
ՄԻՋԻՆ ԱՍԻԱ
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՐՁԱՔԱՐԸ
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ամենևին էլ Երկիր մոլորակին մեծ արագությամբ մոտեցող գիսաստղ չէ, որ կարողանար միավորել համայն մարդկությանը ընդհանուր վտանգի առջև£ Այնուամենայնիվ, թվում էր, թե նրա դեմ պայքարը կարող էր միավորել աշխարհի հզորներին£ Չնայած հզորները խոսում են խորտակվող նույն նավի մեջ գտնվելու մասին, սակայն շարունակում են առաջ տանել իրենց աշխարհաքաղաքական շահերըª լուծելով արևի տակ ավելի մեծ տեղ զբաղեցնելու մշտնջենական խնդիրը£ Եվ քանի որ Երկիր մոլորակի վրա այլևս չհայտնաբերված տարածքներ չկան, որոնք կբաժանվեն Հռոմի պապերի հրովարտակներով, մեկի դիրքերի ուժեղացումը անխուսափելիորեն բերում է մյուսի թուլացմանը£ Տնտեսական ճգնաժամն էլ, իր հերթին, լրացուցիչ հնարավորություն է տալիս աշխարհի մեծերինª տարածելու իրենց ազդեցությունը£
ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՒՅՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
21-րդ դարի սկզբից քաղաքական բառապաշարը հարստացավ ևս մեկ տերմինովª գունավոր հեղափոխություն£ Գունավոր հեղափոխություն էին անվանում իշխանափոխության այն եղանակը, որն իրականացվում էր առանց զգալի բռնությունների, ուղեկցվում էր իշխող վերնախավի փոփոխությամբ և հաստատում էր իրական դեմոկրատիա£ Գունավոր հեղափոխությունները կիրառվում էին նախկին ԽՍՀՄ (կամ նրա ազդեցության ոլորտի) երկրներում, միշտ ֆինանսավորվում էին միջազգային կազմակերպություների կողմից, և նոր իշխանություններն անմիջապես հաստատում էին իրենց հավատարմությունը Արևմուտքին£ Եվ էական չէ, որ նման հեղափոխությունները երկիրը երկարատև քաղաքական ճգնաժամի մեջ են գցում (ինչպես, օրինակ, Վրաստանում, Ուկրաինայում), իսկ նոր տերերն էլ իշխանությունը շարունակում են պահել հին եղանակներով£
ԱՄՆ-ը ժամանակավորապես հաստատվել էր Միջին Ասիայում, և քանի որ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի վերջը չէր երևում, և որոշակի տարաձայնություններ էին նկատվում հարկադիր-կամավոր դաշնակիցների հետ, որոշվեց գունավոր հեղափոխությունների շարքով ամրացնել սեփական դիրքերն այդ տարածաշրջանում£ Առաջին փորձը Ղրղզստանում էր, ուր դեռ 1990 թվականից անփոփոխ իշխում էր Ասկար Ակաևը£ 2005թ. այստեղ անցան հերթական պառլամենտական ընտրությունները£ Ժանրի լավագույն կանոններով Եվրոխորհուրդը, արտասահմանյան ՀԿ-ները, մարդու իրավունքների կատաղի պաշտպանները հայտարարեցին, որ ընտրությունները չեն բավարարում միջազգային նորմերին (կարծես թե այստեղ երբևէ այլ բան էր եղել)£ Ընդդիմադիրներին հաջողվեց գրոհով վերցնել կառավարության շենքը£ Ասկար Ակաևը ստիպված լքեց երկիրըª հեռանալով Մոսկվա£ Հենց այստեղ էլ նա տվեց իր հրաժարականըª իշխանությունը հանձնելով ընդդիմության ներկայացուցիչներին£ Այսօր Ակաևը Ռուսաստանի ԳԱԱ անդամ է և զբաղվում է գիտությամբ£ Ղրղզական ՙԿակաչների հեղափոխությունը՚ հաջողվեց, չնայած չանցավ անարյուն£ Իշխանության եկավ համամարդկային և դեմոկրատական գաղափարներով տոգորված ընդդիմությունը£ Ինչպես և մյուս դեպքերում, Ղրղզստանն ընկավ հետհեղափոխական շոկի մեջ, նախկին համախոհները բախվեցին միմյանց, իսկ նոր սահմանադրությունն ընդունվեց այնպիսի հապճեպությամբ, որ մտավ պատմության մեջ քերականական սխալների ահռելի մեծ քանակով£
Սակայն Ղրղզստանը չգնաց իր նախորդ ՙգունավորների՚ հետքերով£ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում չեղավ, արտաքին քաղաքականությունն էլ բացառապես դեպի Արևմուտք չի նայում£ Այս տարի ղրղզները որոշեցին հրաժարվել ամերիկյան զինվորականներին Մանասի ռազմական օդանավակայանում հյուրընկալելուց£ Այդ իսկ պատճառով ամերիկյան վերլուծաբաններն էլ քիչ-քիչ սկսեցին հրաժարվել ՙԿակաչների հեղափոխությանը՚ գունային երանգներ տալուց£
Հաջորդ փորձադաշտը Ուզբեկստանն էր, մյուս պետությունը, որը համաձայնվեց աֆղանական գործողության հենց ամենասկզբում իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի ռազմական հենակետը£ Այստեղ հեղափոխության փորձ արվեց կակաչներից ընդամենը մի քանի ամիս անց: 2005թ. ուզբեկական Անդիջան քաղաքում սկսված ապստամբությունը ամենասկզբից չգնաց գունավոր սցենարով£ Եղան բախումներ, զգալի զոհեր£ Ազատական Արևմուտքը Ուզբեկստանի ղեկավարությանը միանգամից մեղադրեց մարդու իրավունքների խախտման և մի շարք այլ մահացու մեղքերի մեջ£ Ռուսաստանն էլ նոր թափ հավաքող Շանհայյան համագործակցության կազմակերպության հետ հայտարարեց իր աջակցությունը Ուզբեկստանի իշխանություններին և նշեց, որ թույլ չի տա երրորդ ուժերին ներքաշվել այս գործընթացների մեջ£
Ի պատասխան արևմտյան բարեկամների դավաճանական գնահատականներին, Ուզբեկստանի իշխանությունները պահանջեցին դուրս բերել ամերիկյան ռազմական հենակետը Կարշի-Խանաբադից£ 2006թ. Ուզբեկստանը նորից մտավ ՀԱՊԿ, իսկ Կարշի-Խանաբադում այսօր ռուսական զորքերն են£
Այն, ինչ աշխատեց մի տեղ, դեմ առավ պատին այլ տեղում£ Գունավոր հեղափոխությունների սերմը միջինասիական հողում այդպես էլ ծիլ չտվեց£
ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Ամերիկացիները հաստատվեցին Միջին Ասիայում 2001թ.ª համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ՙհամաձայնագրի շրջանակներում՚£ Այն ժամանակ չսատարել ամերիկացիներին նույնը կլիներ, ինչ, ասենք, 1945թ. աջակցել հիտլերյան Գերմանիային£ Բոլորը շտապում էին ինչ-որ մասնակցություն ունենալ Թալիբանի դեմ պայքարում£ Մյուս կողմից էլ, թալիբներն անընդհատ սպառնում էին հեղափոխություն արտահանել Միջին Ասիաª վտանգելով կոմերիտական նախագահների միանձնյա աշխարհիկ իշխանությունը£ Ռուսաստանն էլ, գտնվելով հակաահաբեկչական համամարդկային պայքարի թմբիրի մեջ, հեշտությամբ թույլ տվեց ՆԱՏՕ-ին մտնել պատմականորեն իր ազդեցության ներքո գտնվող այս տարածաշրջանը£
Ամերիկացիները ստացան երկու ռազմական հենակետի իրավունքª ղրղզական Մանասում և ուզբեկական Կարշի-Խանաբադում£ Եվս մեկ ռազմական հենակետ ստեղծեց Գերմանիանª ուզբեկական Թերմեզ քաղաքում£ Այնուամենայնիվ թե° ուզբեկները, թե° ղրղզները NATO-ի հենակետերն ընդունելիս չէին առաջնորդվում միայն մարդկային չարիքներից ՙխոշորագույնի՚ ահաբեկչության դեմ անշահախնդիր պայքարի մարմաջով£ Հենակետերի առկայությունն իր գինն ուներ£ Օրինակ` ուզբեկներին հենակետի օգտագործման համար վճարվեց 23 մլն դոլար£ Ընդ որում, ամերիկացիները չէին ուզում վճարել նույնիսկ այս գումարը` պատճառաբանելով, որ չեն ցանկանում ֆինանսավորել հակաժողովրդական և անմարդկային ուզբեկական կառավարությանը£ Սակայն մշտապես իր պարտքերը վճարողի դժվարությամբ ձեռք բերված հռչակը վեր է ամեն ինչից£
Կակաչների հեղափոխության արդյունքում իշխանության եկած Կուրմանբեկ Բակիևը փոխեց Մանասի վարձակալման պայմանները£ Եթե նախկինում ամերիկացիները վճարում էին սիմվոլիկ գումարª 2 մլն ԱՄՆ դոլար մեկ տարվա համար, Բակիևը տարեկան վարձավճարը հասցրեց 150 մլն դոլարի£
Այսպիսով` նատոյական բազաների տեղակայումը միջինասիական երկրներում ամենևին էլ միայն բարոյական բավարարվածություն չէ, որ պարգևում է հյուրընկալող պետություններին£ Հետևաբար, նրանց դուրսբերումը կամ փոխարինումը այլ երկրների զինված ուժերով նույնպես պետք է իր հիմքում ունենար որևէ զգալի նյութական արժեք£
Մանասի հենակետն էլ դուրս չէ վերը նշված տրամաբանությունից£ Չնայած Ռուսաստանը հայտարարում է, որ հեռու է Մանասի գործընթացներից, այնուամենայնիվ, նշված որոշումը Ղրղզստանն ընդունեց Ռուսաստանից ֆինանսական աջակցություն ստանալուց հետո£ Եվ այսպես, Մանասի ռազմական հենակետի դուրսբերումը, հետևաբար և Ռուսաստանի հաղթանակի գինը, հաշվարկվել է հետևյալ կերպ£ Ռուսաստանը տրամադրում է Ղրղզստանին 300 մլն դոլար վարկ 0,75%-ով 40 տարի ժամկետով, ներդնում է 1,7 մլրդ դոլար Կամբարտանի ՀԷԿ-ի շինարարության մեջ, ինչպես նաև անհատույց ֆինանսական օգնություն է ցույց տալիս 150 մլն դոլար ծավալով£
ԻՆՉՊԵՍ ԵՓԵԼ ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽ ՄԵԿ ՊՂՆՁՈՒՄ
Բուշի նախագահության վերջին տարում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ոչ թե կանգնած էին սառը պատերազմի վերսկսման վտանգի առաջ, այլ նույնիսկ հիշում էին երկաթե վարագույրի ոսկե ժամանակները£ Այսօր կարծես թե վեճի առիթները քիչ-քիչ նվազում են£ Արդեն իսկ ԱՄՆ Ռուսաստանի հետ հարաբերությունների հանձնաժողովը խորհուրդ է տվել Օբամային հրաժարվել Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ հրավիրելու մտադրությունից£ Միևնույն ժամանակ այս տարվա մարտից վերականգնվում են ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները, որոնք խզվել էին հարավ-օսական պատերազմից հետո£ Երբ անցյալ տարի ԱՄՆ-ը (ի դեմս ՆԱՏՕ-ի) սպառնում էր խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերջինիս ներկայացուցիչները նույնիսկ մի տեսակ արհամարհանքով նշում էին. Ռուսաստանն առանց ՆԱՏՕ-ի կարող է, ՆԱՏՕ-ն առանց Ռուսաստանիª ոչ£ Առաջին հերթին, իհարկե, նրանք նկատի ունեին Աֆղանստանում ՆԱՏՕ-ական զորամիավորումների նյութատեխնիկական սպասարկման ճանապարհների ապահովումը£ Այսօր, երբ ԱՄՆ-ը պատրաստվում է ավելացնել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում, բայց զրկվում է Կարշի-Խանաբադի ռազմական հենակետից, Ռուսաստանի աջակցությունը նրա համար դառնում է առավել քան կարևոր£ Աֆղանական գործողության սկզբում ԱՄՆ-ը իր զորամիավորումների նյութական ապահովման երկու ճանապարհ ուներª Միջին Ասիայով և Պակիստանով£ Սակայն այս երկրում հերթական դեմոկրատական փոփոխությունները հերթական անգամ նրան նետեցին անկայունության գիրկը և այն այլևս չի կարող դիտարկվել որպես ապահով ճանապարհ£ Մնում է միայն երկու ելք. կա°մ դիմել մի շարք զիջումների` փոխարենը ստանալով ռուսների աջակցությունը, կա°մ առնվազն լոյալությունը միջինասիական ճանապարհի ապահովման հարցում, կա°մ էլ գտնել նոր դաշնակիցներ տարածաշրջանի մյուս երկրներից£ ԱՄՆ-ը այսօր կարծես թե գնում է այս երկու տարբերակի համակցման ճանապարհով£
Այս տարվա մարտի 3-ին Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի համար նախատեսված ոչ ռազմական նշանակության առաջին բեռն անցավ Ռուսաստանի տարածքով£ Ամերիկացիները կարողացան ստանալ նաև Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի` նրանց տարածքը ոչ ռազմական նպատակներով օգտագործվող բեռների տեղափոխման համար անհրաժեշտ համաձայնությունը£ Փաստորեն, փակելով մի ճանապարհը` ռուսները բացում են մյուսըª հասկացնելով ԱՄՆ-ին, որ Աֆղանստանի ռազմական միավորման նյութական ապահովումը հետայսու հիմնականում կախված է լինելու նրանցից£ Դրա դիմաց կարելի է ոչ միայն պահանջել Վրաստանն ու Ուկրաինան, այլև նույնիսկ մի քիչ առևտուր անել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգիª Արևելյան Եվրոպայում տեղակայելու հարցում£
Սակայն ամերիկացիների ծրագրերի մեջ ամենևին էլ չի մտնում ամբողջովին հայտնվել Ռուսաստանից կախված վիճակում£ ԱՄՆ-ը փնտրելու է նոր դաշնակիցներ£ Առաջին հերթին ուշադրություն կդարձվի Ուզբեկստանի վրա£ Անդիջանի դեպքերն արդեն կարծես թե պատմություն են դարձել£ Կարիմովն էլ ուզում է մոռանալ նախկին դաշնակիցների չոր դիրքորոշումը և պատրաստ է սկսել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ` նույնիսկ վերադարձնելով ռազմական հենակետերը (բնականաբար, ստանալով ֆինանսական աջակցություն)£ Տնտեսական շահը նորից վեր է դասվում հին վիրավորանքներից£ Օբամային դժվար կլինի բացատրել, թե ինչու է ճգնաժամի մեջ գտնվող իր երկիրը ֆինանսական օժանդակություն ցուցաբերում ՙոչ դեմոկրատական՚ Ուզբեկստանին£ Միջինասիական մյուս երկրներն էլ դեմ չեն լինի նույն կերպ մասնակցելու հակաահաբեկչական պայքարին, եթե դրա դիմաց ստանան որոշակի տնտեսական-քաղաքական դիվիդենտներ£ Սակայն բարկացնել Ռուսաստանին ոչ ոք չի ցանկանում, և համագործակցությունն ԱՄՆ-ի հետ միջինասիական խաները կսկսեն միայն Ռուսաստանի համաձայնության կամ, առնվազն, լռության դեպքում£
ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈ±ՐԴ Է
Արևմուտքն ու Ռուսաստանը Միջին Ասիայում ազդեցության տարածման մրցավազքում ամենևին էլ միայնակ չեն£ Եթե Ռուսաստանն ու Արևմուտքը (հանձինս Մեծ Բրիտանիայի) տարածաշրջանում են ընդամենը 19-րդ դարից, ապա Չինաստանը պայքարում է դրա համար արդեն ավելի քան երկու հազար տարի£ Վերջին հաշվով, այստեղով է անցել Չինաստանը Արևմուտքին միացնող խոշորագույն առևտրական ուղիներից մեկըª Մետաքսի ճանապարհը£ Այժմ Չինաստանի համար Միջին Ասիայի կարևորությունը ձեռք է բերել այլ երանգներ, որոնցից հիմնականը երկուսն ենª արևմտյան սահմանների և էներգետիկ անվտանգության ապահովումը£
Չինաստանը, ինչպես յուրաքանչյուր դասական կայսրություն, իր մեջ է ներառում տարբեր ազգեր և ժողովուրդներ£ Ինչպես և ցանկացած այլ կայսրության դեպքում, այս ազգերն անընդհատ ձգտում են ինքնավարության և ինքնիշխանության£ Չինաստանի արևմուտքում ձևավորված Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը Պեկինի համար մշտական անհագստության աղբյուր է դարձել£ Այստեղ են ապրում թյուրքալեզու ույղուրները, որոնց հակամարտությունը Արևի կայսրության հետ հարյուրամյակների պատմություն ունի£ Սինցզյանը պանթուրքիստական ծրագրերով նախատեսված Մեծ Թուրքեստանի արևելյան սահմանն է, և իզուր չէ, որ նրա անկախության համար պայքարող խմբավորումներն այն անվանում են Արևելյան Թուրքեստան£
Ույղուրական զգալի համայնքներ են ձևավորված միջինասիական երկրներում. մոտ 210 հազարª Ղազախստանում, 46 հազարª Ղրղզստանում, 30 հազարª Ուզբեկստանում և այլն£ Ըստ չինական աղբյուրների` Սինցզյանում գործող ույղուրական անջատողական խմբավորումները պատրաստվում էին հիմնականում Պակիստանում և Աֆղանստանում, այնուհետև միջինասիական երկրներով հասնում Չինաստան£ 2000թ. Չինաստանը նույնիսկ զգուշացրեց տարածաշրջանի երկրներին, որ վերջիններիս հետ տնտեսական հարաբերությունները (նաև բավական մեծ ծավալի ներդրումները) կվտանգվեն, եթե նրանք որևէ կերպ փորձեն աջակցել ույղուրական անջատողականներին£
ԱՄՆ-ի հայտնվելը Միջին Ասիայում, իհարկե, թուլացրեց Չինաստանի ազդեցությունը, սակայն հնարավորություն տվեց նրան առանց զգալի միջազգային բացասական արձագանքի խստացնել պայքարը ույղուրական անջատողականների դեմ£ Բացի այդ, միջինասիական և ոչ մի երկիր այսօր ուղղակի չի հանդգնի աջակցել որևէ կազմակերպության, որը ստացել է ՙիսլամական ահաբեկիչ՚ մականունը (ինչպիսին է, օրինակ, Արևելյան Թուրքեստանի Իսլամական Շարժումը)£ Այսպիսով` իր արևմտյան սահմանների ապահովության համար Չինաստանը շահագրգռված է զերծ պահել Միջին Ասիան պանիսլամիստական, պանթուրքիստական ուժերից£ Եվ եթե դեռ հնարավոր չէ դա անել սեփական ուժերով, ապա դեմ չի լինի, որ դա անեն Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն£
Չինաստանն այստեղ նաև խիստ կարևոր տնտեսական շահեր ունի£ Ահռելի Չինաստանի և նրա ոչ պակաս մեծ տնտեսության համար անհրաժեշտ են մեծ ծավալի էներգակիրներ£ Այսօր Չինաստանն իրեն անհրաժեշտ նավթի գերակշիռ մասը ներմուծում է Մերձավոր Արևելքից, սակայն դա ամենևին էլ անվտանգ ճանապարհ չէ£ Օրինակ` Թայվանի հետ կապված որևէ կոնֆլիկտի դեպքում, մերձավորարևելյան նավթի հոսքը Չինաստան կդրվի հարցականի տակ£ Չինաստանին էներգակիրների ներմուծման այլընտրանքային աղբյուրներ են անհրաժեշտ£ Իսկ ամենահարմար տարբերակը Միջին Ասիան է£ Այդ իսկ պատճառով արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Ղազախստան-Չինաստան նավթամուղը, և պատրաստվում է շահագործման Միջին Ասիա-Չինաստան գազամուղը£ Չինական էներգետիկ ընկերություններն էլ ներդրումների միջոցով անընդհատ փորձում են մասնակցություն ունենալ տարածաշրջանում իրականացվող էներգետիկ ծրագրերին£
Չինաստանն այսօր չունի ոչ մի աշխարհաքաղաքական ներուժ Միջին Ասիայում ռազմական ներկայություն ապահովելու համար£ Մյուս կողմից, դա նրան առանձնապես պետք էլ չէ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դեռևս կարողանում են թույլ չտալ տարածաշրջանում իսլամական ծայրահեղության տարածումը£ Չինաստանին` իր համար այսքան կարևոր տարածաշրջանում ներկա լինելու համար մնում է միայն այն, ինչ այս երկիրը շատ լավ կարողացել է անել հազարավոր տարիների ընթացքում` տարածել ազդեցությունը առևտրի միջոցով£
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՇԱՐԺԱՌԻԹ
Այսօր նորից սկսել են վերականգնվել Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները£ ՆԱՏՕ-ն կարծես թե պատրաստ է գնալ զիջումների Ռուսաստանի համար այդքան կարևոր մի շարք հարցերում (Ուկրաինայի և Վրաստանի անդամակցություն և այլն)£ Փոխարենը Ռուսաստանը նույնպես կգնա մի շարք զիջումների, որոնցից առաջինը արված է. ԱՄՆ-ն իրավունք ստացավ Ռուսաստանի տարածքով բեռներ տեղափոխել Աֆղանստան£ Սակայն մինչ այս ճանապարհը բացելը ռուսներին անհրաժեշտ էր փակել արդեն իսկ գոյություն ունեցողը£ Անմիջական օգնության հասան համաշխարհային տնտեսական ճգնաժամը և փոքր երկրներիª դրան սեփական ուժերով դիմագրավելու անկարողությունը£ Ֆինանսական օգնության դիմաց Ղրղզստանը փակում է ԱՄՆ-ի ճանապարհը դեպի Աֆղանստան, իսկ հին թշնամիների համար ստեղծվում է բարեկամանալու նոր շարժառիթ£
Երբ ԱՄՆ-ում մենկարկել էին նախագահական ընտրությունները, Ռուսաստանի վերլուծական շրջաններում լուրջ վեճեր էին ծագել, թե թեկնածուներից ո±րն է ռուսների համար գերադասելի£ Ջոն Մքքեյնը վարում էր ակնհայտ հակառուսական հռետորիկա, իսկ Օբաման պահում էր ավելի ճկուն կեցվածք£ Ռուս վերլուծաբանների մի հոծ մասի կարծիքով` ավելի լավ էր բանակցել կանխատեսելի թշնամու, քան անկախատեսելի բարեկամի հետ£ Եվ, վերջին հաշվով, ոչ ոք էլ չէր հավատում, որ վարչակազմի փոփոխության հետ միասին կվերանան նաև հիմնական տարաձայնությունները, կհաստատվեն խաղաղություն և բարգավաճում, իսկ համայն մարդկությունը կուղևորվի Մարսը յուրացնելու£ Վերջին հաշվով, Օբաման քլինթոնյան դպրոցի ներկայացուցիչներից է£ Քլինթոնն էլ Ռուսաստանի ՙամենամեծ բարեկամներից՚ էր£ Եվ հենց Քլինթոնի նախագահության օրոք էր, որ Ռուսաստանը ոչ միայն մեծ տեմպերով կորցնում էր ներքին կայունությունը, այլև իսպառ մոռանում էր սեփական արտաքին քաղաքական շահերի մասին£
Հաբեթ Մադոյան
Business Class-Հունիս N14
If you would like to make a comment, please fill out the form below.
You must be logged in to post a comment.
Հետաքրքիր էր իսկապես, բայց որոշ բաներ չհասկացա:
Չինաստանի հատվածը ամբողջականությամբ: Իհարկե, հասկանալի է, թե որն է Չինաստանի շահերը, բայց թե նա ինչ կապ ունի ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների հետ, ինձ համար անհասկանալի է: