Իմ մասին

Ծնվել եմ 1982թ. ապրիլի 21-ին մայրաքաղաք Երևանում։

1999թ. ավարտել եմ Խ. Աբովյանի անվան N2 միջնակարգ դպրոցը։ Նույն տարում ընդունվել եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտական Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտությունները տնտեսագիտության մեջ» բաժինը։

2004թ. վերոնշյալ բուհն ավարտել եմ կարմիր դիպլոմով և ընդունվել եմ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա։

2004թ. ընդունվել եմ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

2007թ. ԵրՊՏՀ մասնագիտական խորհրդում պաշտպանել եմ ատենախոսություն՝ «Հայաստանի մեքենաշինության զարգացման հիմնախնդիրները» թեմայով։ Նույն թվականին ավարտել եմ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։

2003-2005թթ.. աշխատել եմ ՀՀ ԱՎԾ Մեթոդաբանության և դասակարգիչների բաժնում, որտեղ և սովորել եմ աշխատել։

2004-2007թթ.. դասավանդել եմ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում «Մակրոէկոնոմիկա», «Հավանականությունների Տեսություն», «Վիճակագրության հիմունքներ» առարկանները։

2008 թ-ին ստացել եմ դոցենտի կոչում:

2007թ. մի քանի ամիս աշխատել եմ «Ֆորում» ամսագրում.  հիշում եմ մեծ ջերմությամբ։

2008 թ. փետրվար-մարտ ամիսներին աշխատել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթում` որպես լրագրող։

2008թ. մարտ ամսից աշխատում եմ Business Class ամսագրում` կրկին որպես լրագրող։

2008թ-ի փետրվարից մինչ 2009թ-ի օգոստոսը աշխատել եմ «Սովռանո» ՍՊԸ-ում` որպես Բրենդ-մենեջեր։

Ամուսնացած չեմ, չունեմ երկու երեխա։

Կայքի համար շատ շնորհակալ եմ ընկերոջս՝ Սմբատ Մինասյանին։

Հաբեթ Մադոյան

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են