ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՕԲԱՄԱ

By admin | Jul 19, 2009

ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՕԲԱՄԱ

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՙՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ՚ ՄԻՋԵՎ

 

Այն պահից սկսած, երբ որշակիորեն ուրվագծվեցին Բարաք Օբամայի` ԱՄՆ 44-րդ նախագահ դառնալու իրական հնարավորությունները, շատ վերլուծաբաններ սկսեցին նրան համեմատել իր վաղեմի գործընկերներից մեկի` Ֆրանկլին Ռուզվելտի հետ: Երկուսն էլ մասնագիտությամբ իրավաբաններ են, երկուսն էլ դեմոկրատական կուսակցությունից են և երկուսն էլ փոխարինեցին հանրապետական նախագահին£ Բայց ամենամեծ նմանությունը, իհարկե, այն է, որ երկուսն էլ սկսեցին ղեկավարել երկիրը տնտեսական ճգնաժամի պայմաններում£

 

ԱԽ, ԱՅԴ ԲՈՒՇԸ

 

ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշը իրապես իրավունք ունի հավերժացվելու պատմության մեջ£ Իրաք, Աֆղանստան, Սեպտեմբերի 21, Քաթրին փոթորիկ, Տնտեսական ճգնաժամ և այլն£ Սրանք այն հիմնական թեմաներն են, որոնց դեռ երկար կանդրադառնան երիտասարդ գիտաշխատողներըª Բուշի ժամանակաշրջանի ուսումնասիրության ընթացքում£ Բուշն ամենևին էլ ԱՄՆ-ի լավագույն նախագահներից չէր, չուներ ո°չ Ռուզվելտի կամ Ռեյգանի ռազմավարական մտածողությունը տնտեսական հարցերում, ո°չ էլ Ջեյմս Նոքս Պոուկի պես կարողացավ վարել ագրեսիվ, բայց նվաճումներով լի արտաքին քաղաքականություն£ Այնուամենայնիվ, Բուշը ԱՄՆ-ի պատմության վատթարագույն նախագահը չէ, նրա կողքին պինդ կանգնած են լրտեսական խաղերի հերոս Ռիչարդ Նիքսոնը, Մեծ Դեպրեսիայի գլխավոր հեղինակ Հերբերտ Հուվերը և այլոք£ Սա, անշուշտ, մեր սուբյեկտիվ կարծիքն է, ինչի հետ, բնականաբար, համաձայն չեն ԱՄՆ-ի շարքային քաղաքացիները. usnews.com կայքում անկացվող առցանց քվեարկության արդյունքներով հարցվածների 70%-ից ավելին Բուշին համարում է ԱՄՆ-ի ամենավատ նախագահը£

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը իրավամբ համարվում է ԱՄՆ-ի խոշորագույն նախագահներից մեկը£ Նա հաղթեց Երկրորդ համաշխարհային պատերազմում, ապահովեց ԱՄՆ-ի համար համաշխարհային գերիշխանություն և վերջապես հաղթահարեց ամերիկյան Մեծ Դեպրեսիան£ Սակայն որքան հայտնի է Ռուզվելտը, այնքան անհայտ է նրան նախորդող, մեծ ճգնաժամի հիմնական մեղավոր համարվող, հանրապետական Հերբերտ Հուվերը£ Ինչ խոսք, պատմությունը բարեհաճ է հաղթողների նկատմամբ, և եթե Օբաման մտնի ԱՄՆ-ի պատմության մեջ ոչ միայն որպես առաջին ոչ սպիտակամորթ նախագահ, ապա Բուշը ստիպված կլինի սահմանափակվել նեղ մասնագետների կամ սիրող-պատմաբանների հետաքրքրությամբ£ Իսկ Օբամային կդնեն Լինքոլնի, Ռուզվելտի և Քենեդու կողքին£

 

ՕԲԱՄԱ – ՌՈՒԶՎԵԼՏ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈ±ՒՄ Է

 

Ի տարբերություն Օբամայի, Ռուզվելտի հաղթանակը Հուվերի նկատմամբ շատ ավելի տպավորիչ էր. վերջինս հաջողության հասավ միայն 3 նահանգներում, այնինչ Օբամայի հակառակորդը հաղթեց 22 նահանգներում£ Ռուզվելտի համար հաղթելը գուցեև ավելի հեշտ էր£ ԱՄՆ-ի բնակչությունը տնտեսական ճգնաժամի մեղքը հիմնականում բարդում էր գործող նախագահ և նախագահության թեկնածու Հուվերի վրա, այնինչ ՄքՔեյնը հնարավորություն ուներ իրեն ինչ-որ չափով հեռու պահելու ՙանհաջողակ՚ Բուշից£

Երբ Ռուզվելտը 1933թ. եկավ իշխանության, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն անցնում էր 25%-ը: Բուշի նախագահության վերջին ամսումª 2008թ. դեկտեմբերին, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասնում էր 7,2%-ի, Օբամայի նախագահության առաջին ամսում այն արդեն կազմում էր 7,6%: Վերջին անգամ գործազրկության նման բարձր մակարդակ գրանցվել էր Բուշ-ավագի նախագահության ընթացքումª 1992 թվականին£

Իրավիճակը ևս, անշուշտ, այնքան էլ համադրելի չէ Մեծ Դեպրեսիայի հետ£ Մեծ Դեպրեսիայի սկիզբը համարվող 1929թ. համեմատ, 1933թ. ԱՄՆ-ի ՀՆԱ-ն նվազեց 29%-ով, արժեթղթերի շուկան արժեզրկվեց 90%-ով, իսկ 1933թ. փակված էին ամերիկյան 25 հազար բանկերից 11 հազարը: 1933թ. ԱՄՆ-ում փակվեց շուրջ 4000 բանկ, այնինչ 1929թ.` ընդամենը 659: Սակայն պետք է հաշվի առնել, որ 1933թ. բանկերի փակման հիմնական պատճառը պետական ուղղորդված քաղաքականությունն էր, որը նպատակ ուներ առողջացնելու ոլորտը£ Արդեն 1934թ. գործող 16 հազար բանկերից փակվեցին ընդամենը 57-ը£ Բուշ-կրտսերի կառավարման վերջին տարում ԱՄՆ-ում փակվեցին թվով 26 բանկեր, մինչև 2009թ. մարտի 1-ը` ևս 16-ը£ Չնայած ԱՄՆ-ի տնտեսական բարդ վիճակին, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի իրական ՀՆԱ-ն 2008թ., նախորդ տարվա համեմատ աճեց 1,4%-ով, այն դեպքում, երբ Հուվերի իշխանության 5 տարիների ընթացքում իրական ՀՆԱ-ն նվազեց 29%-ով£

Անշուշտ, համաշխարհային և մասնավորապես ԱՄՆ-ի տնտեսության զարգացման միտումները վկայում են ապագա տնտեսական մեծ ճգնաժամի մասին, սակայն համեմատությունները Մեծ Դեպրեսիայի հետ առայժմ այնքան էլ հիմնավորված չեն£ Նույնկերպ դժվար է համեմատել Ռուզվելտին և Օբամային ժառանգություն հասած Ամերիկաները£ Առաջինին այն բաժին հասավ արդեն իսկ ճգնաժամի մեջ, երկրորդին ընդհամենը ճգնաժամի սկզբում£ Այս դեպքում Օբաման ավելի շուտ հայտնվել է Հերբերտ Հուվերի կարգավիճակում, և եթե նրա տնտեսական քաղաքականությունը հաջողությամբ չավարտվի, ապա Ռուզվելտի գալստին պետք է սպասել 5 տարի հետոª 2013 թվականին£

 

ՌՈՒԶՎԵԼՏ – ՄԵԾ ՃԳՆԱԺԱՄ. ՀԱՂԹՈ±Ղ, ԹԵ± ՀԵՂԻՆԱԿ

 

Ռուզվելտի իրականացրած քաղաքականությունը մինչ այժմ հակասական կարծիքների տեղիք է տալիս£ Նրան մեղադրում են տնտեսական հարցերում չափից դուրս մեծ պետական միջամտության, ազատ մրցակցության սահմանափակման, իշխանության ուզուրպացման և ազատական աշխարհում մահացու համարվող մի շարք մեղքերում£ Մինչ այժմ հիմնականում հանրապետական թևին հարող տնտեսագետները պնդում են, որ Ռուզվելտի տնտեսական քաղաքականությունը երկարաձգեց Մեծ Դեպրեսիան առնվազն 5 տարով£ Սակայն պատմությունը ենթադրություններ անել չի սիրում, թույլ չի տալիս ստուգել, թե ինչ կլիներ, եթե չլիներ Ռուզվելտի քաղաքականությունը, հետևաբար և Ռուզվելտը մինչ այսօր մնում է ԱՄՆ-ի Դեմոկրատական մասի պաշտամունքի առարկան£

Ռուզվելտի տնտեսական քաղաքակությունը, որը հենց նրա կողմից էլ կոչվեց Նոր Ուղի (New Deal), իրապես հեղափոխական էր ԱՄՆ-ի տնտեսության համար և հիմնված էր գլխավորապես ենթակառուցվածքային, օրենսդրական փոփոխությունների վրա£ Իշխանության անցնելուց երեք օր հետո Ռուզվելտը հայտարարեց բանկային արձակուրդ£ Մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ում փակվեցին բոլոր բանկերը£ Յուրաքանչյուր բանկում անցկացվեց աուդիտ, որի հիման վրա դրական գնահատական ստացած բանկերն էին միայն իրավունք ունենում աշխատելու£ Չնայած ստուգման արդյունքում բանկերի զգալի մասին թույլ չտրվեց շարունակել գործունեությունը, այնուամենայնիվ, այս քայլով Ռուզվելտը վերականգնեց ամերիկացիների վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ£ Նրա այս քայլը դրականորեն են ընդունում անխտիր բոլոր ամերիկացի վերլուծաբանները, ինչը չի կարելի ասել նրա մյուս գործողությունների մասին£

Հայտնի է, որ տնտեսության անկման փուլում հարկերը չեն բարձրացնում£ Հայտնի է նաև, որ դեմոկրատների տնտեսական գաղափարախոսությունը հիմնված է Քեյնսյան տեսության վրա£ Հետևաբար` զարգացման խթանման համար անհրաժեշտ է խթանել համախառն պահանջարկը, որի համար հիմնական գործիք է դիտարկվում պետական ծախսերի ավելացումը£ Եթե պետությունը չի ցանկանում ավելացնել իր ծախսերն ընդամենը փող տպելու միջոցով, սկսում է բարձրացնել հարկերըª ապահովելով բյուջեի մուտքերը£ Ռուզվելտն ընտրեց վերջին տարբերակը£ Հուվերի նախագահության վերջին տարում եկամտահարկի առավելագույն դրույքաչափը սահմանվեց 63%-ը£ Իսկ ահա Ռուզվելտի նախագահության օրոք, մինչև 1944 թվականը, եկամտահարկի առավելագույն դրույքաչափը հասավ 94%-ի` աճելով գրեթե 50%-ով: Արդարության դեմ չմեղանչելու համար անհրաժեշտ է նշել, որ եկամտահարկի նման բարձր դրույքաչափերը պայմանավորված էին նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն մասնակցում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին£ Նույն կերպ աճում էին նաև շահութահարկի դրույքները£ Հուվերի օրոք հարկվող ամբողջ շահույթի համար սահմանված էր միևնույնª 13,75% դրույքաչափը£ Ռուզվելտի իշխանության օրոք շահութահարկի առավելագույն դրույքաչափն աճեց գրեթե 3 անգամ, 1945թ. 50 հազար դոլարը գերազանցող հարկվող շահույթի համար գործում էր 40% դրույքաչափ£

Բնականաբար, Ռուզվելտի բարեփոխումները շահութահարկի և եկամտահարկի գծով հիմնականում հակասում էին ունևոր խավի շահերին, ինչի համար նրան նույնիսկ մեղադրեցին ՙդասակարգային՚ դավաճանության մեջ£ Սակայն Ռուզվելտի նախաձեռնություններն ակցիզային հարկի ոլորտում նրա իսկ ընդդիմադիրների կողմից դիտվեցին որպես քայլ ընդդեմ չունևոր դասակարգի£

Ռուզվելտի մյուս բարեփոխումները նույնպես միանշանակ չընդունվեցին£ Նրա օրոք թույլատրվեց մի բան, որն իր ողջ էությամբ հակասում է ազատական տնտեսության գաղափարներին. թույլատրվեց ձևավորել կարտելներ£ Ըստ այդմ, տնտեսական որոշ ճյուղերում ձեռնարկությունները գներ սահմանեցին համատեղ քաղաքականության հիման վրա£ Ռուզվելտը խրախուսեց արհմիութենական շարժումները, պայքարը բանվորների իրավունքների համար, մասնավոր հատվածին ստիպեց սահմանել բարձր աշխատավարձեր և այլն£ Սակայն առաջին հայացքից դրական թվացող այս քայլերը մի շարք վերլուծաբանների կարծիքով երկար ժամանակ պահպանվող գործազրկության բարձր ցուցանիշների պատճառ դարձան, քանի որ նոր աշխատատեղերի ստեղծումը մասնավոր հատվածի համար արդեն դառնում էր վնասաբեր£

Ռուզվելտի ստեղծեց Հանրային աշխատանքների վարչությունը, որն իր գոյության ընթացքում ծախսեց ավելի քան 4 մլրդ դոլար հանրային տարբեր աշխատանքների վրաª ջրային ամբարտակների, պետական շինությունների, ճանապարհների շինարարություն և այլն£ Ենթադրվում է, որ հենց այս քայլով Ռուզվելտին հաջողվեց ինչ-որ չափով կրճատել գործազրկությունը և խթանել տնտեսական ակտիվությունը Մեծ Դեպրեսիայի ամենադժվար տարիներին£

Ռուզվելտի քաղաքականությունը ոչ միայն այսօր է քննադատության ենթարկվում պատմաբանների կողմից, այլև ունեցել է ընդդիմադիրների հոծ զանգված հենց նրա իշխանության օրոք£ Վերջիվերջո, ռուզվելտյան քաղաքականության հիմնաքարը համարվող Ազգային արդյունաբերության վերականգնման օրենքը գերագույն դատարանի կողմից 1935թ. ճանաչվեց հակասահմանադրական£ Եռակի, քառակի անգամ նախագահ դառնալու համար, նրան նույնիսկ մեղադրում էին ֆաշիզմի, այսինքն` իշխանությունը բռնազավթելու մեջ£

 

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. XXI ԴԱՐԻ ՌՈՒԶՎԵԼՏԸ

 

Օբաման հայտնվեց աշխարհը փրկելու համար£ Եթե նույնիսկ ոչ աշխարհը, ապա գոնե նրա ՙոսկե՚ հատվածը£ Սակայն այսօր, երբ Օբամայի ընտրությունից արդեն անցել են ամիսներ, ամերիկյան լրատվամիջոցներն ու փորձագիտական հանրությունը կարծես թե դուրս են եկել երջանկության թմբիրից: Նույնիսկ ավանդականորեն դեմոկրատական թևին հարող New York Times և Washington Post պարբերականներում հայտնվել են Օբամայի քաղաքականությունը խիստ քննադատող նյութեր£ Հանրապետական թևի կողմից արդեն Ռուզվելտ-Օբամա համեմատությունը կատարվում է քննադատական հիմքի վրաª բացահայտելով  երկուսի ընդհանուր բացասական կողմերը£

Իր նախագահության առաջին մի քանի ամիսներին Օբաման դեռևս չի փայլում տնտեսական իրավիճակի բարելավման սկզբունքորեն նոր մոտեցումներով£ Իսկ մոտեցումն այն է, որը միշտ օգտագործել են դեմոկրատական նախագահները ցանկացած բարդ տնտեսական իրացիճակից դուրս գալու համար. ավելացնել պետական ծախսերըª խթանելով համախառն պահանջարկը£ Փաստորեն, Օբաման անում է այն, ինչի համար դեռևս անցած տարի քննադատում էր հանրապետական Բուշին£ Իրենց հերթին, տեղավորվելով ընդդիմադիր դաշտում, հանրապետականները աստիճանաբար հրաժարվում են իրենց ծրագրերիցª նորից հավատարիմ մնալով իրենց դավանանքին. կրճատել պետական ծախսերը, հարկերը և տնտեսության մեջ պետական միջամտությունը հասցնել նվազագույն սահմանին£

Ինչպես և Ռուզվելտը, Օբաման դեմոկրատ կոնգրեսականների աջակցությամբ առաջադրեց Ամերիկայի վերականգնման և վերաներդրման օրենքը (American Recovery and Reinvestment act 2009), որն ավելի ուշ ընդունվեց Կոնգրեսի կողմից£ Սակայն ի տարբերություն դեմոկրատների և հատկապես Ռուզվելտի քաղաքականության, այս օրենքն ունի մի առանձնահատկություն. այն ենթադրում է հարկային բեռի զգալի թոթափում£ 787 մլրդ արժողությամբ այս ծրագրի 36%-ը բաժին է ընկնում հարկային բեռի թեթևացմանը, 14%-ը` ենթակառուցվածքների և գիտության զարգացմանը, 7%-ը կրթությանը և այլն£ Ինչպես և Ռուզվելտը, Օբաման նույնպես պատրաստվում է մեծ ուշադրություն դարձնել մասշտաբային հանրային աշխատանքներին£ Նախատեսվում է 27,3 մլրդ դոլար ծախսել արագընթաց ճանապարհների և կամուրջների շինարարության վրա, ևս 8 մլրդ` արագընթաց երկաթուղային հաղորդակցման վրա և այլն£

Օբամայի տնտեսական ծրագիրը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց ԱՄՆ-ի և° քաղաքական, և° գիտական շրջաններում£ Հանրապետականներն ամբողջ կազմով դեմ քվեարկեցին ներկայացուցիչների պալատում£ Սենատում հանրապետականներից կողմ քվեարկեցին ընդամենը երեքը£

2008թ. Նոբելյան մրցանակակիր (տնտեսագիտությունից), դեմոկրատամետ Պոլ Կրուգմանի կարծիքով` հարկային բեռի թեթևացման իրական թիրախը առանց այդ էլ ֆինանսական լավ վիճակում գտնվողներն են£ Մյուս կողմից, ըստ Կրուգմանի, պետական ծախսերի մեծ մասը կնստի անհատների բանկային հաշիվների վրա, չի ծախսվի, չի մտնի շրջանառության մեջ, հետևաբար և ոչնչնով չի խթանի տնտեսական զարգացմանը£ Մյուսների կարծիքով` ծրագրի արդյունքում ստեղծված նոր աշխատատեղերը չեն կրճատի գործազրկությունը, քանի որ նրանք ստեղծվում են ավելի շուտ արդեն աշխատանք ունեցողների, այլ ոչ թե գործազուրկների համար£

Այս տարի ԱՄՆ-ի պետական բյուջեն ունենալու է ամենամեծ պակասորդը սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից£ Օբամային այս պակասորդը պետք է տնտեսության խթանման ծրագրերն ապահովելու համար£ Բնականաբար, բյուջեի մեծ պակասորդը կմեծացնի ԱՄՆ-ի առանց այդ էլ լուսնին հասնող պետական պարտքը, որը 2009թ. մարտին կազմում էր 11 տրլն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2000թ. այն կազմում էր ընդամենը 5,6 տրլն դոլար£ Սակայն Օբաման սրա համար ևս ունի լուծում£ Մասնավորապես, նա պատրաստվում է բարձրացնել հարկերը 250 հազար դոլարից ավել եկամուտ ունեցող ընտանիքների համար£ Բյուջեի համար ֆինանսների խնայողության մյուս տարբերակով Օբաման պատրաստվում է կրճատել ԱՄՆ-ի ռազմական ծախսերը Իրաքում և Աֆղանստանում£ Չնայած դրան անմիջապես նման հայտարարություններից հետո Օբաման որոշում ընդունեց Աֆղանստան ուղարկել լրացուցիչ 17 հազար հոգանոց զորամիավորում£     

 

Չնայած ամերիկյան հանրությունը հակված է զուգահեռներ տանել Օբամայի և Ռուզվելտի միջև, սակայն առաջինն ավելի շատ սիրում է իրեն դնել Լինքոլնի կողքին` երևի ենթադրելով, որ իրեն հասած Ամերիկան ավելի շուտ նման է Լինքոլնի ժառանգածին£ Ռուզվելտն ավելի շատ սիրում էր օգտագործել ՙվերականգնում (recovery)՚ բառը, Օբամանª ՙպատասխանատվություն (responsibility)՚: Օբաման իր տնտեսական ծրագրերը սիրում է համեմատել Ռուզվելտի հանրահայտ New Deal-ի հետ, և միաժամանակ գնահատելով պահի լրջությունը` բոլորին կոչ է անում լինել պատասխանատու£

Ռուզվելտի տնտեսական ծրագրերը, որքան էլ լինեին հակասական կամ հակասահմանադրական, այնուամենայնիվ, ունեին տնտեսական թարմ լուծումներ£ Օբամայի տնտեսական ծրագիրը մինչ այժմ չունի ոչ մի էական նորություն. այն պարզ է ու հասարակ£ Ավտոգիգանտների, բանկային համակարգի փրկության ծրագրերը կային դեռևս հանրապետական Բուշի օրոք, իսկ Օբամայի Վերականգնման ծրագրում կտրուկ նոր մեխանիզմներ չեն նկատվում£ Գուցե տնտեսագիտության տեսությունը արդեն սպառել է իրեն, կամ էլ հին մեթոդները դեռ կենսունակ են տնտեսական քաղաքականություն մշակողների աչքերում£ ԱՄՆ-ի պատմության մեջ եղել են մի շարք նախագահներ, որոնք գալով իշխանության` կտրուկ փոխել են նախորդների կառավարման եղանակըª Թոմաս Ջեֆերսոն, Աբրահամ Լինքոլն, Ֆրանկլին Ռուզվելտ, Ռոնալդ Ռեյգան£ Շարքը կարող է և եզրափակել Բարաք Օբաման:

Ի դեպ, այս տարվա հունվարի 9-ին ԱՄՆ-ի Կատոյի ինստիտուտը տարածել էր մի հաղորդագրություն` ուղղված ԱՄՆ-ի ընտրված նախագահ Բարաք Օբամային£ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ չնայած այսօր տնտեսագետները մեծ մասամբ քեյնսյան են և կողմնակից են պետական բարձր ծախսերին, սակայն այս եղանակը տնտեսության զարգացման խթանման արդյունավետ ճանապարհներից չէ£ Այն չի օգնել ո°չ Հուվերին, ո°չ Ռուզվելտին 1930-ական թվականներին, ո°չ էլ ճապոնացիներին 1990-ականներին£ Պետական ծախսերի ավելացման փոխարեն անհրաժեշտ է թոթափել հարկային բեռը, իջեցնել տոկոսադրույքները և վերացնել ձեռներեցությանը խոչընդոտող երևույթները£ Դիմումը ստորագրել են շուրջ 300 տնտեսագետ-գիտնականներ, որոնցից 3-ը Նոբելյան մրցանակակիրներ են£

 Հաբեթ Մադոյան

Business Class Հունիս N14

1 Comment so far
  1. Vahe Movsisyan August 4, 2009 2:49 am

    Շատ հրաշալի հոդված է: Կեցցե

Leave a Comment

If you would like to make a comment, please fill out the form below.

You must be logged in to post a comment.

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են