից էլ, բոլորը չեն որ Գուգլ կարող են ստեղծել՝ մանր ու միջին բիզնեսը հիմնականում ստեղծվում է մանր ու միջին մարդկանց կողմից։
Սակայն ցանկացած գործ սկսելուց առաջ պետք է հիշել. Գրեթե չկան այնպիսի ոլորտներ, որտեղ ինչ որ մեկը արդեն չկա։ Եթե կա ինչ որ մեկը, չի նշանակում որ չեն կարող լինելը ուրիշները։ Եթե շուկայում կան հինգ խաղորդներ, ապա նոր շուկա մտնողին նախևառաջ անհրաժեշտ է դառնալ 6-րդը, այնուհետ 4-րդը, 3-րդը  ու այդպես շարունակ։  Եթե նույնիսկ կան շուկաներ, ուր կա հստակ առաջատար՝ միևնույն է նոր ընկերությունը միշտ շանսեր ունի իր տեղը գրավելու։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ
ԻՆՉՈ՞Ւ ԼԻՆԵԼ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Ազատ շուկայի կողմնակիցներից շատերի համոզմամբ` բիզնեսի միակ նպատակը շահույթն է։ Մինչդեռ հակառակ կողմը պնդում է, որ հասարակության նկատմամբ բիզնեսը կրում է որոշակի պատասխանատվություն՝ առաջ քաշելով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) գաղափարը։ Սակայն, ճշմարտությունն այլ է. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, դառնալով ընկերությունների ռազմավարական զարգացման կարևոր տարրերից մեկը, հնարավորություն է ընձեռում ավելացնել շահույթը և տալիս է լրացուցիչ մրցակցային առավելություններ` միևնույն ժամանակ լուծելով բազմաթիվ սոցիալական, բնապահպանական հարցեր։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Առաջին հայացքից սոցիալական, բնապահպանական խնդիրների լուծումը պետության խնդիրն է։ Չէ՞ որ մասնավոր հատվածը վճարում է հարկեր, գործում է գրված օրենքների սահմաններում, իսկ պետությունը, հարկերի հաշվին ձևավորելով եկամուտներ, իր հերթին պարտավոր է լուծել հասարակության առաջ ծառացած խնդիրները։ Սակայն արի ու տես, որ նույնիսկ ամենազարգացած ազատական շուկաներ ունեցող երկրներում բիզնեսը դուրս է գալիս օրենքով սահմանված պարտավորությունների շրջանակիցª իրականացնելով տարբեր բնապահպանական, սոցիալական, բարեգործական ծրագրեր։ Այսպիսով, եթե նախկինում ենթադրվում էր, որ ընկերությունները պատասխանատու էին միմիայն իրենց բաժնետերերի առջև, ապա այժմ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարի ձևավորմամբ` նրանց շահառուների ցանկն ընդլայնվում է` ներառելով հասարակությանը, սպառողներին, մատակարարներին, մրցակիցներին, շրջակա միջավայրը և այլն։
Աշխարհում այսօր ձևավորվում է հստակ պահանջարկ պատասխանատու, էթիկական, բնապահպանական արտադրանքի նկատմամբ, ինչն էլ իր հերթին ստիպում է ընկերություններին իրականացնել ԿՍՊ քաղաքականություն։
2000թ. մեկնարկած «Կիմբերլիի գործընթացը» նպատակ ուներ կասեցնել Աֆրիկայից «արյունոտ ադամանդների» (երբ վաճառքներից ստացված գումարներով ֆինանսավորվում են քաղաքացիական բախումները տարածաշրջանում) արտահանումն ու վաճառքը։ Դրանից հետո գործընթացին մասնակից պետությունները պահանջում են ադամանդի հումք վաճառող արտադրողներից ունենալ ծագման հատուկ սերտիֆիկատ, որը կվկայի նրա «ոչ կոնֆլիկտային» լինելը: Այս քայլի միջոցով ոչ միայն իրականացվում է զարգացած երկրների «խաղաղություն աշխարհին» սուրբ առաքելությունը, այլև հնարավորություն է տրվում բարոյական սպառողներին վստահ լինել, որ իրենց ծախսած փողերը չեն նպաստելու արյունահեղությանը։ Նույն կերպ առաջ են գալիս «սոցիալապես պատասխանատու» մի շարք ապրանքների` արմավենու յուղի, ձկնամթերքի և այլնի գաղափարները։
Այսպիսով, ժամանակակից աշխարհում առաջ է գալիս բիզնեսի սոցիալականացման անհրաժեշտությունը։ Միայն պետության, օրենքի թույլտվությունն այլևս բավարար չէ գործարարության համար։ Բիզնեսին արդեն անհրաժեշտ է գործունեության «արտոնագիրը» ստանալ նաև հասարակությունից։
THE BUSINESS OF BUSINESS IS BUSINESS
Դեռևս 1970թ. իր «Կապիտալիզմ և անկախություն» գրքում Միլթոն Ֆրիդմանը ԿՍՊ-ն անվանեց ազատ հասարակության «հիմքերը քայքայող տեսություն»։ Ֆրիդմանի կարծիքով` «Բիզնեսն ունի մեկ և միայն մեկ սոցիալական պատասխանատվություն. օգտագործելով ռեսուրսները` զբաղվել այնպիսի գործունեությամբ, որն ավելացնում է շահույթը` միևնույն ժամանակ հետևելով խաղի կանոններին, այսինքն` բաց և ազատ մրցակցություն՝ առանց խաբեբայության և կեղծիքների։ Սակայն ԿՍՊ-ն ընդամենը բարի կամքի դրսևորում չէ, առավելևս երբ այն ստանում է ռազմավարական բնույթ: Ռազմավարական ԿՍՊ-ի միջոցով ընկերություններն ստեղծում են գործունեության համար բարենպաստ միջավայր և ապահովում երկարաժամկետ զարգացման լայն հնարավորություններ։ «Կաթի մթերման ոլորտում իրականացվող ԿՍՊ միջոցառումները փոխադարձ շահավետ են թե՜ մեր և թե՜ ֆերմերների համար։  Սեփական ներդրումներով ընկերությունը դեռևս 2001թ. Հայաստանի մի շարք մարզերում, հատկապես սահմանամերձ գոտիներում ձևավորել է կաթի մթերման կայաններ (Սիզավետ, Պրիվոլնոյե, Ճամբարակ, Շորժա, Գորայք):Այս կայանների միջոցով ֆերմերները ստանում են իրենց արտադրանքի իրացման կայուն շուկա, հետևաբար նաև` եկամտի հաստատուն աղբյուր։ Միաժամանակ տեղերում ձևավորվում են նոր աշխատատեղեր: «Աշտարակ Կաթը» շահում է, քանի որ նման ճանապարհով հնարավորություն է ստանում պահպանել կաթի որակական հատկանիշները»,- ասում է «Աշտարակ Կաթ» ընկերության կորպորատիվ կառավարման հարցերով տնօրենի տեղակալ Նարինե Մելիքյանը։ Նման մթերման կայանների միջոցով  «Աշտարակ Կաթը» ապահովում է իր խոստումը՝ արտադրել կաթնամթերք տեղական անարատ կաթի հիման վրա, իսկ գյուղացին, ունենալով կայուն եկամտի աղբյուր, կառչում է իր հողից։ Ընկերությունն իրականացնում է նաև մի շարք այլ սոցիալական ծրագրեր, որոնց շնորհիվ ձեռք է բերում բարի համբավ և կորպորատիվ բարձր հեղինակություն՝ ապահովելով սպառողների կայուն բանակ։ «Աշտարակ-Կաթը» համոզված է, որ սոցիալական պատասխանատվության հաջողությունը ոչ թե այդ ուղղությամբ կատարված ներդրումների քանակական մեծության, այլ կոնկրետ ծրագրից ստացվող արդյունքների մեջ է: «Աշտարակ Կաթն» իրականացնում է նաև մի շարք այլ սոցիալական ծրագրեր, որոնք անմիջական կապ չունեն իր գործունեության հետ։ Պատճառը որքան պարզ, այնքան էլ կարևոր է. բարձր արտագաղթի պայմաններում կրճատվում է նաև կաթնամթերքի շուկան։
«ԿՍՊ սկզբունքների ներդրումն ու հետևողական իրականացումը ձևավորում է ընկերության համար կայուն դրական իմիջ։ Շատ հաճախ պայմանագրեր կնքելիս, վարկեր տրամադրելիս հաշվի են առնում ընկերության հաջողությունները ԿՍՊ ոլորտում։ Որոշ դեպքերում ընկերության բաժնետոմսերն ու շուկայական արժեքը գնահատվում են` ելնելով նրա վարած ԿՍՊ քաղաքականությունից»,- ասում է GeoProMining Gold ընկերության Հանրության հետ կապերի և ԿՍՊ գործադիր Ռուզաննա Գրիգորյանը։ GPM ընկերությունների խմբի սոցիալական ծրագրերի միջոցով մասնավորապես Ագարակի հիվանդանոցին ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն, իրականացվում է Ագարակ և Մեղրի քաղաքների ջրամատակարարման համակարգերի բարելավումը և այլն։ Գնահատելով ԿՍՊ-ի դրական արդյունքները ընկերության համար` Ռ. Գրիգորյանը փաստում է. «Նախ` հնարավորություն ենք ստանում գրավել և պահել բարձր մասնագիտական ունակություններով օժտված կադրեր։ Երկրորդ` արտասահմանյան մեր գործընկերներն ավելի մեծ պատրաստակամությամբ են աշխատում սոցիալապես պատասխանատու ընկերության հետ։ Եվ վերջապես` ԿՍՊ-ի միջոցով ընկերության շուրջ ձևավորվում է սոցիալական բարեկեցություն գոտ»։
Ի վերջո, ընկերությունները ինչո՞ւ պետք է իրականացնեն ԿՍՊ: Կամ պե՞տք է արդյոք նրանք հաշվի առնեն իրենց ակնկալիքները շահույթի ավելացման մասով: «Սթար» սուպերմարկետների ցանցի հասարակայնության հետ կապերի և սոցիալական ծրագրերի պատասխանատու Մարիամ Հարությունյանը այս հարցին հետևյալ պատասխանն է տալիս. «Յուրաքանչյուր քիչ թե շատ խոշոր և նորմալ ընկերություն պետք է հաշվետու լինի հասարակության առաջ, այսինքն` զբաղվի ԿՍՊ-ով, որը նաև կարող է երկարաժակետ հատվածում բարձրացնել ընկերության շահութաբերությունը: Բայց անգամ եթե այն դրականորեն չի ազդելու շահույթների մեծության վրա, միևնույնն է, պետք է զբաղվել դրանով, որովհետև դա ճիշտ է»: Ի դեպ, ՙՍթարի՚ ԿՍՊ-ն հետևյալ հիմնական ուղղվածություններն ունի` բնապահպանություն, կրթություն, սպորտ և հաշմանդամ երեխաներ: Իսկ իրականացված քայլերը հանդես են գալիս բարեգործական և հովանավորչական նախաձեռնությունների տեսքով: Օրինակ` ընկերությունը ծրագրում է ֆինանսական աջակցություն տրամադրել զոհված ազատամարտիկների երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցի աշակերտներին: Մեկ այլ ծրագրի շրջանակներում ամեն տարի մայիսին ցանցի մեջ մտնող սուպերմարկետներում իրականացվում  է հանգանակություն, որի արդյունքում հավաքված գումարն ընկերության կողմից կրկնապատկվում է և ուղղվում լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման նպատակներին:
Այսպիսով ռազմավարական ԿՍՊ-ն հնարավորություն է տալիս ընկերություններին ձեռք բերել լրացուցիչ մրցակցային առավելություններ, ստանալ գործունեության համար անհրաժեշտ հասարակության «բարին», իսկ երկարաժամկետ կտրվածքում այնպիսի ոչ նյութական ակտիվներ, ինչպիսիք են բարի համբավն ու հեղինակությունը, և վերջապես վերածել այդ ամենը շոշափելի ֆինանսական ցուցանիշների։ Սակայն միշտ անհրաժեշտ է հիշել, որ ԿՍՊ-ն այն չէ, թե ինչպես է բիզնեսը փող ծախսում, այլ այն, թե ինչպես է նա այդ փողն աշխատում։
ԻՆՉՈ՞Ւ ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ԿՍՊ-ն առավել քան արդիական է նաև զարգացող երկրներում, որտեղ նոր ձևավորվող պետական ինստիտուտները դեռևս ընդունակ չեն ամբողջովին լուծել հասարակության խնդիրները։ ՙՀայաստանն ունի բազմապիսի խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Անարդար կլիներ այդ բոլոր խնդիրների լուծումը թողնել պետության ուսերին,-ասում է Հայաստանում ԿՍՊ աշխատանքային խմբի անդամ Բրիտանական խորհրդի(British Council) ծրագրերի ղեկավար Նազարեթ Սեֆերյանը:- ԿՍՊ-ն ուղղված է մասնավոր հատվածին երկրի խնդիրների լուծմանը ներգրավելուն՚։ Անշուշտ, բիզնեսը պետք է մասնակցի երկրում առաջացող խնդիրների լուծմանըª անկախ նրանից` այն իր պարտավորությունների շրջանակներում է, թե ոչ։ Սակայն ԿՍՊ սկզբունքների ներդրումը հիմնավորված չէ միայն ալտրուիզմով։ Այն լայն հնարավորություններ է տալիս իրականացնել թե՜ բիզնեսի և թե՜ պետության ու հասարակության զարգացման երկարաժամկետ ծրագրեր։
Առաջին հայացքից զարգացող երկրների հիմնական առավելությունը ստանդարտների ու սահմանափակումների ցածր նիշը կամ նույնիսկ բացակայությունն է։ Աշխատանքի, բնապահպանության, սոցիալական ցածր պահանջները ստեղծում են օտարերկրյա ներդրումների համար բավական գրավիչ միջավայր։ Ցածր ստանդարտների պայմաններում զարգացող երկրների թողարկած արտադրանքն ավելի էժան է և, հետևաբար, ավելի մրցունակ համաշխարհային շուկաներում։ Անշուշտ, բնական ռեսուրսների, աշխատուժի անխնա շահագործումը առավելություններ են զարգացած երկրների համեմատ, սակայն այս թվացյալ առավելությունը չի կարող ապահովել զարգացում երկարաժամկետ կտրվածքով։ Այս ճանապարհով շարժվող ցանկացած պետություն վաղ թե ուշ հայտնվելու է բնապահպանական և սոցիալական անլուծելի խնդիրների առաջ։ Այսպիսով առաջանում է կայուն տնտեսական զարգացման անհրաժեշտությունը, ասել է թե` պետք չէ ապրել ապագա սերունդների հաշվին։ Մյուս կողմից` եթե զարգացած աշխարհը ձգտում է բարձր ստանդարտների և պահանջում է սոցիալապես պատասխանատու բարիքներ, ապա զարգացող երկրները պետք է կարողանան ապահովել այն։
ՀԱՐՈՒՍՏԻ ՈՍԿԻՆ ՈՒ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ
Դեռևս երկու հազար տարի առաջ էր հայտնի դարձել, որ հարուստի ոսկին Սբ Պետրոսի անցակետում ունի ավելի փոքր արժեք, քան աղքատի լուման։ Այնուամենայնիվ, հարուստ մարդիկ շարունակում են զբաղվել բարեգործությամբ ոչ միայն խղճի հանգստության, այլև մարկետինգային և PR նպատակներով։ Բարեգործությունն իր հերթին ստեղծում է դրական հասարակական կարծիք ընկերության և, մասնավորապես, նրա արտադրանքի մասին։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ բարեգործության ազդեցությունը հաճախ ավելի մեծ է ընկերության ղեկավարիª բարեգործի, քան ընկերության իմիջի վրա։
Ընդհանրապես, բարեգործությունը, որն իրականացվում է ընկերության հիմնական գործունեության հետ կապ չունեցող ոլորտներում, ավելի շուտ դիտվում է որպես PR-ի մաս։ Իսկ այն բարեգործությունը, որը նպաստում է ընկերության ներքին կամ արտաքին միջավայրերի զարգացմանը և լուծում է նրա գործունեության ոլորտի խնդիրները, ընդունված է որակել որպես ռազմավարական բարեգործություն։ Այս դեպքում բարեգործությունը դառնում է ընկերության ԿՍՊ ռազմավարության մասերից մեկը և երկարաժամկետ կտրվածքով ապահովում է ընկերությանը լրացուցիչ շահույթ։ Եթե ընկերությունն ընտրել է բարեգործության երկրորդ տարբերակը, ապա մեծ հավանականությամբ` նրա որդեգրած քաղաքականությունը կունենա ավելի երկարաժամկետ բնույթ։ «Տնտեսական ճգնաժամի պայմաններում այն ընկերությունները, որոնց բարեգործությունը չի ունեցել ռազմավարական բնույթ, կսկսեն կրճատել հատկացվող գումարները,- ասում է CSR International ընկերության տնօրեն Վեյն Վիսսերը:- Ռազմավարական բարեգործության սկզբունքներով առաջնորդվող ընկերություններն ավելի քիչ հակված կլինեն դա անելու, քանի որ բարեգործության ծավալների կրճատումից կարող են տուժել հենց իրենք»։
Իր բնույթով, ռազմավարական բարեգործությունը չի հակասում նույնիսկ Ֆրիդմանի առաջ քաշած այն դրույթին, որ ընկերությունն իրավունք չունի իր բաժնետերերին պատկանող գումարները ծախսել ուրիշների համար։ Իսկապես, միգուցե ավելի ճիշտ կլինի, որ ընկերությունները, ասենք, բարեգործության նպատակով հատկացվող գումաների հաշվին բարձրացնեն աշխատողների աշխատավարձերը, իսկ վերջիններս էլ արդեն կորոշեն, թե ինչ բարեգործական ծրագրերի վրա կարելի է գումար ծախսել։ Վերջին հաշվով` փաստ չէ, որ ընկերություններն ավելի արդյունավետ բարեգործներ են, քան անհատները։
Անշուշտ, չի կարելի նվազեցնել բարեգործության դերը հասարակության սոցիալական խնդիրները լուծելու հարցում։ Սակայն բարեգործությունն այս դեպքում հարուստ անհատների խնդիրն է, իսկ բիզնեսները պարտավոր են իրենց դրամական միջոցներն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ թե՜ հասարակության և թե՜ հենց իրենց համար։
ՍԱՌՈՒՅՑՆ ԱՐԴԵՆ ՇԱՐԺՎԵԼ Է
Արդեն երկու տարի է` Հայաստանում գործում է ԿՍՊ աշխատանքային խումբը, որի անդամներն են միջազգային 4 կազմակերպություններª Բրիտանական խորհուրդը, Հայաստանի Ամերիկյան առևտրի պալատը, Եվրասիա համագործակցության հիմնադրամն ու Միացյալ Ազգերի զարգացման ծրագիրը (UNDP): Իր գործունեության երկու տարվա ընթացքում աշխատանքային խումբն իրականացրել է բազմաթիվ սեմինարներ` արտասահմանից հրավիրված ԿՍՊ մասնագետների մասնակցությամբ։ «Եղել են դեպքեր, երբ մեր կազմակերպած սեմինարներից հետո մասնակիցները ինչ-որ չափով սկսել են ներդնել ԿՍՊ սկզբունքներն իրենց ընկերություններում։ Նման դեպքերը դեռ շատ չեն, սակայն զգացվում է աճի որոշակի միտում։ Բացի վերոնշյալից, հիմա իրականացնում ենք սոցիալական ծրագրեր «Մայքրոսոֆթի» և «Բիլայնի»  հետ»,- ասում է Ն. Սեֆերյանը։
Այսօր բազմաթիվ հայկական ընկերություններ միացել են ՄԱԿ-ի Գլոբալ համաձայնագրին։ Ընկերությունները պարբերաբար ներկայացնում են հաշվետվություններ, որոնցում արծածված են նրանց իրականացրած սոցիալական ծրագրերի արդյունքները, ու հավաստում են իրենց հետևողականությունը Գլոբալ համաձայնագրի 10 հիմնարար սկզբունքներին։ Գլոբալ համաձայնագիրը ընկերությունների սոցիալական քաղաքականությունը դարձնում է ավելի թափանցիկ հանրության համար։ Միգուցե ուսումնասիրելով հաշվետվությունները` քաղաքացին հետագայում հաշվի կառնի այն ապրանքների կամ ծառայությունների, ինչպես նաև գործընկերների ընտրության ժամանակ։ Սակայն այս պարագայում ևս «թացը չորից ջոկելու» պարտավորությունը դրված է սպառողի վրա։
Հայաստանում ԿՍՊ-ի ճիշտ ընկալման, ինչպես նաև տարածման հարցերը դեռևս մնում են բավական վատթար վիճակում: Իհարկե, այստեղ գլխավոր դերակատարը բիզնեսն է, մասնավոր հատվածը, սակայն շատ բան ունի անելու պետությունը, ինչպես նաև լրատվամիջոցները: Պետությունը հիմնականում կարող է սահմանել հարկային որոշակի արտոնություններ: Լրատվամիջոցներն իրենց հերթին պետք է հնարավորինս իրենց ուշադրության կենտրոնում պահեն այս կարևոր հարցը:
Հաբեթ Հ. Մադոյան
Business Class N5(17) ԴԵԿՏԵՄԲԵՐ